ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մի՛ գնա, Ազնաւո՛ւր

dzovinarlok@gmail.com

Ամէն մեծ հա­­­յի մա­­­հով հա­­­յերը ազ­­­գո­­­­­­­վին մեռ­­­նում են եւ յե­­­տոյ նո­­­րից յառ­­­նում։ Սա է մեր ազ­­­գա­­­­­­­յին առանձնա­­­յատ­­­կութիւ­­­նը։ Ին­­­չո՞ւ հա­­­յերը այդքան մեծ ցաւ զգա­­­ցին Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րի մա­­­հուան առ­­­թիւ։ Որ­­­բա­­­­­­­ցած զգա­­­ցին…Որով­­­հե­­­­­­­տեւ նա ին­­­քը մի Հա­­­յաս­­­տան ար­­­ժէր, նոյ­­­նիսկ եր­­­կու՝ եթէ ի նկա­­­տի ու­­­նե­­­­­­­նաք նաեւ Արեւմտեան Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը։ Այն հա­­­յը եւ այն Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը, որը յառ­­­նեց մո­­­խիրից եւ հա­­­սաւ այնպի­­­սի բար­­­ձունքնե­­­րին, որ­­­տե­­­­­­­ղից լսե­­­լի դար­­­ձաւ ողջ մարդկու­­­թեանը։

Հոկ­­­տեմբե­­­րի 1-ի երե­­­կոյեան, երբ աշ­­­խարհում այ­­­լեւս չկար Ազ­­­նա­­­­­­­ւուր, Հան­­­րա­­­­­­­պետու­­­թեան հրա­­­պարա­­­կում եր­­­գող շատ­­­րո­­­­­­­ւան­­­նե­­­­­­­րի շուրջ բազ­­­մութիւն էր նստած։ Բո­­­լորը լուռ էին։ Ազ­­­նա­­­­­­­ւուրն էր եր­­­գում։ Առա­­­ջին ան­­­գամն էր, որ Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րի ձայ­­­նը ինձ ցաւ պատ­­­ճա­­­­­­­ռեց։ Այն ձայ­­­նը, որ ըն­­­դունակ էր մխի­­­թարել ամե­­­նամեծ կորստի ժա­­­մանակ։

-Ցա­­­ւալի է, - ասաց մի աղ­­­ջիկ։

-Դէ չէր կա­­­րող նա յա­­­ւերժ ապ­­­րել, ար­­­դէն 94 տա­­­րեկան էր։

-Իրօ՞ք։ Աս­­­տո­­­­­­­ւած տայ ամէնքն այդքան ապ­­­րեն։

Ամէն մարդ կա­­­րող է այդքան ապ­­­րել, բայց ամէն­­­քը Ազ­­­նա­­­­­­­ւուր դառ­­­նալ չեն կա­­­րող։ Ամէն­­­քին տրո­­­ւած չէ դառ­­­նալ մո­­­լորա­­­կի ձայ­­­նը։ Ես ի վի­­­ճակի չէի այ­­­լեւս լսել Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րի ձայ­­­նը եւ լքե­­­ցի հրա­­­պարա­­­կը, սա­­­կայն ամէն փո­­­ղոցում բո­­­լոր ռես­­­տո­­­­­­­րան­­­նե­­­­­­­րից լսւում էր Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րի եր­­­գը։ Դեռ աւե­­­լին. ամէն ինքնա­­­շար­­­ժից եւ ամէն սու­­­պէրմար­­­քե­­­­­­­տում կրկին Ազ­­­նա­­­­­­­ւուրն էր…Ցաւն ինձ խեղ­­­դում էր։ Ո՛չ, ես Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րին չէի խղճում, ի վեր­­­ջոյ նա շատ ար­­­ժա­­­­­­­նի եւ եր­­­ջա­­­­­­­նիկ կեանք ապ­­­րեց։ Խղճում էի մեր ազ­­­գը. միշտ, երբ նման մասշտա­­­բի հայ էինք կորցնում, հաս­­­կա­­­­­­­նում էինք, թէ որ­­­քա՛ն փոքր ենք այդ կորստի հա­­­մար։

