ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ բժշկութիւնն է

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Ամէն ինչ շաղ­­կա­­­պուած է։ Սո­­վետա­­կան բժշկու­­թիւնը հա­­մար­­ւում էր անվճար եւ դա նշա­­նակում էր, որ առան­­ձին մու­­ծում էինք բժշկին, բուժքոյ­­րին, մայ­­րա­­­պետին եւ պա­­հակին։ Ուղղա­­կի գրպանն էինք դնում։ Այ­­սօր նման բան չկայ։ Այ­­սօր հա­­րազատ­­նե­­­րը մու­­ծում են առան­­ձին ծա­­ռայու­­թիւննե­­րի հա­­մար եւ… դե­­ղերի։ Եւ այդ վճա­­րումնե­­րի հա­­մար ստի­­պուած են լի­­նում տան եղած-չե­­ղածը վա­­ճառել, վեր­­ջա­­­պէս, ին­­քը տու­­նը վա­­ճառել, որով­­հե­­­տեւ չա­­փազանց մեծ գու­­մարներ են պա­­հանջւում հի­­ւան­­դա­­­նոցում գտնուելու հա­­մար, յատ­­կա­­­պէս եթէ այդ գտնուելը եր­­կար ժա­­մանակ է պա­­հան­­ջում։

Բոյ­­սը նոյնպէս սի­­րում է

Գտնուել հի­­ւան­­դա­­­նոցում ամե­­նեւին էլ չի նշա­­նակում բու­­ժուել, որով­­հե­­­տեւ այս վեր­­ջին ամ­­սուայ մէջ ես ակա­­նատես եղայ այն իրո­­ղու­­թեանը, թէ ինչպի­­սին է մեր հայ­­րե­­­նական բու­­ժումը, գու­­ցէ եւ աշ­­խարհի մասշտա­­բով աւան­­դա­­­կան բու­­ժումը։ Չգի­­տեմ։ Ճիշդ է, մեր եր­­կի­­­րը ո՛չ Քա­­նատա է, ո՛չ էլ Նոր­­վե­­­կիա։ Մեզ մօտ չկայ կան­­խարգե­­լիչ զննում։ Չկայ ապա­­հովագ­­րութիւն։ Միայն ատամ­­նա­­­բոյ­­ժի են գնում, իսկ մնա­­ցածը ան­­տեսւում է մին­­չեւ որ դա­­նակը ոս­­կո­­­րին չհաս­­նի… Այ­­սինքն հի­­ւան­­դը միան­­գա­­­մից ընկնում է վե­­րակեն­­դա­­­նաց­­ման բա­­ժին։ Եւ սկսւում է դե­­ղաբու­­ժութիւ­­նը։ Այն ուղղուած է ախ­­տա­­­նիշ­­նե­­­րի դէմ. ճնշման, ջեր­­մութեան, ին­­ֆեքցիայի (ման­­րէ­­­ների)… Ու­­ժեղ դե­­ղերը՝ ազ­­դե­­­լով կարգ մը ման­­րէ­­­ների վրայ, վնաս են հասցնում նաեւ հի­­ւան­­դին, առա­­ջաց­­նե­­­լով բար­­դութիւններ։ Իսկ եթէ հի­­ւան­­դը յայտնւում է վե­­գետա­­տիւ, բու­­սա­­­կան վի­­ճակի մէջ, այ­­սինքն թմբի­­րի (coma) մէջ, ապա նրան իրօք բոյ­­սի տեղ են դնում եւ ոչ մի շփում չեն ապա­­հուում նրա հետ։ Սա­­կայն եթէ բժիշկնե­­րը ծա­­նօթ լի­­նէին բոյ­­սե­­­րի կեան­­քին, ապա կը հա­­մոզուէին, որ բոյ­­սե­­­րը նոյնպէս ու­­նեն զգա­­ցողու­­թիւն, ու­­ղեղ, որն աւե­­լի զօ­­րաւոր է, քան կեն­­դա­­­նինե­­րի մօտ, քան­­զի ապա­­հովում է իրենց գո­­յու­­թիւնը ան­­շարժ վի­­ճակում եւ պա­­հան­­ջում է աւե­­լի մեծ հմտու­­թիւն… Իսկ թէ ի՞նչ է զգում հի­­ւան­­դը թմբի­­րի մէջ՝ բժիշկնե­­րի հա­­մար ան­­յայտ է, նրանք այդ խնդրում նոյնպէս թմբի­­րային վի­­ճակում են գտնւում։ Բո­­լոր բա­­րեվերջ օրի­­նակ­­նե­­­րը հի­­ւան­­դի արթնաց­­ման մա­­սին ար­­տա­­­սահ­­մա­­­նեան են։ Բե­­րեմ միայն մի օրի­­նակ, դա կա­­տարուել է Չի­­նաս­­տա­­­նում. 30 տա­­րի թմբի­­րի մէջ գտնուող կի­­նը ի վեր­­ջոյ արթնա­­նում է… շնոր­­հիւ ամուսնու խնամ­­քի եւ շփման, ամու­­սի­­­նը 30 տա­­րի շա­­րու­­նակ խօ­­սում էր քնած կնոջ հետ, դի­­մում նրան փա­­ղաք­­շա­­­կան բա­­ռերով։ Յի­­շեցի մի ֆիլմ, որի հե­­ղինա­­կը հա­­յազ­­գի Ար­­թուր Արիս­­տա­­­կիսեանն է, ծնուած Մոլ­­տո­­­վայում։ «Տեղ երկրի վրայ» ֆիլ­­մում աս­­ւում է, որ եթէ հի­­ւան­­դին 1050 ան­­գամ համ­­բուրես, ապա նա կ՚ապա­­քինուի։ Ան­­շուշտ պի­­տի չհա­­շուես, այլ ան­­թիւ ան­­գամներ համ­­բուրես, շո­­յես եւ խօ­­սես նրա հետ։ Բայց դա հնա­­րաւոր չէ մեր այ­­սօ­­­րուայ բժշկա­­կան հիմ­­նարկնե­­րի վե­­րակեն­­դա­­­նաց­­ման բաժ­­նի պայ­­մաննե­­րում։ Թւում է, թէ բժիշկնե­­րը միայն այն բա­­նի հա­­մար են այստեղ դրուած, որ­­պէսզի օրե­­կան 1050 ան­­գամ կրկնեն նոյն ֆրա­­զը. «Մի հո­­գուց աւե­­լի չի կա­­րելի այ­­ցե­­­լել հի­­ւան­­դին»։ Մի՞թէ չեն յոգ­­նում այդ ֆրա­­զը կրկնե­­լուց։ Մինչդեռ հի­­ւան­­դը չի ար­­ձա­­­գան­­գում օտա­­րի շփման, այլ ցան­­կա­­­նում է տես­­նել հա­­րազա­­տին։

