Դարձյալ Կեսարիայում՝ մշակութային ժառանգության հետքերով

Հրանտ Դինք հիմնադրամի՝ «Անատոլիայի բազմամշակութային ժառանգության բացահայտման և պահպանման» նախագծի առաջին կայանատեղերից մեկը Կեսարիան եղավ։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Կեսարիայի (Կայսերի) հայկական և հունական շինությունները։ Երեք շաբաթ տևած աշխատանքներից հետո հետազոտողներ Զեյնեփ Օղուզը և Վահագն Քեշիշյանը կիսվեցին իրենց տպավորություններով։

ՈՒՅԳԱՐ ԳՅՈՒԼԹԵՔԻՆ

uygargultekin@agos.com.tr

Ծրագրի շրջանակներում գույքագրվում են Անատոլիայի ասորի, հայ, հրեա և հույն ազգաբնակչությունների կողմից կառուցված եկեղեցիները, սինագոգերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցներն ու գերեզմանները։ Առաջին դաշտային հետազոտության համար ծրագրի խումբն ու մասնագետները հետազոտական աշխատանքներ կատարեցին Կեսարիայում։ Առաջին հետազոտական աշխատանքները հունիսին իրականացվեցին, իսկ երկրորդը՝ սեպտեմբերին։ Հայ ճարտարապետների ասոցիացիայի (HayCar) և Մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի հետազոտողները ևս ունեցան իրենց աջակցությունը։

Երեք շաբաթ տևած աշխատանքներից հետո հետազոտողներ Զեյնեփ Օղուզը և Վահագն Քեշիշյանը կիսվեցին իրենց տպավորություններով։ 

Նախագծի շրջանակներում ինչու՞ առաջինը հենց Կեսարիան ընտրեցիք։

Զեյնեփ Օղուզ. Մի քանի պատճառով ենք Կեսարիան ընտրել։ Այն մարզերից մեկն է, որտեղ գույքագրման նախագծում տեղ գտած շատ շինություն կա։ Ինչպես նաև կապեր ունեինք տեղում աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ։  Էրջիյես համալսարանում շարունակում են  քաղաքի եկեղեցիների շուրջ աշխատանքները։ Կան նաև տեղացի հետազոտողներ և պատմաբաններ։ 

Առաջին այցելության ընթացքում նախատեսում էինք գտնել շինություններ, որոնք ներառված էին գույքագրման ցանկում և որորնց մասին տարբեր տեղեկություններ ունեինք։ Կային քաղաքի խուլ հատվածներում գտնվող շինություններներ, որոնց մասին տեղեկություն չունեինք։ Այդպիսի շինություններ այցելում էինք, եթե մի քանի շինություն խմբավորված էր մեկ վայրում։ Երկրորդ այցի շրջանակներում փորձեցինք գրանցել այն կարույցները, որոնց անունները նախկինում չգիտեինք և չէինք կարողացել տեղեկություն հավաքել։ Այցելեցինք Կեսարիայի բոլոր հասանելի հատվածները։ Չորս շրջան կար, որ տեղ չէր գտել մեր ցանկում։Այդ մարզեր էլ գնացինք և զանազան շինություններ տեսանք։ 

Վահագն Քեշիշյան. Շատ ուշագրավ է այն, որ Կեսարիայում կարելի է հավասարապես տեսնել հունական և հայկական ճարտարապետությունը։ Սա էլ աշխատանքների համար առավելություն հանդիսացավ։  Չնայած նրան, որ ասորիերն ու հրեաները պատմության ընթացքում բնակվել են քաղաքում, այնտեղ ասորական և հրեական շինություններ չկային։

