Այսօր մենք բոլորս Ռոպինզոն ենք. սպասում ենք, թէ երբ անմարդաբնակ կղզուց կը փրկուենք

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Մենք երբեք չենք զգայ մեր ներ­կայ վի­ճա­­կի իս­­կա­­­կան էու­­թիւնը, մին­­չեւ չփոր­­ձենք աւե­­լի վա­­տը, ոչ էլ գի­­տենք գնա­­հատել մեր վա­­յելքնե­­րը, մին­­չեւ այդ վա­­յելքնե­­րից չզրկո­­ւենք։ Ես մտա­­ծում էի, թէ որ­­քան քիչ տրտնջե­­լու բան ու­­նեն մար­­դիկ, կեան­­քի ինչպի­­սի հան­­գա­­­մանքնե­­րում էլ նրանք լի­­նեն, եթէ կա­­րողա­­նան իրենց վի­­ճակը հա­­մեմա­­տել այլ աւե­­լի վատ վի­­ճակի հետ։ Նրանք այդ դէպ­­քում կը լի­­նեն շնոր­­հա­­­կալ եւ գոհ։ Իսկ եթէ իրենց կեան­­քը շա­­րու­­նակ հա­­մեմա­­տեն աւե­­լի եր­­ջա­­­նիկ կեան­­քի հետ, այդ հա­­մեմա­­տու­­թիւնը կ՚օգ­­նի միայն նրանց մրմունջն ու տրտունջը աւե­­լաց­­նե­­­լուն»։

Ռո­­պին­­զոն Քրու­­զօ

«Դա­­նիէլ Դե­­ֆոյի «Ռո­­պին­­զոն Քրու­­զօն» ինձ նո­­ւիրել է Երո­­ւանդ Տին­­քը։ Երբ ան­­ցեալ տա­­րի ամ­­րա­­­նը այդ նո­­ւերը ստա­­ցայ, չէի կա­­րող երե­­ւակա­­յել, թէ ինչ ճա­­նապարհ եմ անցնե­­լու նրա հե­­րոսի՝ Ռո­­պին­­զո­­­նի հետ։ Մտքովս ան­­գամ չէր անցնի, որ մի օր առիթ կ՚ու­­նե­­­նամ մարդկանց պատ­­մել մի գրքի մա­­սին, որի հետ ըն­­կե­­­րացայ հա­­մավա­­րակի օրե­­րին։ Հա­­մավա­­րակը բո­­լորին բան­­տարկեց տնե­­րում. մեզ՝ երե­­խանե­­րիս հա­­մար շատ դժո­­ւար էր առանց դպրո­­ցի, առանց ըն­­կերնե­­րի, առանց շարժման։ Անհրա­­ժեշտ էր յար­­մա­­­րուել հա­­սարա­­կու­­թիւնից մե­­կու­­սա­­­ցած նոր ապ­­րե­­­լակեր­­պի, որն ինձ յի­­շեց­­րեց Ռո­­պին­­զո­­­նի մե­­նակեաց կեան­­քը ան­­մարդաբ­­նակ կղզում։ Հե­­ռավար դա­­սերը եւ դպրո­­ցի դա­­սերը շատ տար­­բեր էին։ Իրա­­կան դպրո­­ցի դա­­սերը, երբ ու­­սուցիչ­­նե­­­րը եւ աշա­­կերտնե­­րը միասին են, ու­­րիշ համ ու հոտ ու­­նեն։ Եւ հի­­մա, երբ մօ­­տենում է Սեպ­­տեմբե­­րը, ես ան­­հանգստա­­նում եմ եւ սրտիս խոր­­քում երա­­զում, որ մեր դպրո­­ցը բա­­ցուի։ Այ­­սօր մենք բո­­լորս Ռո­­պին­­զոն ենք եւ սպա­­սում ենք, թէ երբ ան­­մարդաբ­­նակ կղզուց կը փրկո­­ւենք՝ վե­­րադառ­­նա­­­լով մեր առօ­­րեային։ Իս­­թանպու­­լում մենք ըն­­կերնե­­րով հան­­դի­­­պելու ու­­րիշ վայր չու­­նենք. միակ վայ­­րը, որ­­տեղ միասին ենք եւ եր­­ջա­­­նիկ, մեր դպրոցն է»,ասում է Հրանդ Տինք կրթօ­­ճախի 12-ամեայ աշա­­կեր­­տուհի Յաս­­միկ Վար­­դե­­­րեսեանը։