Ի՞նչ էր նշա­­­նակում լի­­­նել 90 տա­­­րին բո­­­լորած մարդ. դա նշա­­­նակում էր տես­­­նել շուրջդ միայն երի­­­տասարդնե­­­րին եւ կրել նե­­­ղու­­­թիւններ, կա­­­պուած ծե­­­րու­­­թեան հետ…

Մին­­­չեւ 32 տա­­­րեկան նրան լսել չէին ու­­­զում, իսկ 90 տա­­­րեկան Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րին ան­­­համբեր սպա­­­սում էին ամե­­­նու­­­րէք։ Ամե­­­նավի­­­րաւո­­­րական բա­­­նը, որ կա­­­րելի է ասել երգչին,-դա «Ինչ գե­­­ղեցիկ ձայն ու­­­նէք»։ Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րի ձայ­­­նը գե­­­ղեցիկ չէր, ար­­­տա­­­­­­­քինը գե­­­ղեցիկ չէր, հա­­­սակ չու­­­նէր, այդ ամէ­­­նը դառ­­­նում էր սքան­­­չե­­­­­­­լի շնոր­­­հիւ զգաց­­­մունքի։ Նա չէր եր­­­գում, նա զգում էր եր­­­գը, տա­­­ռապում էր սի­­­րուց։ Հէնց այդ զգաց­­­մունքն էր ունկնդի­­­րը կի­­­սում նրա հետ։

5 Հոկ­­­տեմբեր։ Հո­­­գեհան­­­գիստ։ Ար­­­ժէր գիտ­­­նալ ֆրան­­­սե­­­­­­­րէնը, որ­­­պէսզի հաս­­­կա­­­­­­­նայինք Մաք­­­րո­­­­­­­նի խօս­­­քը։ Ար­­­ժէր հաս­­­կա­­­­­­­նալ ֆրան­­­սե­­­­­­­րէնը, որ­­­պէսզի Շառ­­­լին լսե­­­լիս նաեւ բա­­­ռերը հաս­­­կա­­­­­­­նայինք, որով­­­հե­­­­­­­տեւ բա­­­ռերը միշտ պատ­­­կա­­­­­­­նում էին բա­­­նաս­­­տեղծ Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րին։ Նա ասում էր, որ մտա­­­ծելա­­­կեր­­­պով ին­­­քը ֆրան­­­սիացի է։ Գի­­­տէ՞ք ին­­­չու։ Որով­­­հե­­­­­­­տեւ մարդ մտա­­­ծում է մի լե­­­զուով, եւ նրա լե­­­զուն ֆրան­­­սե­­­­­­­րէնն էր։ Նոյ­­­նիսկ երբ նա եր­­­գում էր անգլե­­­րէն կամ իտա­­­լերէն, կամ հա­­­յերէն, իրա­­­կանում դա ֆրան­­­սե­­­­­­­րէնն էր իր հնչե­­­րանգնե­­­րով։ Ազ­­­նա­­­­­­­ւուրն ասում էր, որ նրանք, ով­­­քեր գրում են եր­­­գե­­­­­­­րի բա­­­ռերը, սո­­­վորա­­­բար օգտւում են ըն­­­դա­­­­­­­մէնը 10-15 բա­­­ռերով, մինչդեռ Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րը խո­­­րասուզւում էր բա­­­ռարան­­­նե­­­­­­­րի մէջ, որ­­­պէսզի գտնի միակ ճշգրիտ եւ չմա­­­շուած բա­­­ռը…

Այս օրե­­­րին լու­­­րե­­­­­­­րում միայն Ազ­­­նա­­­­­­­ւուրն էր եւ մենք շատ ման­­­րա­­­­­­­մաս­­­ներ իմա­­­ցանք նրա կեան­­­քից. զա­­­ւակ­­­նե­­­­­­­րի մա­­­սին, կնոջ հետ յա­­­րաբե­­­րու­­­թիւննե­­­րի, նրա շնե­­­րի, աւ­­­տո­­­­­­­ների, ու­­­նե­­­­­­­ցուած­­­քի, սո­­­վորու­­­թիւննե­­­րի։ Եր­­­բեք մար­­­զանք չէր անում, օրի­­­նակ, եր­­­կու ան­­­գամ էր ու­­­տում օրո­­­ւայ մէջ…եւ այլն, եւ այլն։ Տա­­­րիքի մա­­­սին հե­­­տաքրքրա­­­կան դի­­­տար­­­կում էր արել.

