ՀԱՅԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ազատազրկում ազգայնականների Կարսի ղեկավարին

Ազատազրկում է սահմանվել Թուրքիայի ազգայնական «Իդեալիստական օջախներ» կազմակերպության Կարսի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի նկատմամբ, ով կոչ էր արել դուրս գալ «հայերի որսի»։ Կարո Փայլանը դատական հայց էր ներկայացրել հայերի որսի դուրս գալու կոչով հանդես եկած Ադըգյուզելի դեմ։ Դատական գործն ավարտվել է՝ Ադըգյուզելի նկատմամբ 7 ամիս, 15 օր կալանք, 11 հազար 240 թուրքական լիրայի չափ տուգանք սահմանելով։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ռասիստական տեսահոլովակի հեղինակը անվտանգության ծառայող է

Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Սեբահաթթին Օզթյուրքը նշել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում նկարահանված և երեքշաբթի օրը սոցցանցերում տարածված տեսահոլովակում նկարահանվածը անվտանգության աշխատակից է։ Նա նաև նշել է, որ նրան աշխատանքից ազատելու հրաման է տրվել։ «Միայնակ եմ, հա՛յր» վերնագիրը կրող տեսահոլովակը լի է ռասիստական արտահայտություններով։ Դիարբեքիրի Սուր գավառում տեսահոլովակի նկարահանման պահին գործող պարոտային ժամը դեռ շարունակվում է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ «Մեր մտադրությունն է պահպանել պատմական կառույցները»

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության ղեկավար Ադնան Էրթեմը Դիարբեքիրի Սուր գավառի անհապաղ օտարման մասին Նախարարների խորհրդի որոշման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Մեր մտադրությունն է պահպանել պատմական կառույցները»
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դիարբեքիրի եկեղեցիները նույնպես օտարման են ենթարկվել

Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուրում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ոստիկանությունից  Զատիկի հետ կապված զգուշացում

Սուրբ Զատիկի նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբը նախազգուշացում-հայտարարություն է արել. ‹‹Ահաբեկչական խմբավորումները տարբեր կրոնների դավանող քաղաքացիների դեմ տարբեր տեսակի սադրիչ գործողություններ կարող են իրականացնել››:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի սպանության գործը՝ «անջատողական գործողություն»

Հրանտ Դինքի սպանության գործով կազմված մեղադրական եզրակացության հավելվածի մեջ տեղ գտած մի փաստաթղթից հայտնի է դառնում, որ 2011թ․ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (Milli İstihbarat Teşkilatı) հետևել է հայ, հույն և մյուս ոչ մահմեդական խմբերին և արդյունքները գրանցել «Էթնիկ անջատողական գործողություններ» վերնագրի ներքո։
ԱՌՕՐԵԱՅ Ռոժավայում առկա խնդիրների պատճառները

Ռոժավայում 16 քրիստոնեական հաստատությունների հայտարարությունը, որում դժգոհություն էր հայտնվում YPG-PYD իշխանությունից, քննարկումների պատճառ դարձավ։ PYD (Ժողովրդավարական միություն կուսակցություն) ղեկավարությունը հերքել էր մեղադրանքները, «Ակոս»-ի հետ զրույցում PYD ներկայացուցիչները նշել էին, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն արձագանքները դեռ շարունակվում են։