ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ժիրայր Աղավելեանի ֆօթօգեղարուեստը

dzovinarlok@gmail.com

Մեծագոյն ֆօթօ­ժուրնա­­լիստ Արա Կիւ­­լէրն ասում էր, որ արո­­ւես­­տը ծնւում է այն ժա­­մանակ, երբ քո լու­­սանկա­­րը այ­­լեւս ոչ մի կապ չու­­նի լու­­սանկա­­րած առար­­կա­­­յի հետ։ Ի՞նչ էր ու­­զում ասել դրա­­նով Կիւ­­լէ­­­րը։ Որ այդ լու­­սանկա­­րը այ­­լեւս միայն լու­­սանկար­­չի գործն է եւ ու­­րեմն լու­­սանկա­­րիչը ար­­դէն լու­­սանկա­­րիչ չէ, այլ՝ արո­­ւես­­տա­­­գէտ։ Ամե­­նավատ բա­­նը, որ կա­­րելի է ասել նկար­­չին, դա «կար­­ծես իս­­կա­­­կան լի­­նի» ար­­տա­­­յայ­­տութիւնն է։ Որով­­հե­­­տեւ իրա­­կանու­­թիւնը դա Աստծոյ, արար­­չի տա­­րածքն է։ Եւ այն անկրկնե­­լի է։ Իսկ իս­­կա­­­կան ստեղ­­ծա­­­գոր­­ծո­­­ղը պի­­տի աշ­­խարհին մա­­տու­­ցի իր սե­­փական, իր ու­­րոյն աշ­­խարհը, որը նա­­յելիս հան­­դի­­­սատե­­սը կը ճա­­նաչի հե­­ղինա­­կին։ Նրա անկրկնե­­լի ձե­­ռագի­­րը։ Ոճը…