Կեսարիայի բնաիչները հետաքրքրություն ցուցաբերու՞մ էին։

Զ. Օղուզ. Առաջին այցելության ժամանակ ավելի մեծ խմբով էինք աշխատում, քան երկրորդի։ Տեղի բնակիչները մեր տեղեկության աղբյուրն էին։ Հիմնականում վատ արձագանք չստացանք, և դժվար չէր գնել մարդկանց, ովքեր պատրաստ էին օգնել մեզ։ Սկզբում, երբ ասում էինք, որ եկեղեցի և հին դպրոցներ ենք փնտրում, պատասխանում էին, որ այդտեղ չկա։ Սակայն, կարճ զրույցից հետո պատմում էին այն, ինչ գիտեն։ Մեծ չափերի հասնող գանձերի որոնման աշխատանքներ կան։ Մեր հանդիպած ամենահետաքրքիր երևույթը, երևի, գանզերի որոնուման չափերն էին։ Գանձ որոնողների մասին գիտեինք, բայց չէինք կարծում, որ նրանց կհանդիպենք ամեն տեղ։ Այդ պահին հասկացանք, որ հենց այդ պատճառով էլ մարդիկ տարակուսում էին տեղեկություն տրամադրելու հարցում։ Հարցնում էին. «Ոսկի՞ եք փնտրում»։ Որոշ մարդիկ մեզանից ցանկ էին պահանջում՝ ասելով. «Ձեզ կօգնենք։ Եթե ցանկ ունեք, այն տվեք մեզ, մենք կփնտրենք, կամ էլ կարող ենք միասին աշխատել»։

Վ.Քեշիշյան. Երբ ինչ-որ վայր էինք հարցնում, սովորաբար մեզ ուղղորդում էին մեկ ուրիշի մոտ, ասելով, որ նա հետաքրքրված է այց գործերով։ Այս հետաքրքրված մարդիկ մեծամասամբ գանզ որոնողներ էին։ Կային մարդիկ, ովքեր ասում էին, որ ոստիկանությունը տեղյակ է այդ մասին։ Որոշները թույլտվություն են ստացել (գանձերի) պեղման աշխատանքների համար։ Կան նաև գաղտնի կերպով կատարողներ։

 

Զեյնեփ Օղուզը և Վահագն Քեշիշյան

Հետազոտության մաս կազմող շինություններն ինչպիսի՞ վիճակում են։

Զ. Օղուզ. Մի շարք տեղերում և՛ հայերին, և՛ հույներին պատկանող հսկայական շինություններ կան։ Սրանց մի մասը մզկիթի է վերածված, մնացած մասը գրանցված, բայց վատ վիճակում է։ Նաև ավերված շինություններներ տեսանք։ Որոշ տեղերում միայն երկու սյուն է մնացել, որոշ տեղերում էլ՝ միայն քարեր։ Ընդհանուր առմամբ, Կեսարիայում 50-ից ավել կանգուն շինություն կա։ Որոշ գյուղեր կանգուն են իրենց փողոցներով, տներով։ Որոշ գյուղեր ամբողջությամբ դատարկված են, բայց շինությունները կանգուն են։ Սրանք վայրեր են, որտեղ կարելի է փաստագրել գյուղական կյանքը։ Կեսարիան այժմ պատմական Կապադովկիայի կենտրոնն է։ Քրիստոնեության պատմության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Պատմական մի աշխարհագրական վայր է՝ իր շերտերով։ Ավերակներ այցելությունների ընթացքում ականատես եղանք խեթերի ժամանակներից մնացած շինություններին միահյուսված 19-րդ դարի շինությունների ավերակնրի։ Չգիտենք, թե 19-րդ դարից մնացած մի շարք շինությունների տակ ինչ է տաքնված։

Վ. Քեշիշյան. Բազմաթիվ քարանձավներ կան։ Քարակերտ, փորագրված եկեղեցիներ կան։ Մեծ կամ փոքր քարանձավները նախնական շրջանում օգտագործվել են որպես ապաստարան և սրբավայր, հետագա տարիներին վերածվել են եկեղեցիների։ Պատմականորեն և աշխարհագրորեն Կապադովկիայի շարունակությունն է։ Որոշ քարակերտ եկեղեցիներ կենտրոններ են դարձել, կիսակերտ, կիսաքանդակ եկեղեցիներ կան։ Շինարարական փորման աշխատանքներ էին իրականցվում, շինության հիմքի համար փորված հատվածում քարանձավ էր հայտնաբերվել։

Զ. Օղուզ. Կեսարիան բավականին կարևոր դեր ունի նաև հույների համար։ Հունական եկեղեցիները հայկական եկեղեցիներից ավելի մխիթար վիճակում են գտնվում։ Հայկական եկեղեցիների մեծ մասը քանդվել է։ Կեսարիան կարևոր տեղ ունի Կապադովկիայում։ Քարամաներեն մակագրություններ էլ են պահպանվել։ Քարամաներենը սկսել է հունական և անատոլիական մշակույթի պատմությամբ զբաղվողների ուշադրությունը գրավել։ Մեզ շատ էին պատմում Հունաստանից դեպի գյուղեր եկող այցելուների մասին։ Հայերի այցելությունների մասին ավելի քիչ էինք լսում, սակայն կան հայեր, որոնք վերանորոգել են գերեզմանները և ամեն տարի այցելում են։ 

