ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Երեւանի գլխաւոր ճարտարապետ


dzovinarlok@gmail.com

Էլ ոչ մի վիշտ, էլ ոչ մի ողբ,

Ոչ մի կսկիծ կամ էլ մոր­­մոք,

Ոչ մի դա­­տարկ յոյս կամ աղօթք,

Կամ բիւ­­րե­­­ղեայ երազ ան­­հոգ,

Ան­­ցան դա­­րեր…

 

Եր­­գում է Ար­­թուր Մես­­չեանը։ Նրա հա­­մերգնե­­րը, նրա եր­­գե­­­րը մեզ հա­­մար սուրբ ծէ­­սի էին նման։ Եր­­ջա­­­նիկ ենք ու­­նե­­­նալ Մես­­չեանին որ­­պէս ժա­­մանա­­կակից։ Իր հե­­ղինա­­կած եր­­գերն է եր­­գում։ Բա­­ցի այդ ճար­­տա­­­րապետ է։ Փոր­­ձէք եր­­գել նրա նա­­խագ­­ծած Կո­­միտա­­սի թան­­գա­­­րանի հա­­մեր­­գասրա­­հում (2015). աշ­­խարհում ոչ մի ու­­րիշ տեղ նման հնչո­­ղու­­թիւն չէք հան­­դի­­­պի։ Հիացէք նրա նա­­խագ­­ծած մա­­տենա­­դարա­­նի նոր մաս­­նա­­­շէն­­քով (2011)։ Եւ հի­­մա Մես­­չեանը դար­­ձաւ Երե­­ւանի գլխա­­ւոր ճար­­տա­­­րապետ։ Սա նշա­­նակում է վերջ Երե­­ւանի քանդմա­­նը։ Վերջ՝ այ­­լանդակ­­մա­­­նը։ Եկաւ Երե­­ւանի ար­­ժա­­­նապա­­տուու­­թիւնը փրկող ճար­­տա­­­րապե­­տը։ Եւ այդ նրա եր­­գի տո­­ղերը ճիշտ ու ճիշտ վե­­րաբեր­­ւում են նաեւ ներ­­կա­­­յիս իրա­­վիճա­­կին։ Երե­­ւանը ընտրեց իրեն նոր քա­­ղաքա­­պետ ի դէմս Հայկ Մա­­րու­­թեանի, իսկ նոր քա­­ղաքա­­պետի առա­­ջին յաղ­­թա­­­նակը եղաւ գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տի նշա­­նակու­­մը ի դէմս Ար­­թուր Մես­­չեանի։ Ու­­րեմն ոչ մի ողբ եւ վիշտ։

Քայ­­լում եմ փո­­ղոց­­նե­­­րով, նա­­յում որոշ շէն­­քե­­­րին եւ ող­­ջունում այդ շէն­­քերն՝ ասե­­լով. «Փրկո­­ւեցի՛ք։ Ձեզ չեն քան­­դի յօ­­գուտ մաս­­նա­­­ւոր շա­­հի։ Երե­­ւան ջան, Երե­­ւան, քեզ այ­­լեւս չեն քան­­դի, աւե­­րի, այ­­լանդա­­կի»…Ու­­նե­­­նալով ճար­­տա­­­րապետ­­նե­­­րի հզօր բա­­նակ, մեր քա­­ղաքը այ­­լանդակ­­ւում էր նրանց մաս­­նա­­­գիտա­­կան աչ­­քի առաջ։ Թէ­­պէտ պէտք չէր նոյ­­նիսկ մաս­­նա­­­գէտ լի­­նել՝ հաս­­կա­­­նալու հա­­մար, թէ ինչ ճար­­տա­­­րապե­­տական ինքնաս­­պա­­­նու­­թիւն էր տե­­ղի ու­­նե­­­նում մեր սի­­րելի քա­­ղաքում։ Նշան էին բռնում եւ գնդա­­կահա­­րում մեր հին Երե­­ւանի շի­­նու­­թիւննե­­րը։ Գրե­­թէ քար չմնաց…

Նո­­յեմ­­բե­­­րի 6-ին՝ պաշ­­տօ­­­նը ստանձնե­­լուց 11 օր յե­­տոյ Մես­­չեանը հա­­ւաքեց լրագ­­րողնե­­րին քա­­ղաքա­­պետա­­րանում մամ­­լո ասու­­լի­­­սի հա­­մար եւ յայտնեց իր ու­­ղերձը երե­­ւան­­ցի­­­ներին.

