ՄԵԾ ՊԱՍ

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

«Զարդ փա­ռաց մե­ծու­թեան,

Որով նոյն ինքն Աս­տուածու­թիւնն պսա­կեալ բար­գա­ւաճի»։

Գր. Նա­րեկա­ցի «Մա­տեան Ող­բերգութեան»

Բուն Բարեկենդանի յաջորդ օրուանից, այդ ուրախութեան ու զուարճութեան օրերին փոխարինելու է գա­լիս ինքնա­մաքրման եւ ժուժկա­լու­թեան եօթ­շա­բաթեայ շրջա­նը, Պաս պա­պը գա­լիս է վռնտե­լու Ու­տիս տա­տին, սկսւում է տա­րուայ ամե­նից եր­կար պահ­քը՝ Մեծ Պա­սը։

Առա­ջին իսկ օրուանից սկսւում էին բնա­կավայ­րի, սե­փական մարմնի ու հո­գու մաքրմանն ուղղուած արա­րողա­կար­գե­րը։ Ընդհան­րա­պէս՝ այս մաք­րա­կեն­ցա­ղու­թեան ու ինքնա­մաքրման ծէ­սերը, ինչպէս հասցրե­ցինք նկա­տել, կար­միր թե­լի պէս եզ­րագծում են ձմրան բո­լոր տօ­ները։ Այս շրջա­նը, կար­ծես, հո­յակապ առիթ հան­դի­սանար ինքնա­մաքրման ու ապաշ­խա­րու­թեան, խո­կու­մի ու ինքնա­վեր­լուծու­թեան մի­ջոցով ոգին նո­րոգե­լու եւ վերստին ծնուելու, ու ամէն ան­գամ աւե­լի ու աւե­լի զար­գա­նալու ու դէ­պի եր­կինք բարձրա­նալու, երկնա­յին վեհ գա­ղափար­նե­րով տո­գորուելու եւ սե­փական ու­ղին գծե­լու։

Տան ամէն մութ ու լոյս ան­կիւննե­րը աւ­լել-սրբե­լուց յե­տոյ՝ տան­տի­կին­նե­րը բա­ցում էին ամէն դուռ ու պա­տու­հան եւ դուրս վռնտում մեծ ու փոքր չար ոգի­ներին՝ Շվոտ­նե­րին, Ալ­քե­րին, Մեզ­նէ Աղէկ­նե­րին, Խոն­ջո­լոզ­նե­րին եւ այ­լոց։ Այո-այո, չար­քե­րին ու, ընդհան­րա­պէս, չար ու­ժե­րին վռնտե­լու, յաղ­թե­լու արա­րողա­կար­գե­րը եւս կրկնւում էին տու­նից տուն, որ­պէսզի ոչ մի կաս­կած, չա­րիքի գէթ մէկ նշոյլ չմնայ ցրտա­շունչ ձմրա­նից յե­տոյ, որ­պէսզի հաս­տա­տապէս մաք­րուի Դուրսն ու Ներ­սը եւ թա­գաւո­րի եր­ջանկու­թիւնն ու բախ­տա­ւորու­թիւնը՝ ամեն­քի սրտե­րում, ամէն ըն­տա­նիքում, ամէն գիւղ ու գա­ւառում, եւ որ­պէս ար­դիւնք ողջ հայ­րե­նիքում, կը նշա­նակի եւ՝ աշ­խարհի մէջ։ Իր էու­թեան մէջ, ինքնա­մաքրման ու ապաշ­խա­րու­թեան այս ու­ղին պա­տաս­խա­նատուու­թիւն էր ոչ միայն սե­փական ան­ձի, այ­լեւ հա­մակ աշ­խարհի եւ ողջ մարդկու­թեան առ­ջեւ։ Քան­զի եթէ մէ­կի սրտում վառ­ւում է լոյ­սը, ու­րեմն աշ­խարհում այ­լեւս կայ այդ լոյ­սը։

Մեծ Պա­սը գա­լիս էր նաեւ վե­րահաս­տա­տելու ներ­դաշնա­կու­թիւնը, հաշ­տեցնե­լու գժտուած­նե­րին, հա­մերաշ­խութիւն բե­րելու հա­սարա­կու­թեան մէջ։ Ոմանք միջ­նորդնե­րի դեր էին ստանձնում, որ­պէսզի հաշ­տեցնեն ան­գամ թշնա­մինե­րին, եւ ոչ ոք չէր կա­րող խոյս տալ այս սո­վորոյ­թից, հա­կառակ դէպ­քում նրանք կը զրկուէին պահ­քի վեր­ջում հա­ղոր­դուելու իրա­ւունքից։ Հարկ էր նաեւ առա­ջին օրը եկե­ղեցի գնալ. «ով այդ օրը եկե­ղեցում չլի­նի, հրեշ­տակնե­րը նրան հա­ւատա­ցեալ չեն հա­մարի»։