Կա՞ն եկեղեցիներ, որոնք ամբողջությամբ ավերվել են գանձ որոնողների կողմից։

Վ. Քեշիշյան. Եկեղեցիները գանձ որոնողների թիրախ են։ Գանձ որոնողները, թերևս, եկեղեցիների ավերման ամենակարևոր պատառն են։ Ամենուր փորել են՝ անգամ պատերի ներքևի հատվածները։ Ոմանք եկեղեցիները տների են վերածել։ Վանքեր չեն մնացել։ Շատ տեղերում մատնանշում էին դրոշի գտնված վայրը, երբ հարցնում էինք վանքի տեղը։

Զ. Օղուզ. Արդեն հանգել էինք մի եզրահանգման. եթե գյուղի մուտքին կամ ելքին բարձր բլուր կա և բլրի վրա էլ դրոշ կա, ապա վանքի ավերակներ կան այդտեղ։

Կա՞ն շինությունների պահպանման ջանքեր։

Զ. Օղուզ. Մյուս քաղաքապետարանների համեմատ՝ Կեսարիայի քաղաքապետարանի «մշակութային գույքացուցակում» ավելի շատ թվով ոչ մահմեդականներին պատկանող շինություններ են ներառված։ Մանրամասն ուսումնասիրություններ են կատարվել։ Կան վայրեր, որտեղ վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Կա մեկ գործող հայկական եկեղեցի։ Կեսարիայի բնակիչներից իմացանք, որ մարդիկ ընդդիմացել են այն հանգամանքին, որ կենտրոնում գտնվող և դեռ կանգուն Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես մարզասրահ է կիրառվել։ Կիրառումը դադարեցվել է. վերականգնողական աշխատանքներից հետո օգտագորվելու է որպես թանգարան։

Վ. Քեշիշյան. Կան գյուղեր, որոնք վերստացել են իրենց նախկին անունները։ Սրա համար պայքարել են։ Օրինակ՝ Գերմիրն այդ գյուղերից մեկն է։ Գյուղի վերանվանումը տևել է տասը տարի։ Ընդհանուր առմամբ, մի շարք վայրերում գյուղացիները գիտեն որ նախկինում այդտեղ հայեր և հույներ են ապրել։

 

Թոմարզա Սուրբ Աստվածածին

Թոմարզայի կենտրոնում գտնվող, շագանակագույն ցուցանակով Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին, Սուրբ Սարգիս եկեղեցին և մի խումբ այլ շինություններ ամբողջովին ավերվել են։ Սուրբ Աստվածածին եկեղեցու գտնվելու վայրը բնակչության շրջանում հայտնի է որպես գերեզմանոց։ 12-րդ դարում քաղաքի նախկին պարիսպներին է կառուցվել եկեղեցին։ Ներսում Սուրբ Կարապետ և Սուրբ Խաչ մատուռները, ինչպես նաև հայերեն ձեռագրերի բազմացման գրատուն կար։ Վերջին անգամ վերանորոգվել է Գյուլբենկյան ընտանիքի տրամադրած նվիրատվությունների շնորհիվ և ընդգրկված է Մշակութային հուշարձանների պահպանման խորհրդի կազմում։

  

Ներքին Ֆենեսե հայկական եկեղեցի

Դեվելի շրջանի կենտրոնում գտնվող  մի շարք շինություններից միայն Սուրբ Թորոս եկեղեցին և կից դպրոցն են պահպանվել (եկեղեցին այսօր հայտնի է որպես Ֆաթիհ մզկիթ)։ Բացի այդ, մեր ձեռքում Կեսարիայի քաղաքապետարանի մշակութային գույքացուցակը, լուսանկարների արխիվ և այլ գույքացուցակներ կային՝ առնված որոշ գիտական աշխատություններից, հատկապես՝ Շենայ Գյունգյոռի աշխատությունից։ Դեվելիում մեզ օգնել փորձող իմամների (մահմեդական հոգևորական) միջև եղած կապերի շնորհիվ գտանք այս շինությունը, որը ենթադրաբար Սուրբ Աստվածածինն է։ Շրջակայքի տարեցները մեզ ցույց տվեցին եկեղեցու գտնվելու վայրը, նկարագրեցին շենքի դիրքը, պատմեցին այդտեղ իրականացվող արարողությունների, թաղամասի հայ բնակիչների մասին։ 

Գեմիրի քարե կամուրջ

Գերմիրը, մոտ գտնվելով Կեսարիայի կենտրոնին և պահպանելով յուրօրինակ շինությունները, մի որոշ ժամանակ պայքարել է թուրքականացված անունը փոխելու ուղղությամբ և վերջերս վերանվանվել է նախկին անունով։ Այնտեղ կանգուն մնացած երեք եկեղեցի կա՝ մեկը հայկական, մյուսը Հունական։ Ինչպես հաղորդում է Ռայմոնդ Գեվորգյանը՝  գյուղի դպրոցը, որն այժմ չկա, 1915-ին 75 աշակերտ ուներ։ Իր կամրջով, ցայտաղբյուրով, յուրօրինակ տներով հնամենի շունչը պահպանած այս թաղամասը հնարավորություն է տալիս մտովի տեղափոխվելու անցյալ։ Գարմիրը նախկինում գյուղ է եղել, և այն բանից հետո, ինչ Կեսարիան վերածվել է մեծ քաղաքի, այն դարձել է թաղամաս։

 

Օզվաթան Թաշլըք հունական եկեղեցի.

Օզվաթան շրջանը, որը նախկինում ուներ 3 եկեղեցի

(այժմ երկուսը վերածվել են մզկիթի), Հունաստանից Կեսարիա եկողների համար դարձել է այցետուն։ Այժմյան Հունաստանի՝ Հելենական անցյալ և մշակույթ ունեցող  որոշ բնակիչներ, շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապ հաստատելով, շրջանում գտնվող եկեղեցու զանգի վերականգնողական աշխատանքներ են տարել։ Յուրօրինակ արտաքին տեսքը պահպանած այս եկեղեցու զանգը, նախկին հունական բնակավայրերի պատմական ապացույցն է։ Այս բնակավայրերն այսօր հայտնի են որպես Օզվաթան։ Շրջանի կենտրոնում տեղադրված շագանակագույն ցուցանակները և քաղաքապետարանի մշակութային գույքացուցակն օգնում են գտնել հետքերը։  

Արկածներ գանձ որոնողների հետ.

«Ինքան մոտենում էինք, այնքան կրակոցների ձայներն ուժեղանում էին»

Վ. Քեշիշյան. Հատկապես ծայրամասային շրջաններում գանձերի որոնումը առօրյա և սոցիալական կյանքի շատ կարևոր մասն է կազմում։

Սարըզն այդ շրջաններից մեկն է։ Այս շրջանից ոչ մի շինություն չկար մեր գույքացուցակում։ Սակայն մենք որոշեցինք գնալ, մեր աչքով տեսնել և տեղի բնակիչներին հարցնել։ Շրջանի կենտրոնում մի մզկիթ կար։ Հստակ երևում էր, որ մզկիթի քարերը ամենատարբեր տեղերից են հավաքված։ Մենք հարցրեցինք, թե որտեղից են բերված։ Մի մարդ համաձայնեց օգնել, և նրա հետ գնացինք այն գյուղ, որտեղից այդ քարերը բերվել էին։ Մի վայր էր՝ լի մեծ և ծանր քարերով։ Մեզ հետ եկած անձը օգնեց մեզ և ասաց. «Եթե գյուղերի ցուցակ ունեք, ես կարող եմ հետազոտել»։ Հետդարձի ճանապարհին ասաց, որ իր գյուղում էլ եկեղեցի կա։ Այդ մասին մինչ այդ ոչինչ չէր ասել։ Երբ պարտեզում էինք, զանգահարեց իր մի ընկերոջը, և ընկերը միացավ մեզ։ Հարցրեց՝ ինչ ենք փնտրում։ Ասացինք, որ պատմաբան ենք, ուսումնասիրություն ենք անում։ Պատասխանեց. «70 օր փորել եմ՝ ոչինչ չեմ գտել։ Դուք էլ չեք գտնի»։ Այնուհետ սկսեցին կատակել։ Պարծենում էին, թե ով է ավելի հետաքրքրվում պատմությունով։ Եւ այս ամենը նրանց համար շատ սովորական մի բան էր։ Անընդհատ փորձում էին մեզանից տեղեկություն քաղել։ Նույնիսկ առաջարկեցին կիրակի օրը միասին տրակտորով գնալ հեռավոր գյուղեր, եթե ժամանակ ունենք. կիրակի օրը չէին աշխատում։