«Նախ ո՞վ է գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տը։ Պի­­տի չանձնա­­ւորո­­ւի, պի­­տի ստեղ­­ծո­­­ւի գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տի ինստի­­տուտ, որ­­պէսզի վա­­ղը, երբ ու­­նե­­­նանք ու­­րիշ գլխա­­ւոր ճար­­տա­­­րապետ, նա աշ­­խա­­­տի ար­­դէն որո­­շակի մշա­­կուած գոր­­ծա­­­ռոյ­­թով։ Ոչ մի գլխա­­ւոր ճար­­տա­­­րապետ ին­­ձա­­­նից աւե­­լի վա­­տը չէր, բայց նրանք եղել էին քա­­ղաքա­­պետի սպա­­սաւո­­րը։ Եթէ ես կա­­րողա­­նամ կազ­­մա­­­ւորել գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տի ինստի­­տու­­տը, դա կը հա­­մարեմ իմ ամե­­նամեծ յա­­ջողու­­թիւնը։ Գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տը պի­­տի ու­­նե­­­նայ անհրա­­ժեշտ գոր­­ծի­­­քակազմ։ Գրե­­թէ բա­­ցակա­­յում էր։ Ապօ­­րինի շի­­նարա­­րու­­թիւն եւ հո­­ղազաւ­­թում, որը յե­­տոյ օրի­­նակա­­ցուե­­լու է, այ­­լեւս չի լի­­նելու։ Դա խա­­թարո­­ւած մեր բնա­­կելի ֆոն­­դի հին­­գե­­­րորդ ճա­­կատի ման­­սարդներն են, որոնք ամ­­բողջո­­վին աւ­­րե­­­ցին քա­­ղաքի տես­­քը։ Դա բա­­ւակա­­նի անտրա­­մաբա­­նական շի­­նու­­թիւններ են, եւ դժո­­ւար է գտնել մե­­ղաւո­­րին, որով­­հե­­­տեւ տաս­­նեակ մար­­դիկ էին պա­­տաս­­խա­­­նատու։ Այ­­սօ­­­րուա­­նից ես եմ մե­­ղաւոր։ Ապօ­­րինի շի­­նարա­­րու­­թեանը - վերջ։ Հո­­ղազաւթմա­­նը - վերջ։ Չի լի­­նի ձեզ օրի­­նակա­­նացում։ Մեզ հա­­սել է բա­­ւակա­­նի հե­­տաքրքիր ժա­­ռանգ։ Առանձնա­­պէս վեր­­ջին ժա­­մանակ­­նե­­­րում տրո­­ւել են այնպի­­սի նա­­խագ­­ծա­­­յին թոյլտո­­ւու­­թիւններ, որ ուղղա­­կի ապ­­շե­­­ցու­­ցիչ է։ Բայց ես այ­­սօր իրա­­ւասու չեմ ար­­դէն հաս­­տա­­­տուած նա­­խագ­­ծե­­­րը, հո­­ղատա­­րածքնե­­րը օրէնսդրա­­կան դաշ­­տով ետ բե­­րել»։

Պի­­տի ընդհա­­տեմ Մես­­չեանի խօս­­քը, որ­­պէսզի ընդգծեմ հե­­տեւեալը. Մես­­չեանը հրա­­ժարո­­ւեց քննա­­դատել նա­­խորդ գլխա­­ւոր ճար­­տա­­­րապետ­­նե­­­րին, ին­­չը վկա­­յում է նրա բարձր բա­­րոյա­­կան որա­­կի մա­­սին՝ մարդկա­­յին ու մաս­­նա­­­գիտա­­կան։

«Ես չեմ ու­­զում խօ­­սել Երե­­ւանի մա­­սին ող­­բերգա­­կան տօ­­նով։ Չէ՛, մենք ու­­նենք հրա­­շալի քա­­ղաք, բայց ու­­նենք խնդիր­­ներ։ Եւ այդ խնդիր­­նե­­­րը լու­­ծե­­­լի են։ Պէտք է ժա­­մանակ։ Երե­­ւանի կեդ­­րո­­­նը պի­­տի ու­­նե­­­նայ յա­­տուկ կար­­գա­­­վիճակ։ Մենք կը մշա­­կենք մի ծրա­­գիր, որը կ՚ըն­­դունի կա­­ռավա­­րու­­թիւնը եւ մենք կ՚ու­­նե­­­նաք լծակ­­ներ։ Յայ­­տա­­­րարում եմ պաշ­­տօ­­­նապէս. ոչ մի յու­­շարձան Հին Երե­­ւանում չի քան­­դո­­­ւելու։ Այն սե­­փակա­­նատէ­­րերը, որոնք կը գնեն հո­­ղատա­­րածք, որ­­տեղ կը լի­­նի յու­­շարձան, պար­­տա­­­ւոր կը լի­­նեն ֆի­­նան­­սա­­­ւորել յու­­շարձա­­նի վե­­րակա­­ռուցման աշ­­խա­­­տանքնե­­րը։ Դա չի եղել մին­­չեւ հի­­մա։ Եւ դա կը լի­­նի պար­­տա­­­դիր պայ­­ման։ Իւ­­րա­­­քան­­չիւր կա­­ռու­­ցա­­­պատող պի­­տի առաջ­­նորդո­­ւի ոչ միայն իր բիզ­­նե­­­սով, այլ Երե­­ւանին ինչ-որ բան պի­­տի տա եւ դա չի հա­­մարո­­ւի բա­­րեգոր­­ծութիւն։ Ճար­­տա­­­րապե­­տու­­թեան մէջ չլու­­ծո­­­ւող հար­­ցեր չկան։ Բո­­լոր հար­­ցե­­­րը կա­­րելի է լու­­ծել։ Եւ դրա հա­­մար պէտք է կամք եւ որ բո­­լորը լի­­նէն նոյն գնաց­­քի մէջ։ Եթէ ես հա­­մոզո­­ւած չլի­­նէի, որ ու­­նեմ գոր­­ծի­­­քակազմ, ապա ես այս պաշ­­տօ­­­նը չէի ստանձնի»։

Մես­­չեանը առա­­ջին ան­­գամ չէ, որ ստանձնում է գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տի պաշ­­տօ­­­նը։ Նա յի­­շեց­­րեց նա­­խորդ պաշ­­տօ­­­նավար­­ման ան­­զօ­­­րու­­թեան մա­­սին (1996-1997).

«Երբ առա­­ջին ան­­գամ գլխա­­ւոր ճար­­տա­­­րապետն էի, հրա­­հանգ տրո­­ւեց վա­­ճառել Հիւ­­սի­­­սային պո­­ղոտա­­յի հո­­ղատա­­րած­­քը։ Վա­­ճառո­­ւել էին բո­­լոր տնե­­րը եւ հո­­ղատա­­րածքնե­­րը աճուրդով պի­­տի վա­­ճառո­­ւէին։ Ես ասա­­ցի քա­­ղաքա­­պետ Վա­­նօ Սի­­րադե­­ղեանին, որ չի կա­­րելի դնել աճուրդի գլխա­­ւոր ռազ­­մա­­­վարա­­կան գի­­ծը եւ վա­­ճառել առանց նա­­խագ­­ծի, առանց բիզ­­նես-ծրագ­­րի։ Եթէ յի­­շում էք, այն ժա­­մանակ Աբո­­վեան փո­­ղոցի վրայ խա­­ղատ­­ներ էին, եւ ամէն մի խա­­ղատուն իր շէն­­քի չա­­փով մտել էր Հիւ­­սի­­­սային պո­­ղոտա­­յի առանցքը։ Միակ բա­­նը, որ ես կա­­րողա­­ցայ անել- դա կա­­սեց­­նել այդ հո­­ղատա­­րածքնե­­րի վա­­ճառ­­քը։ Սա­­կայն եթէ գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տը չու­­նի իրա­­ւասու­­թիւն՝ ասել «Ոչ», նա պի­­տի հե­­ռանայ այդ պաշ­­տօ­­­նից»։