«Իդեալա­­­կան տա­­­րիքը դա 60- 65-ն է, չնա­­­յած մե­­­ծամաս­­­նութիւ­­­նը հա­­­մոզո­­­ւած են, որ դա 40-նն է։ Բայց 40-ում դու դեռ չես տես­­­նում ինքդ քեզ կող­­­քից, իսկ 60-ում վե­­­րաբեր­­­ւում ես ինքդ քո հան­­­դէպ չա­­­փազանց ան­­­կողմնա­­­կալ, գի­­­տակ­­­ցե­­­­­­­լով, որ դե­­­ռեւս շատ բա­­­ների ես ըն­­­դունակ»։

Շնոր­­­հիւ Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րի Ֆրան­­­սիան ու­­­նե­­­­­­­ցաւ հա­­­յի ֆե­­­նոմեն։ Հէնց այդ մա­­­սին ասաց Մաք­­­րո­­­­­­­նը իր խօս­­­քում Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րի հրա­­­ժեշ­­­տի արա­­­րողու­­­թեան ատեն.

«Նրա մի­­­ջոցով այ­­­սօր առիթ է յի­­­շելու, թէ մենք՝ որ­­­պէս ազգ որ­­­քան պար­­­տա­­­­­­­կան ենք բո­­­լոր այն հա­­­յերին, ով­­­քեր ստի­­­պուած լքե­­­ցին իրենց եր­­­կի­­­­­­­րը եւ եկան ապաս­­­տան գտնե­­­լու մեզ մօտ։ Սա ընդհա­­­նուր ճա­­­կատա­­­գիր է։ Բո­­­լոր երկրնե­­­րի հա­­­յե′ր, այ­­­սօր իմ մտքում դո՛ւք էք»։

Սգոյ արա­­­րողու­­­թեան ատեն Ժան-Փոլ Պել­­­մոնտո­­­յի կող­­­քին մենք տե­­­սանք ծա­­­նօթ մի դե­­­րասա­­­նի, որին ճա­­­նաչում էինք որ­­­պէս Շառլ Ժե­­­րար, իրա­­­կանում նա հայ է եւ նրա հայ­­­կա­­­­­­­կան ազ­­­գա­­­­­­­նու­­­նը Աճե­­­մեան է։ Դեկ­­­տեմբե­­­րին կը դառ­­­նայ 92 տա­­­րեկան։ Քա­­­նի՛-քա­­­նի՛ հա­­­յեր թագ­­­նո­­­­­­­ւած են օտար ազ­­­գա­­­­­­­նուննե­­­րի ներ­­­քոյ, եւ միայն Ազ­­­նա­­­­­­­ւուրն էր խոս­­­տո­­­­­­­վանում իր հայ լի­­­նելու մա­­­սին։ Նա էր մեր հա­­­ւաքա­­­կան հա­­­յի բարձրա­­­գոյն տե­­­սակը եւ հա­­­յերը աշ­­­խարհին ներ­­­կա­­­­­­­յացո­­­ւած էին Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րի ան­­­ձով։ Այդ է պատ­­­ճա­­­­­­­ռը, որ հա­­­յերը որ­­­բա­­­­­­­ցան։ Այ­­­սուհետ հա­­­յերը եւ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը պի­­­տի աշ­­­խարհին ներ­­­կա­­­­­­­յանան սե­­­փական դէմ­­­քով։ Թող որ այդ դէմ­­­քը լի­­­նի նոյնքան ազ­­­նո­­­­­­­ւական եւ ար­­­ժա­­­­­­­նապա­­­տիւ, որ­­­քան Ազ­­­նա­­­­­­­ւու­­­րինն էր։