ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌՕՐԵԱՅ «Ներկայի պատմաբանը»՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Կովկասի շուրջ հետազոտություններով և Ղարաբաղյան հակամարտության շուրջ «Սև այգի» գրքով հայտնի լրագրող, հետազոտող Թոմաս դե Վաալի նոր գիրքը՝ «Մեծ աղետից հետո․ հայ-թուրքական հարաբերությունները՝ ցեղասպանության ստվերում», հրատարակվել է նաև թուրքերեն։ Դե Վաալի հետ զրուցել ենք «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից թուրքերեն լույս տեսած գրքի, ինչպես նաև Հարավային Կովկասում, Թուրքիայում վերջին զարգացումների մասին։