ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

ԱՌՕՐԵԱՅ Կիլիկիո Կաթողիկոսությունը սահմանադրական դատարանի որոշմանն է սպասում

Կիլիկիո Կաթողիկոսությունը (նստավայրը գտնվում է Լիբանանում՝ Անթիլիաս) Կոզանում գտնվող իր ունեցվածքների վերադարձի հետ կապված ապրիլի 27-ին դիմում էր ներկայացրել սահմանադրական դատարան: Կաթողիկոսության փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում խոսել է դատական գործընթացի մասին: