Դատարանը մերժել է Դինքի սպանության գործերը կցելու պահանջը

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործով 5-րդ դատարանը մերժել է «Դինքի սպանության մեջ պատկան մարմինների պարտականություններում թերացումների» գործը կցել սպանության հիմնական գործին։ Գործն ուղարկվել է ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան։

«Անադոլու» լրատվական գործակալության համաձայն՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը 26 կասկածյալի գործը չի կցել Հրանտ Դինքի սպանության հիմնական գործին և հետ է ուղարկել ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան՝ պատճառաբանելով, որ դիմումի մեջ համաձայնությունը բացակայում էր։

Հրանտ Դինքի սպանության հարցում պատկան մարմինների պարտականությունների թերացման մեղադրանքով պատրաստված և ավելի վաղ երկու անգամ մերժված մեղադրական ակտը գլխավոր դատախազության կողմից ընդունվել և ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան էր ուղարկվել։ 

Գյոքչու Գյոքալփը պահանջ էր ներկայացրել մեղադրականը կցել 5-րդ դատարանում քննվող Հրանտ Դինաքի սպանության հիմնական գործին։ Սակայն գլխավոր դատախազությունը մեղադրականը 14-րդ դատարան է ուղարկել։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