ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Սոս Պետրոսեան՝ երեկ եւ այսօր

Գիտէ՞ք ինչ մտածեցի. մեր մե­ծերը, օրի­նակ, Ազ­նա­ւու­րը (երգ), Սա­րոյեանը (գրա­կանու­թիւն), Փա­րաճա­նովը (կի­նօ), Են­գի­բարո­վը (կրկէս) չէին ապ­րում Հա­յաս­տա­նում, բայց արի՛ ու տես, որ Հա­յաս­տա­նը դառ­նում է մեր մե­ծերի եր­կի­րը։ Ոչ թէ «գնա մե­ռի, արի սի­րեմ» սկզբունքով, այլ պարզ, ան­մա­հական, այ­սինքն «Դու եր­բե՛ք չես մեռ­նի, դու կը դառ­նաս Հա­յաս­տան»։ Միայն Հա­յաս­տա­նում կայ գե­ղագի­տու­թեան առու­մով աննկա­րագ­րե­լի Փա­րաճա­նովի թան­գա­րան։ Միայն Երե­ւանում այ­սուհետ կա­րելի է այ­ցե­լել Շառլ Ազ­նա­ւու­րի թան­գա­րան-մշա­կու­թա­յին կենտրո­նը, որը բա­ցուեց ֆրան­կո­ֆոնիայի օրե­րին (7-12 Հոկ­տեմբեր)…