-Ո՞վ է Ռո­­պին­­զո­­­նը, որո՞նք էին Ռո­­պին­­զո­­­նի դա­­սերը։

-Ռո­­պին­­զո­­­նը մի տղայ է, ով ծնո­­ւել է Յորք քա­­ղաքում՝ օտար ծա­­գում ու­­նե­­­ցող բա­­րեկե­­ցիկ մի ըն­­տա­­­նիքում։ Նա չլսե­­լով իր ծնող­­նե­­­րի բա­­րի եւ ար­­դա­­­րամիտ խոր­­հուրդնե­­րը՝ մի չա­­րագու­­շակ ժա­­մի՝ 1651 թո­­ւակա­­նի Սեպ­­տեմբե­­րի 1-ին, նստում է իր ըն­­կե­­­րոջ նա­­ւակը եւ ու­­ղե­­­ւոր­­ւում Լոն­­տոն։ Ահա այստե­­ղից էլ սկսւում են իր ար­­կածնե­­րը։ Առա­­ջին օրո­­ւանից ես ինձ պատ­­կե­­­րաց­­նում էի Ռո­­պին­­զո­­­նի կղզում։ Այդ պատ­­մութեան մէջ կար­­ծես թէ ե՛ս եմ Ռո­­պին­­զո­­­նի փո­­խարէն եւ ե՛ս եմ մե­­կու­­սա­­­ցած այդ մարդկա­­յին մի­­ջավայ­­րից։ Չէ՞ որ մենք էլ հա­­մավա­­րակի ժա­­մանակ իրա­­րից անսպա­­սելի բա­­ժանո­­ւեցինք։ Ճիշդ է, տա­­րիներ յե­­տոյ Ռո­­պին­­զո­­­նը գտնում է իր առա­­ջին ըն­­կե­­­րոջը՝ Ուրբա­­թին, սա­­կայն մենք դեռ փնտռում ենք…։ Հա­­մավա­­րակի օրե­­րին գրքի ամէն մի նա­­խադա­­սու­­թիւն աւե­­լի զրնգուն էր հնչում.

 

Կա­­րիքը զար­­գացնում է մար­­դու հնա­­րամ­­տութիւ­­նը։

Բա­­րին ու չա­­րը նկա­­րագ­­րե­­­լիս, մխի­­թարե­­լին գրենք մուտքի բաժ­­նում։

Սո­­վը սան­­ձա­­­հարում է ան­­գամ առիւծնե­­րին։

Ռո­­պին­­զո­­­նից իւ­­րա­­­քան­­չիւր մարդ շատ բան ու­­նի սո­­վորե­­լու՝ երբ չես լսում մե­­ծի խօս­­քը, փոր­­ձանքի մէջ ես ընկնում, ամե­­նանեղ պայ­­մաննե­­րում ան­­գամ մար­­դը չի դա­­դարում ստեղ­­ծել, ամէն մարդ ու­­նի թաք­­նո­­­ւած ու­­նա­­­կու­­թիւններ եւ ան­­բա­­­րեն­­պաստ պայ­­մաննե­­րում ան­­գամ ստեղ­­ծա­­­րար երե­­ւակա­­յու­­թիւնը նրա գլխում է։ Ռո­­պին­­զո­­­նից սո­­վորում ենք համ­­բե­­­րատար լի­­նելու եւ հա­­շուար­­կե­­­լու կա­­րեւո­­րու­­թիւնը։ Նա հա­­ւատում էր Աստծոյ գո­­յու­­թեանը եւ հա­­ւատ­­քի, սի­­րոյ եւ յոյ­­սի շնոր­­հիւ էր, որ յաղ­­թա­­­հարեց ան­­յաղթա­­հարե­­լին։ Մեզ էլ մնում է Ռո­­պին­­զոն Քրու­­զո­­­յի պէս հաս­­կա­­­նալ մե­­կու­­սա­­­ցած կեան­­քի ար­­ժէքն ու մեր ապա­­գայի օրե­­րը խա­­ղաղու­­թեամբ ապ­­րե­­­լու եր­­ջանկու­­թիւնն ու­­նե­­­նալ մեր սրտում՝ գնա­­հատե­­լով կեան­­քի ամէն մի վայրկեանը։

 

