Երազանքները՝ համազգային կամ անձնական, անհրաժեշտութիւն են, իսկ նրանց իրականացման համար ապրելը՝ իւրաքանչիւրիս առաքելութիւնը

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Շնոր­հա­ւորում եմ բո­լորիդ մեր ամե­նանո­ւիրա­կան տօ­նի՝ ՀՀ Ան­կա­խու­թեան 29-րդ տա­րելի­ցի առ­թիւ։ Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թիւնը մեր պա­պերի դա­րաւոր երա­զանքն էր, որ իրա­կանու­թիւն դար­ձաւ հայ ժո­ղովրդի բազ­մա­մեայ պայ­քա­րի շնոր­հիւ։ Երա­զանքնե­րը՝ հա­մազ­գա­յին կամ անձնա­կան, անհրա­ժեշ­տութիւն են, իսկ նրանց իրա­կանաց­ման հա­մար ապ­րե­լը՝ իւ­րա­քան­չիւրիս առա­քելու­թիւնը։

Կան երա­զանքներ ու նպա­տակ­ներ, որոնց իրա­կանաց­մա­նը մենք նո­ւիրու­մով եւ սրտի թրթի­ռով ենք սպա­սում։ Սպա­սում ենք չի­մանա­լով՝ այն կը կա­տարո­ւի՞, թէ՝ այդպէս էլ կը մնայ անի­րակա­նանա­լի։ Սպա­սում ենք, որով­հե­տեւ հա­ւատում ենք։ Սպա­սում ենք, որով­հե­տեւ սպաս­ման ծա­րաւ ենք։ Եւ վեր­ջա­պէս սպա­սում ենք, որով­հե­տեւ ասում են՝ երա­զանքներն իրա­կանա­նալու յատ­կութիւն ու­նեն։ Մէկ օր բա­ցում ես աչ­քերդ ու հաս­կա­նում՝ երա­զանք տա­նող ճա­նապար­հը շատ դժուար ու խո­չըն­դոտնե­րով լի է եղել, բայց դու հա­սել ես երա­զան­քիդ իրա­կանաց­մա­նը։ Հա­սել ես, որով­հե­տեւ քո կող­քին եղել են մար­դիկ, ով­քեր քեզ հա­ւատա­ցել ու հա­ւատաց­րել են, որ շատ քիչ ճա­նապարհ է մնա­ցել։ Երա­զում եմ այ­լեւս չկա­րօտել, ոչ ոքի չկա­րօտել»-ասում է Արաքս Յա­րու­թիւնեանը, ով վեր­ջին 4 տա­րինե­րին ապ­րում եւ աշ­խա­տում է Իս­թանպու­լում։ Մեզ հետ զրոյ­ցում Արաք­սը պատ­մեց, որ 11 տա­րի աշ­խա­տել է DA connexion Armenia (Սփիւռք-Հա­յաս­տան կապ) բա­րեգոր­ծա­կան կազ­մա­կեր­պութիւ­նում իբ­րեւ ծրագ­րե­րի ղե­կավար եւ սո­ցաշ­խա­տող։ Սո­ցիալա­կան դժո­ւարու­թիւննե­րից ել­նե­լով՝ եկել է Թուրքիա՝ ար­տագնայ աշ­խա­տան­քի։

-Ապ­րե­լով հա­րազատ եզեր­քից հե­ռու՝ ան­վերջ կա­րօտում ենք եւ լռե­լով ենք կա­րօտում։ Ո՞ւմ էք կա­րօտում։

Կա­րօտում եմ տունս, հա­րազատ­նե­րիս ու ըն­կերնե­րիս, Հա­յաս­տա­նում անցկաց­րած տա­րիներս։ Ցա­ւով պէտք է նշեմ, որ կա­րօտով մնա­ցի մայ­րի­կիս շի­րիմին։ Հա­մավա­րակը, փակ սահ­մաննե­րը թոյլ չտո­ւեցին մաս­նակցել մայ­րի­կիս յու­ղարկա­ւորու­թեան արա­րողու­թեանը։ Օրուայ աղօթքս է՝ վայրկեան առաջ հաս­նել նրա շի­րիմին, որ հո­գիս խա­ղաղո­ւի։