Իսկ երբ 1972- ին Մոս­կո­ւայում դա­դարեց բա­բախել կրկէ­սային արո­ւես­տի զարդ հան­դի­սացող ծաղ­րա­ծու, մնջա­խաղի մե­ծագոյն վար­պետ (ես կա­սէի մնջա­խաղի պոէտ) Լեոնիդ Են­գի­բարո­վի սիր­տը, ապա նոյն թո­ւակա­նին Երե­ւանում բա­ցուեց Են­գի­բարեանի անո­ւան կրկէ­սային դպրոց-ստու­դիան, որը հա­ւաքում, կրթում եւ աճեց­նում է (անվճար) տա­ղան­դա­ւոր պա­տանի­ներին՝ կրկէ­սի հար­թա­կի հա­մար, ու­նե­նալով աչ­քի առաջ Են­գի­բարով լե­գեն­դին։ Այդ դպրոց-ստու­դիան, թա­տերա­կան ինստի­տու­տը, որ­տեղ կայ կրկէ­սային բա­ժին, վեր­ջա­պէս, ին­քը կրկէ­սը իր աննկուն ըն­թացքով, որը եր­բեք չնա­հան­ջեց, չդա­դարեց­րեց իր գո­յու­թիւնը նոյ­նիսկ ցուրտ ու մութ 90-ական­նե­րին՝ չնո­րոգո­ւած եւ չյար­մա­րուած նոր ժա­մանակ­նե­րի պա­հանջնե­րին կրկէ­սային շէն­քում… ու­րեմն այդ ամէ­նը կա­պուած է մի ան­ձի հետ, որի 70-ամեակը նշո­ւեց Հոկ­տեմբե­րի 6-ին Ար­նօ Պա­պաճա­նեանի անո­ւան ֆիլ­հարմո­նիկի Փոքր դահ­լի­ճում։ Նրա անունն է Սոս Պետ­րո­սեան։ Եւ այդ անո­ւանը ես չեմ ու­զում աւե­լաց­նել ո՛չ ՀՀ-ն մշա­կոյ­թի վաս­տա­կաւոր գոր­ծիչ, ո՛չ պրո­ֆեսոր, ո՛չ արո­ւես­տա­գիտու­թեան թեկ­նա­ծու, որով­հե­տեւ այ­սօր այդ անու­նը նշա­նակում է մի­միայն Երե­ւանեան կրկէս հաս­կա­ցու­թիւնը։ Հիմ­նե­լով «Երե­ւանեան կրկէս» կենտրո­նը, նա դար­ձաւ ինքնին մարդ-կրկէս։ Ար­դէն վա­ղուց պար­զել եմ. երբ ինչ-որ մէ­կը ստանձնում է որե­ւէ մի վիթ­խա­րի ազ­գա­յին գործ, ապա գոր­ծը ինքն է ոգեշնչում, ուղղոր­դում եւ ապ­րեցնում ստանձնո­ղին։ Կրկէ­սում նա աճ­պա­րար էր, ով հան­դէս էր գա­լիս դհոլ­նե­րով, սա­կայն աւար­տե­լով Մոս­կո­ւայում թա­տերա­կան ինստի­տու­տի ռե­ժիսու­րա­յի բա­ժինը, նա դառ­նում է հայ­կա­կան կրկէ­սի գե­ղարո­ւես­տա­կան ղե­կավա­րը։ Աճեց­նել, բե­մադ­րել եւ լի­նել տա­ղան­դա­ւոր ար­տիստնե­րի առա­ջին հան­դի­սատե­սը։ Սոս Պետ­րո­սեանը մեր­ժել է ար­տա­սահ­մա­նեան բազ­մա­թիւ առա­ջարկներ, կա­պուած կրկէ­սային խմբե­րի ղե­կավար­ման հետ։ Չեմ կա­րող այս առի­թով չյի­շել մեծն Կո­միտա­սին, որը Պեռ­լի­նից յե­տոյ վե­րադար­ձաւ Հա­յաս­տան, մեր­ժե­լով օփե­րայում եր­գե­լու ար­տա­սահ­մա­նեան առա­ջարկնե­րը։ Ահա կրկէ­սի բնա­գաւա­ռում Սոս Պետ­րո­սեանը հա­յոց աշ­խարհի Կո­միտասն է։ Մեր պատ­մութեան մէջ միշտ էլ ինչ-որ մէ­կի ու­սե­րին է ընկնում փրկի­չի բե­ռը։ Կրկէ­սը գո­յատե­ւեց շնոր­հիւ Սոս Պետ­րո­սեանի։ Իսկ բե­ռը թե­թեւաց­նում է սէ­րը։ Սի­րել ազ­գը քո սե­փական ան­ձից աւե­լի։ Այդ սէ­րը ստի­պեց Սո­սին զբա­ղուել ազ­գա­հաւա­քու­թեամբ, եւ եթէ Երե­ւանը մի քա­նի ամիս յե­տոյ կ՚ու­նե­նայ կրկէ­սի ժա­մանա­կակից շէնք, եւ այդ շէն­քի մէջ ելոյթ են ու­նե­նալու կրկէ­սի բարձրո­րակ ար­տիստներ՝ աք­րո­պատ­ներ, լա­րախա­ղաց­ներ, աճ­պա­րար­ներ, իլիւ­զիոնիստներ եւ ծաղ­րա­ծու­ներ, ապա դրան մենք պար­տա­կան ենք մի­միայն Սոս Պետ­րո­սեանին։

Նա պատ­մում է, որ հայ­կա­կան կրկէ­սային ստեղ­ծա­գոր­ծա­կան խումբը ստեղ­ծո­ւել է 1956–ին։ Մինչ այդ հա­յերը աշ­խա­տել են ռու­սա­կան, իտա­լական, գեր­մա­նական կրկէ­սային խմբե­րում, օրի­նակ, Վար­դա­նով­նե­րը, Մի­նասով­նե­րը, Ար­զումա­նովը... Նրանք հան­դէս էին գա­լիս –ով վեր­ջա­ւորու­թեամբ։ Ի դէպ այդ նոյն Ար­զումա­նովը հա­ւաքեց հայ­կա­կան կրկէ­սային խումբ։ Վերցրեց սպոր­տից 25-26 հո­գի եւ պատ­րաստեց ար­տիստներ։ Մի քա­նի տա­րի յե­տոյ խմբին միացաւ Լեոնիդ Են­գի­բարեանը։ 1963-ին նկա­րահա­նուեց «Ճա­նապարհ դէ­պի կրկէս» ֆիլ­մը՝ հայ­կա­կան կրկէ­սի մա­սին.