Նո­րահարսնե­րը, որ մինչ այդ օրը ջրի գնա­լու իրա­ւունք չու­նէին, առա­ջին ան­գամ գնում էին աղ­բիւրից ջուր բե­րելու։ Ետ­դարձին նրանք իրենց ձեռ­քե­րում բռնած ու­նէին փայ­տէ չո­փեր, որ կոչ­ւում էին «դով­լա­թի չո­փեր», որոն­ցով մինչ ամ­րան գա­լը նո­րոգում էին կրակն ամէն ան­գամ, երբ կաթ էին տա­քաց­նում. «այդպէս կա­թը մշտա­պէս առատ կը լի­նի»։ Թխում էին եօթ փթիր՝ գա­թայի պէս, եւ պա­հում, որ Համ­բարձման օրը վա­ռեն կա­թի կաթ­սա­յի տակ։

Չա­րի ազ­դե­ցու­թիւնից ազա­տուե­լու արա­րողա­կար­գե­րից մէկն էլ վնա­սակար սո­ղուննե­րը, մի­ջատ­նե­րը աղալ-վե­րաց­նե­լու ծէսն էր։ Տղայ երա­խանե­րից մէ­կը բարձրա­նում էր տան կտու­րը, եր­կու քար երկնքի քա­րերի նման մէ­կը միւ­սին շփե­լով բարձրա­ձայ­նում.

- Աղամ, աղամ, ի՞նչ աղամ։

Ներ­քե­ւում հա­ւաքուած տղա­ներից մէկ­նումէ­կը ար­ձա­գան­գում էր.

- Օձ ու կա­րիճ աղա՛։

Այս ձեւ շա­րու­նա­կում էին աղալ մու­կը, աղուէսը, գայ­լը, սո­ղուններն ու մի­ջատ­նե­րը։

Տան հայ­րերն էլ ստու­գում էին իրենց բահն ու արօ­րը, գու­թանն ու մշա­կի այ­լե­ւայլ գոր­ծիքնե­րը, որոնք ամիս­ներ շա­րու­նակ ան­բան էին մնա­ցել, եւ այժմ եկել էր ժա­մը՝ դրանք նո­րոգե­լու, կար­գի բե­րելու. մօ­տենում է գար­նան վա­րու­ցանքը։

Տունն ու օճա­խը սրբել-մաք­րե­լուց յե­տոյ անցնում էին տու­նը ալիւ­րով նախ­շե­լու ծէ­սին։ Այս սո­վորոյ­թը կրկին ուղղուած էր չա­րի կան­խարգել­մա­նը եւ, միեւ­նոյն պա­րագա­յին, առա­տու­թիւնն ապա­հովե­լուն։ Մշե­ցինե­րը, զո­րօրի­նակ, եր­կար ձո­ղի ծայ­րին մի կտոր բամ­պակ էին փա­թաթում, թա­թախում ալիւ­րի մէջ եւ նախ­շում մրից սե­ւացած առաս­տա­ղը, այնպէս էին նախ­շում, որ կար­ծես գի­շերուայ աստղա­զարդ եր­կինքը երե­ւար։ Ալիւ­րով նախ­շեր էին թող­նում նաեւ մրոտ սիւ­նե­րին, դրանց յա­ւելե­լով «սէ ձե­ւի նշան­նե­րը, որ­պէսզի հա­ւերը թուխս նստե­լիս այդ նախ­շե­րի չափ ճու­տիկներ ու­նե­նան։ Իսկ կա­նայք նո­րոգում էին կրա­կը եւ ջա­նում, որ այն Մեծ Պա­սի ողջ ըն­թացքին չմա­րի։

Մենք էլ հրա­ժեշտ տանք Էրզրումցի­ների պէս, ով­քեր այդ օրը եր­դի­կից նոր թխուած տաք հա­ցերից մէկն էին ցած գցում՝ ար­տա­սանե­լով այ­սօր առա­ւել քան ար­դիական դար­ձած մաղ­թանքը. «Ով տաք հաց, դու առ Աս­տուած ել­նես, այս ցաւն ու զօ­րը մեր տնէն-տե­ղէն վե­րաց­նես։ Ով տաք հա­ցի պա­հապան հրեշ­տակներ, լսե­ցէք, առ Աս­տուած միջ­նորդ եղէք»։