Զ. Օղուզ. Հեռավոր գյուղերից մեկում մի դպրոց և եկեղեցի էինք փնտրում, որոնց անունները մեզ հայտնի էին։ Մեկը մոտեցավ, ով ուզում էր օգնել մեզ։ Անդադար բողոքում էր գանձ որոնողներից և մեզ գյուղն էր ցույց տալիս։ Այնուհետև, ցանկություն հայտնեց մեզ ցույց տալ ավելի հեռվում գտնվող հին շինությունները, որոնք նույնպես փորվել էին գանձ որոնողների կողմից։ Համաձայնեցիք։ Մեզ հետ ինքը չեկավ, եղբայրը միացավ մեզ։ Դաշտում մի մարմարի քար և քարի տակ փորված փոսը ցույց տվեց։ Ըստ նրա պատմածների՝ երբ գտել են այդ քարը, նույն գիշեր ինչ-որ մեկը եկել, քարը շրջել և շուրջը փորել է։ «Մենք տեղեկոթյուն չուենք, ձեռքով ենք փորում։ Իսկ նրանք, ովքեր տեղեկացված են, ավելի համակարգված են աշխատում», -ասաց նա։ Նաև պատմեց, որ եղբայրը, ով անընդհատ բողոքում էր գանձ որոնողներից, ամբողջ գումարը ներդրել է պեղման աշխատանքների մեջ և անընդհատ պեղումներ է անում։ Ավելի ուշ մեզ մոտակա խեթական արձանագրությունների մոտ տարավ։ Եղբայրը զանգահարեց նրան և ինձ հետ խոսել ցանկացավ։ Հարցրեղ՝ թե ինչ լեզուներ գիտեմ։ Երբ պատասխանեցի, որ հայերեն և օսմաներեն գիտեմ, ասաց, որ այդ գրվածքները կարդանք։ Երբ պատասխանեցի, որ չեմ կարող կարդալ այն, ինքն ինչ-որ բան ասաց հեռախոսով և պահանջեց, որ ըստ դրա մեկնաբանեմ արձանագրության 3 աղեղը/նշանը։ Կարծում էր, որ աղեղները գանձի տեղն են ցույց տալիս։ Գյուղում հինգ ընտանիք (տուն) կար,  բոլորն էլ նույն ընտանիքից էին։ Հետո ավելացրեցին. «Ոստիկանությունը մեզ է ճանաչում։ Այս գյուղի հետ կապված ամեն ինչ մեզանից են հարցնում։ Եթե մեզանից բացի ինչ-որ մեկը պեղում կատարի, ոստիկանությանը լուր կտանք։ Նրանք կանեն այն, ինչ հարկավոր է»։

Վ. Քեշիշյան. Բլրի գագաթին տեղակայված և մեր գույքացուցակում տեղ չառած մի շինություն տեսանք։ Հուշարձանի նմանվող վայր էր։ Փորձեցինք բլուր բարձրանալ։ Մոտավորապես կես ժամ բարձրանալուց հետո կրակոցի ձայն լսեցինք։ Սկզբում չէինք էլ հասկացել, որ կրակոց էր։ Ինչքան մոտենում էինք շինությանն, այնքան կրակոցի ձայնն ավելի էր ուժգնանում։ Անդադար կրակոց էր։ Մենք ստիպված էինք առանց շինությանը հասնելու վերադառնալ։ Երբ սկսեցին իջնել, կրակոցի ձայնը կտրվեց։ Երևի ինչ-որ մեկը տեսել էր մեզ և չէր ցանակնում, որ մոտենայինք շինությանը։ Իջնելուց հետո նկատեցինք, որ ճանապարհի մյուս կողմում պեղման հսկայական աշխատանքներ են իրականացվել։