- Ես չեմ սի­րում հռչա­կաւոր, տա­ղան­դա­ւոր, լե­գեն­դար մակ­դիրնե­րը…Մեզ մօտ կրկէ­սում մի լե­գենդ է եղել, դա Լեոնիդ Են­գի­բարեանն էր։ Բայց մենք հա­զարա­ւոր ար­տիստներ ու­նենք, որոնց մա­սին կա­րելի է ասել նոյ­նը։ Օրի­նակ, Ստե­փան Իսա­հակեան, ով ելոյթ էր ու­նե­նում «Քաջ Նա­զարի ար­կածնե­րը» ատ­րակցիոնով, որ­տեղ մաս­նակցում էին գե­տաձի Մա­նու­կը (Իսա­հակեանը առա­ջինն էր, ով վար­ժեցրեց գե­տաձի), այ­ծեղջիւրնե­րը, շիմ­պանզե­ները, վի­շապ­նե­րը եւ թռչիւննե­րից թու­թակնե­րը, սի­րամար­գե­րը, արա­գիլ­նե­րը…Երկրոր­դը Վլա­դիմիր Ար­զումա­նեանն էր, նա կրկէ­սի գմբե­թից գլխի­վայր իջ­նում էր ներ­քեւ։ Եր­րորդն էլ Են­գի­բարեանն էր։

Սոս Պետ­րո­սեանը ծնո­ւել է Թիֆ­լի­սում։ Պա­տանի հա­սակում, երբ Թիֆ­լի­սում հիւ­րա­խաղե­րի է գա­լիս հայ­կա­կան կրկէ­սը, նա մօ­տենում է Են­գի­բարեանին եւ վեր­ջինս, տես­նե­լով Սո­սի հնարքնե­րը, խոր­հուրդ է տա­լիս ըն­դունո­ւել Մոս­կո­ւայի կրկէ­սային ու­սումնա­րանը. «Դու կը լի­նես երկրորդ հա­յը, որ ըն­դունո­ւեց այդ ու­սումնա­րանը»։ 1970-ին աւար­տա­կան քննու­թիւնից յե­տոյ ար­դէն ոչ թէ Սո­սը մօ­տեցաւ Են­գի­բարեանին, այլ մեծն Են­գի­բարեանը (որն ի դէպ 35 տա­րեկան էր) մօ­տեցաւ նրան եւ յայտնեց, որ վերցնում է իրեն իր կրկէ­սային խումբը…Հէնց Են­գի­բարեանն էլ ընտրեց Սո­սի հա­մար դհոլ­նե­րով ելոյ­թը։ Հե­տագա­յում նոյն դհոլ­նե­րով հան­դէս եկաւ նրա որ­դին՝ երկրորդ Սոս Պետ­րո­սեանը, որը տի­րապե­տում էր նաեւ բա­լետա­յին պլաս­տի­կայով։ Այ­սօր նա մի­ջազ­գա­յին հար­թակնե­րում հան­դէս է գա­լիս իր կնոջ՝ Վիկ­տո­րիա Պետ­րո­սեանի հետ արագ փո­խակեր­պում կամ տրանսֆոր­մա­ցիա ժան­րում (quick change), երբ 120 երկվայրկեանում Վիկ­տո­րիան 16 զգեստ է փո­խում, իսկ 60 երկվայրկեանում՝ 12։ Սոս եւ Վիկ­տո­րիա Պետ­րո­սեան­նե­րի զոյ­գը 4 ան­գամ ընդգրկո­ւել է Կի­նեսի գրքում որ­պէս աշ­խարհում ամե­նաարագ հան­դերձա­ւորում։ Հոկ­տեմբե­րի 6-ին զոյ­գը ելոյթ ու­նե­ցաւ Սոս Պետ­րո­սեան հօր 70 –ամեակին։ Չհասցրեց հան­դի­սատե­սը ուշքի գալ նրանց ելոյ­թից, բեմ դուրս եկաւ Սոս Պետ­րո­սեան եր­րորդը։ Մի՞թէ հրաշ­քից աւե­լի մեծ հրաշք կայ։ Մենք տե­սանք մի աճ­պա­րարա­կան հրաշք, որը շշմեց­րեց ոչ միայն իր մաս­նա­գիտա­կան հնար­քի արա­գու­թեամբ, այլ շքե­ղու­թեամբ, որը պա­տեց ողջ դահ­լի­ճը հան­դի­սատե­սի հետ հան­դերձ։ 2012-ին նա 15 տա­րեկան էր եւ Հռո­մում կա­յացած իլիւ­զիոնիստ-աճ­­պա­­­րար­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի մրցոյ­­­­թում յաղ­­­­թեց թո­­­­ւով 110 միւս աճ­­­­պա­­­­­­­­­­­­­­­րար­­­­նե­­­­­­­­­­­­­­­րին, ստա­­­­նալով գլխա­­­­ւոր մրցա­­­­նակը։ Իսկ այդ 110-ը ընտրո­­­­ւել էին 3000 թեկ­­­­նա­­­­­­­­­­­­­­­ծու­­­­նե­­­­­­­­­­­­­­­րից, որոնք 60 երկրնե­­­­րից էին։ Սա­­­­կայն Սոս եր­­­­րորդից յե­­­­տոյ բեմ դուրս եկաւ նրա եղ­­­­բայրը՝ Տիգ­­­­րան Պետ­­­­րո­­­­­­­­­­­­­­­սեան աճ­­­­պա­­­­­­­­­­­­­­­րարը եւ ես հաս­­­­կա­­­­­­­­­­­­­­­ցայ, որ Են­­­­գի­­­­­­­­­­­­­­­բարեանից յե­­­­տոյ մենք ու­­­­նե­­­­­­­­­­­­­­­ցանք եւս մի պոէտ կրկէ­­­­սում։ Իսկ պոէզիան դա այն է, ինչ մնում է, երբ մնա­­­­ցածը անցնում-գնում եւ նոյ­­­­նիսկ գե­­­­րազանցւում է։ Պոէզիան գե­­­­րազան­­­­ցել հնա­­­­րաւոր չի։ Այն մրցա­­­­կից չու­­­­նի։