Ժի­­րայր Աղա­­վելեանի նկա­­րը տես­­նե­­­լիս հնա­­րաւոր չէ զսպել հիաց­­մունքի բա­­ցական­­չութիւ­­նը։ Այն դուրս է պրծնում ան­­մի­­­ջապէս, ինչպէս վան­­դա­­­կից բաց թո­­ղած թռչու­­նը։ Մարդ միշտ զար­­մանքի ծա­­րաւ ու­­նի։ Ահա այդ ծա­­րաւն է յա­­գեց­­նում Աղա­­վելեանի արո­­ւես­­տը, ոչ ոքու չթող­­նե­­­լով ան­­տարբեր։ Առա­­ջին հար­­ցը, որ ծա­­գում է Ժի­­րայ­­րի նկա­­րը նա­­յելիս, դա «ինչպէ՞ս է սա արո­­ւած»։ Սա ինչ արո­­ւես­­տի տե­­սակ է։ ֆօ­­թօ՞ է։ Գե­­ղարո­­ւե՞ստ է։ Այո, ֆօ­­թօգե­­ղարո­­ւեստ է։ Իր տե­­սակի մէջ եզա­­կի։ Սկզբից Ժի­­րայ­­րը լու­­սանկա­­րում է որե­­ւէ մի բնու­­թեան պատ­­կեր, այ­­նուհե­­տեւ շնոր­­հիւ հա­­մակարգչա­­յին որոշ ծրագ­­րե­­­րի ստեղ­­ծում այդ պատ­­կե­­­րից գե­­ղարո­­ւես­­տի նմոյշ։ Ին­­չո՞ւ ֆօ­­թօգե­­ղարո­­ւեստ, այլ՝ ոչ ֆօ­­թօարո­­ւեստ։ Ժի­­րայր Աղա­­վելեանը հե­­ռուստա­­ռեժի­­սոր էր, նրա արո­­ւես­­տը գա­­լիս է ռե­­ժիսու­­րա­­­յից։ Ֆօ­­թօն են­­թարկեց շարժման եւ ֆօ­­թօռե­­ժիսու­­րա­­­յից ան­­ցաւ ֆօ­­թօգե­­ղարո­­ւես­­տի։ Ան­­շուշտ, գո­­յու­­թիւն ու­­նի գե­­ղարո­­ւես­­տա­­­կան լու­­սանկար­­չութիւն որ­­պէս արո­­ւես­­տի տե­­սակ։ Սա­­կայն եթէ մենք հի­­մա նա­­յենք որե­­ւէ մի լու­­սանկար­­չի գե­­ղարո­­ւես­­տա­­­կան ֆօ­­թօնե­­րը, ապա հա­­րիւր գոր­­ծե­­­րից կը հա­­ւանենք երե­­ւի մի քա­­նիսը։ Ժի­­րայ­­րի հա­­րիւր նկար­­նե­­­րից մենք հա­­րիւրն էլ կը հա­­ւանենք, որով­­հե­­­տեւ այդ նկար­­նե­­­րը Ժի­­րայ­­րը ինքնան­­պա­­­տակ չի ստեղ­­ծում. նկար­­ներն ու­­նեն գերնպա­­տակ (արո­­ւես­­տում ասում են գերխնդիր), որն է՝ ազ­­դել, աւե­­լի ճիշդ նե­­րազ­­դել գե­­ղեցի­­կի մի­­ջոցով մարդկանց ներ­­քին աշ­­խարհի վրայ։ Կայ տե­­սանե­­լի աշ­­խարհ եւ կայ ան­­տե­­­սանե­­լի աշ­­խարհը, որը բա­­ցայայ­­տում են պոէտ­­նե­­­րը։ Այդ ան­­տե­­­սանե­­լի աշ­­խարհ բա­­ցայայ­­տողնե­­րին, լի­­նի դա երա­­ժիշտ կամ նկա­­րիչ կամ արո­­ւես­­տի այլ տե­­սակի գոր­­ծիչ, միեւ­­նոյնն է՝ ես բո­­լորին ասում եմ պոէտ։ Ժի­­րայ­­րի պոէտիկ նկար­­նե­­­րի առանձնա­­յատ­­կութիւ­­նը այն է, որ դրանք ու­­նեն շա­­րու­­նա­­­կու­­թիւն։ Նրանք շա­­րու­­նակւում են որ­­պէս ներշնչանք, դառ­­նա­­­լով ներշնչան­­քի աղ­­բիւր բա­­նաս­­տեղծա­­կան եւ երաժշտա­­կան եր­­կե­­­րի հա­­մար։ Եւ կա­­րեւորն այն է, որ բա­­ցում են եր­­րորդ աչ­­քը, սո­­վորեց­­նե­­­լով ոչ միայն նա­­յել, այ­­լեւ՝ տես­­նել…ան­­տե­­­սանե­­լին։ Մի ան­­գամ Պոս­­թո­­­նում (իսկ Ժի­­րայ­­րը աւե­­լի քան 20 տա­­րի ապ­­րել է Պոս­­թո­­­նում), նա կանգ է առ­­նում մի ծա­­ռի առ­­ջեւ եւ հիաց­­մունքով սկսում է նա­­յել ծա­­ռի ճիւ­­ղին։ Մի ան­­ցորդ մօ­­տենում է Ժի­­րայ­­րին եւ հարցնում.”Այդ ի՞նչ ես տե­­սել այդ ծա­­ռի վրայ, որ հիանում ես եւ լու­­սանկա­­րում”։ Սո­­վորա­­կան մար­­դու հա­­մար ամէն ինչ սո­­վորա­­կան է։ Բայց Ժի­­րայ­­րը ոս­­կի էր տե­­սել ծա­­ռին.