Ինչպէս ասում է մի ռուս բժիշկ Սեր­­կէյ Եֆ­­րե­­­մեն­­կոն, մեր երկրում (այ­­սինքն Ռու­­սաստա­­նում, ինչպէս նաեւ Հա­­յաս­­տա­­­նում) չկայ այ­­սօր որե­­ւէ բուժհիմ­­նարկ, որն ի վի­­ճակի է զբա­­ղուել թմբի­­րի մէջ գտնուող հի­­ւան­­դի ապա­­քին­­ման հար­­ցով։ Եւ նման հի­­ւանդնե­­րը դա­­տապար­­տուած են տան­­ջա­­­լի մա­­հուան, տա­­ռապանքներ պատ­­ճա­­­ռելով իրենց հա­­րազատ­­նե­­­րին։ Այն մա­­կար­­դա­­­կը, որի վրայ գտնւում է բու­­սա­­­կան վի­­ճակում գտուող հի­­ւանդնե­­րի բու­­ժումը, խօ­­սում է տուեալ երկրի հա­­սարա­­կու­­թեան բա­­րոյա­­կան վի­­ճակի մա­­սին, ինչպէս նաեւ բժշկու­­թեան զար­­գացման մա­­կար­­դա­­­կի մա­­սին։

Վե­­րակեն­­դա­­­նացում

Ի դէպ վե­­րակեն­­դա­­­նաց­­ման բաժ­­նի սե­­նեակ­­նե­­­րը անուանում են ոչ թէ պա­­լատ, ինչպէս միւս բա­­ժին­­նե­­­րի, այլ՝ փոստ (post, դիրք), կար­­ծես կեան­­քի առաջ­­նա­­­գիծն է, որից այն կողմ մահն է։ 10 օր շա­­րու­­նակ մեր հա­­րազա­­տը չէր թար­­թում եւ միայն 11-րդ օրը աչ­­քե­­­րը թար­­թե­­­ցին։ Մեր մէջ յոյս ծա­­գեց, որ կ՚ապ­­րի, բայց հար­­ցե­­­րի հարցն այժմ ան­­շարժու­­թիւնն է, որից մկան­­նե­­­րը կա­­րող են աթ­­րո­­­ֆիայի (ապա­­ճում) են­­թարկուել։ Ծանր է, շատ ծանր է տես­­նել քթի խո­­ռոչի մէջ տե­­ղադ­­րուած ձո­­ղերը՝ մէ­­կը թթուած­­նի, միւ­­սը՝ կե­­րակրման հա­­մար։ Գու­­նատ դէմ­­քը։ Հա­­զը։ Խռպոտ, տղա­­մար­­դուն բնո­­րոշ ձայ­նը։ Բայց վար­ժուել եմ եւ զգում եմ, թէ ինչպէս է սիրտս ծածկւում ան­տարբե­րու­թեան կե­ղեւով, ինչպէս բժիշկնե­րի, բուժքոյ­րե­րի եւ մայ­րա­պետ­նե­րի մօտ։ Միայն թէ երբ այստե­ղից դուրս եմ գա­լիս, մի տեղ եմ փնտռում, որ­տեղ կա­րող եմ ազա­տու­թիւն տալ ան­զուսպ ար­ցունքնե­րիս։