Հար­­ցե­­­րը լուծւում էին հե­­ռախօ­­սազան­­գե­­­րով։ Նրա առանձնա­­սենեակից դուրս չէր գա­­լիս նա­­խագա­­հի պա­­հակա­­զօրի պե­­տը…Այժմ Մես­­չեանը ազատ է։ Նրա գլխա­­վերե­­ւում միայն մի աս­­տո­­­ւած կայ. դա Երե­­ւանն է։ Լսենք, թէ ինչ ասեց նաեւ Մես­­չեանը.

«Ես կը լի­­նեմ առա­­ջին գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տը, ով չի իրա­­կանաց­­նե­­­լու որե­­ւէ մի նա­­խագիծ Երե­­ւանում, որով­­հե­­­տեւ գլխա­­ւոր ճար­­տա­­­րապե­­տի հնա­­րաւո­­րու­­թիւննե­­րը դառ­­նում են ան­­սահման, բայց ես չեմ ու­­զում չա­­րաշա­­հել իմ դիր­­քը։ Գու­­ցէ նա­­խագ­­ծեր անեմ Ադիս- Աբե­­բայում (Եթով­­պիա) կամ Պոս­­թո­­­նում, բայց ոչ Երե­­ւանում։ Ես ու­­զում եմ ազ­­նիւ լի­­նել ճար­­տա­­­րապետ­­նե­­­րի առաջ, լի­­նել նրանց հա­­մար ոչ թէ ղե­­կավար, այլ գոր­­ծընկեր…»։

Հաս­­կա­­­ցա՞ք, պա­­րոնայք, ի՚նչ բարձր բա­­րոյա­­կան յատ­­կա­­­նիշ­­նե­­­րի տէր պաշ­­տօ­­­նեայ ու­­նե­­­ցաւ Երե­­ւանը։ Յի­­շեց­­նեմ նաեւ, երբ Մես­­չեանը 1989-ին տե­­ղափո­­խուել էր Պոս­­թոն, նա հրա­­ժարո­­ւել էր ներ­­գաղթեալ­­նե­­­րի հա­­մար նա­­խատե­­սուած պե­­տական աջակ­­ցութիւ­­նից՝ հա­­մարե­­լով, որ իրա­­ւունք չու­­նի գտնո­­ւել պե­­տական հո­­գածու­­թեան ներ­­քոյ նոյ­­նիսկ օրի­­նաւոր հի­­մունքնե­­րով։ Միայն այսպի­­սի բա­­րոյա­­կան կե­­ցուած­­քով մար­­դը կա­­րող է պոետ լի­­նել, եր­­գեր գրել եւ կա­­տարել այդ եր­­գե­­­րը։ Եւ այժմ իր մի­­ջի պոետն է թե­­լադ­­րում Մես­­չեանին նոր պաշ­­տօ­­­նի խա­­ղի կա­­նոն­­նե­­­րը։ Հիանում եմ.

«Մի կար­­ծէք, որ ես չեմ ու­­զում զբա­­ղուել ճար­­տա­­­րապե­­տու­­թեամբ, դա իմ կեանքն է, բայց քա­­նի ես այս պաշ­­տօ­­­նում եմ, պի­­տի զրկեմ ինձ այդ հաճոյքից»։