-Ի՞նչ է պէտք երե­­խանե­­րին եր­­ջա­­­նիկ լի­­նելու հա­­մար։

-Օտա­­րու­­թեան մէջ գտնո­­ւող երե­­խային հայ­­րե­­­նիք է պէտք, հի­­ւանդ երե­­խային՝ առող­­ջութիւն, միւսնե­­րին՝ կոն­­ֆետներ, խա­­ղալիք­­ներ, օճա­­ռի պղպջակ­­ներ, ըն­­տա­­­նիք։ Եր­­ջա­­­նիկ լի­­նելու հա­­մար պէտք է սի­­րես ու սի­­րուած լի­­նես։

Հա­­մավա­­րակի օրե­­րին «Ժպիտ­­նե­­­րի քա­­ղաք» բա­­րեգոր­­ծա­­­կան հիմ­­նադրա­­մի էջին տե­­սայ ՀՀ վար­­չա­­­պետի տի­­կին Ան­­նա Յա­­կոբեանի տե­­սաու­­ղերձը, որ­­տեղ նա կոչ էր անում քաղցկե­­ղով հի­­ւանդ երե­­խանե­­րի եւ երի­­տասարդնե­­րի բուժման հա­­մար կազ­­մա­­­կեր­­պո­­­ւած օն­­լայն դրա­­մահա­­ւաքին միանալ։ Ես որո­­շեցի օգ­­նել։ Պոլ­­սա­­­հայ արո­­ւես­­տա­­­գէտ­­ներ Մա­­րալ Այ­­վա­­­զը, Սի­­պիլ Փեք­­թո­­­րոսօղլուն, Լի­­տա Քէօսէօղ­­լուն, Ռո­­պէր Տո­­ղանա­­յը, Պար­­թեւ Կա­­րեանը եւ հա­­յաս­­տանցի փոք­­րիկ Ար­­մէ­­­նը սի­­րով միացան իմ՝ «Յաս­­մի­­­կի հետ» էջում նա­­խաձեռ­­նութեանը. տե­­սաու­­ղերձով բո­­լորին հրա­­ւիրե­­ցին մաս­­նակցել «Ժպիտ­­նե­­­րի քա­­ղաք»-ի օն­­լայն դրա­­մահա­­ւաքին։ Յե­­տագա­­յում լսե­­ցի, որ երգչու­­հի Սի­­պիլը ար­­կենթի­­նահայ հա­­ղոր­­դա­­­վար Լեոյի հետ կազ­­մա­­­կեր­­պե­­­ցին «Միասին երե­­խանե­­րի հա­­մար» առ­­ցանց բա­­րեգոր­­ծա­­­կան հա­­մեր­­գը, որի շրջա­­նակում հա­­ւաքո­­ւեց աւե­­լի քան 4 մի­­լիոն 600.000 դրամ այդ երե­­խանե­­րի բուժման հա­­մար։ Ես եր­­ջանկու­­թեան զգա­­ցում ապ­­րե­­­ցի։ Եր­­ջանկու­­թիւնը այ սա է, երբ փնթփնթա­­լու փո­­խարէն կա­­րող ես մի փոքր, եր­­բեմն ան­­գամ չնկա­­տուող գործ սկսել, որը կեր­­ջանկաց­­նի միւսնե­­րին։ Ես դեռ դրամ չեմ վաս­­տա­­­կում, սա­­կայն նրանք, ով­­քեր վաս­­տա­­­կում են եւ կա­­րողա­­նում են սրճա­­րանում մէկ գա­­ւաթ սուրճ պա­­տուի­­րել, հաս­­տատ կեր­­ջանկաց­­նեն քաղցկե­­ղով հի­­ւանդ երե­­խանե­­րի ծնող­­նե­­­րին, ով­­քեր իրենց երե­­խանե­­րի բուժման հա­­մար այդ մէկ գա­­ւաթ սուրճի դրա­­մի կա­­րիքն աւե­­լի շատ ու­­նեն։ Ժպիտ­­նե­­­րի քա­­ղաքի բնա­­կիչ­­նե­­­րը մենք ենք՝ երե­­խաներս, իսկ այդ ժպիտ­­նե­­­րի հե­­ղինակ­­նե­­­րը՝ դուք։ Երե­­խանե­­րը՝ հայ­­րե­­­նիքում, թէ հայ­­րե­­­նիքից հե­­ռու, տա­­նը, թէ ման­­կա­­­տանը, առողջ, թէ հի­­ւանդ, հա­­մավա­­րակի, պա­­տերազ­­մի, թէ խա­­ղաղու­­թեան մէջ, եր­­ջա­­­նիկ լի­­նելու իրա­­ւունք ու­նեն…։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