Ցա­­­­ւօք, չկա­­­­րողա­­­­ցայ պատ­­­­մել երե­­­­կոյի միւս մաս­­­­նա­­­­­­­­­­­­­­­կից­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի մա­­­­սին։ Դի­­­­տելով այդ հա­­­­մեր­­­­գը, մենք հաս­­­­կա­­­­­­­­­­­­­­­ցանք, թէ որ­­­­քա՜ն էինք կա­­­­րօտել կրկէ­­­­սը։ Մենք միշտ ու­­­­նե­­­­­­­­­­­­­­­ցել ենք արո­­­­ւես­­­­տի այդ տե­­­­սակը, եւ այն կազ­­­­մել է մեր կեան­­­­քի ան­­­­բա­­­­­­­­­­­­­­­ժան մա­­­­սը։

Սոս Պետ­­­­րո­­­­­­­­­­­­­­­սեանի 70 տա­­­­րին նշե­­­­ցինք։ Քի՞չ է դա թէ շատ։ Ամէն դէպ­­­­քում դա նոր մեկ­­­­նարկ է. իր հա­­­­մար, նրա շուրջ հա­­­­ւաքո­­­­ւած ար­­­­տիստնե­­­­րի հա­­­­մար, հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նեան հան­­­­դի­­­­­­­­­­­­­­­սատե­­­­սի հա­­­­մար, որը ամէն փոք­­­­րի­­­­­­­­­­­­­­­կի հետ, լի­­­­նի դա զա­­­­ւակ կամ թոռ կամ ծոռ, կրկին վե­­­­րադառ­­­­նում է այս ու­­­­րախ ան­­­­վախնե­­­­րի աշ­­­­խարհը, որ­­­­պէսզի տես­­­­նի ինքնի­­­­րեն ան­­պարտե­լի։