-Ոս­­կի թա­­փում այս ծա­­ռից։

- Ո՞ւր է։

2015-ին լոյս է տես­­նում Աղա­­վելեանի «Երեք հա­­սակ» գիր­­քը, որը նա գրել էր իր 60-ամեակի առ­­թիւ։ Գրքի մէջ ռե­­ժիսոր, սցե­­նարիստ, գրող, դե­­րասան, վեր­­ջա­­­պէս, նկա­­րիչ Աղա­­վելեանը անշտապ զննում է իր ան­­ցած կեան­­քը, եւ հաս­­կա­­­նում ես, որ կեան­­քը զննե­­լու հա­­մար իրա­­կանում ոչ թէ ետ պէտք է նա­­յել, այլ՝ առ­­ջեւդ, որով­­հե­­­տեւ մար­­դու կեան­­քը սփռո­­ւած է իր աչ­­քի առաջ։ Սկսենք Ժի­­րայ­­րի ազ­­գա­­­նու­­նից. «Մեր ազ­­գա­­­նու­­նը եր­­կու ար­­մատ ու­­նի՝ «աղա» պա­­տուա­­նու­­նը եւ «վել»՝ ազ­­գա­­­կան, մեր­­ձա­­­ւոր, սուրբ, տէր, պաշտպան նշա­­նակու­­թեամբ՝ երկրորդ բա­­ղադ­­րի­­­չը։ Հին ազ­­գա­­­նուն է. 17-րդ դա­­րի սկզբնե­­րից այն գոր­­ծա­­­ծական է մե­­զանում”։ Աղա­­վելեանը ծնո­­ւել էր 4 ատա­­մով. Ար­­ծո­­­ւիկ անու­­նով տա­­տիկս ասում էր. «Եթէ երա­­խան ատամ­­նե­­­րով է ծնւում, կամ գլխա­­կեր է լի­­նում կամ շատ խե­­լացի»։ Գրքում Ժի­­րայ­­րը պատ­­մում է իր ման­­կութեան գիւ­­ղի մա­­սին՝ Վա­­չական գիւ­­ղի մա­­սին Սիւ­­նի­­­քում, տա­­տիկի պատ­­րաստած հա­­մով կե­­րակուրնե­­րի, Վա­­չական գիւ­­ղի «հա­­մով» բար­­բա­­­ռի… Այն, որ մենք ողջ կեան­­քում փնտրում ենք եր­­ջանկու­­թիւն եւ տա­­րիներ անց հա­­մոզ­­ւում ենք, որ «եր­­ջանկու­­թեանը սպա­­սել պէտք չէ, այն, միեւ­­նոյնն է, չի գա­­լու, գա­­լու է եր­­ջանկու­­թիւնը տես­­նե­­­լու կա­­րողու­­թիւնը…»

Կեր­­պա­­­րուես­­տում մի նկար կայ, որը կոչ­­ւում է «Սեւ քա­­ռակու­­սի»։ Այն ստեղ­­ծո­­­ւել է Կա­­զիմիր Մա­­լեւի­­չի (1879-1935) կող­­մից 1915-ին։ Արո­­ւես­­տից հե­­ռու մարդկանց հա­­մար այդ նկա­­րը ոչինչ չի ասում. ո՞վ չի կա­­րող սպի­­տակ ֆօ­­նին սեւ քա­­ռակու­­սի նկա­­րել։ Բայց իմ կար­­ծի­­­քով դա նկար չէ։ Դա միտք է։ Հան­­ճա­­­րեղ միտք, որը գտել է Մա­­լեւի­­չը։ Իսկ միտ­­քը նրա­­նում է, որ այ­­լեւս պէտք է վերջ դնել իրա­­կան պատ­­կերնե­­րին։ Այ­­սինքն կեր­­պա­­­րուես­­տի նպա­­տակը իրա­­կանու­­թիւնը կրկնե­­լու մէջ չէ։ 100 տա­­րի անց առա­­ւել եւս անհնար է կրկնո­­ղու­­թեան մէջ արո­­ւեստ տես­­նել։ Գու­­ցէ գե­­ղեցիկ է բնու­­թեան կամ առար­­կա­­­ների պատ­­կե­­­րը պաս­­տա­­­ռի վրայ, բայց դա ըն­­դա­­­մէնը կրկնո­­ղու­­թիւն է։ Այ­­սօր, երբ հա­­մակար­­գի­­­չը նոյնպէս մտաւ մեր կեանք, Ժի­­րայր Աղա­­վելեանի արո­­ւես­­տը աւե­­լի քան հա­­մար­­ժէք է նոր ժա­­մանակ­­նե­­­րին։

24-31 հոկ­­տեմբե­­րին լի­­նելու է նրա հեր­­թա­­­կան ցու­­ցա­­­հան­­դէ­­­սը Նկա­­րիչ­­նե­­­րի Միու­­թիւնում։ Հիաց­­մունքը Ժի­­րայր Աղա­­վելեանի երկրպա­­գու­­նե­­­րի սրտից դուրս է ճախ­­րե­­­լու, ինչպէս թռչու­­նը վանդակից։