-Ո՞ւմ հետ էք այստեղ ապ­րում եւ ի՞նչ աշ­խա­տանք էք կա­տարում։

-Ապ­րում եմ քրոջս ըն­տա­նիքի հետ։ Թուրքիայի քա­ղաքա­ցիու­թիւն առայժմ չու­նեմ, ըն­դա­մէնը կա­ցու­թեան իրա­ւունք ու­նեմ, ին­չը հնա­րաւո­րու­թիւն չի տա­լիս մտնել պե­տական աշ­խա­տան­քի։ Քա­նի որ տի­րապե­տում եմ մի քա­նի օտար լե­զու­նե­րի՝ ֆրան­սե­րէն, անգլե­րէն, ռու­սե­րէն, ինչպէս նաեւ թուրքե­րէն, շա­բաթո­ւայ մի քա­նի օրը կա­տարում եմ դա­սապատ­րաատումներ։ Իսկ միւս օրե­րին էլ զբաղ­ւում եմ տնայ­նա­գոր­ծութեամբ, որ­քան էլ որ դժո­ւար լի­նի։

-Կողք կող­քի ապ­րե­լով թուրք ժո­ղովրդի հետ՝ ի՞նչ էք ար­ձա­նագ­րել։

-Թուրքե­րը աշ­խա­տասէր եւ գործնա­կան են։ Մեր դէպ­քում կեանքն այնպէս է դա­սաւո­րուել, որ հայ-թուրքա­կան յա­րաբե­րու­թիւններ եւ հայ-թուրքա­կան փակ սահ­մաններ են ստեղ­ծո­ւել։ Յայտնի իրողու­թիւն է, որ դա­րերով հայ եւ թուրք ժո­ղովուրդնե­րը՝ սո­վորա­կան մար­դիկ, միշտ հա­մերաշխ են եղել, խա­ղաղ գո­յատե­ւել են միասին։ Մենք շատ ընդհա­նուր կող­մեր ու­նենք։ Ինձ հա­մար հեշտ է աշ­խա­տել ե՛ւ հա­յերի, ե՛ւ թուրքե­րի հետ, քա­նի որ ար­դէն տա­րիներ շա­րու­նակ օտա­րերկրա­ցինե­րի եւ սփիւռքա­հայե­րի հետ աշ­խա­տելիս ձեռք եմ բե­րել այդ փոր­ձա­ռու­թիւնը։ Շատ եմ ճամ­բորդել, եղել եմ շատ երկրնե­րում՝ ծա­նօթա­նալով տար­բեր մշա­կոյթնե­րի հետ։ Առիթ եմ ու­նե­ցել տես­նե­լու Արեւմտեան Հա­յաս­տա­նը։ Տպա­ւորո­ւել եմ Վա­նով, Վա­նայ լճի գե­ղեց­կութեամբ, Վա­նի ժո­ղովրդի ջեր­մութեամբ։

-Վեր­ջին շրջա­նում Հա­յաս­տան վե­րադար­ձածնե­րից ին­չե՞ր էք լսում։ Վե­րադառ­նա­լու մտադ­րութիւն ու­նէ՞ք։

Առայժմ հիմ­նա­կան վե­րադառ­նա­լու ծրա­գիր չու­նեմ։ Եւ դեռ մտա­դիր եմ Թուրքիայում մի քա­նի տա­րի եւս մնալ։ Հա­յաս­տան վե­րադար­ձածնե­րից յա­ճախ լսում եմ, որ փոշ­մա­նել են վե­րադառ­նա­լու հա­մար, քա­նի որ նո­րից աշ­խա­տանք չկայ եւ հար­կերն են բարձր։

Յ. Գ. Ան­կա­խու­թեան 29-րդ տա­րելիցն է, սա­կայն դեռ բա­բախում է ար­տա­գաղ­թի սիր­տը, չբա­բախել չի կա­րող։ Հա­ցի խնդիր է, թէ՞ կա­սէք՝ դուք աւե­լի հայ­րե­նասէր էք, քան նրանք։ Նրանք, որ կորցրել են իրենց աչ­քե­րի իրա­կան ժպի­տը, նրանք, որ կորցրել են իրենց տա­րինե­րը, իրենց ըն­տա­նիքի ամե­նակա­րեւոր օրե­րը՝ հար­սա­նիք, թա­ղում, ծնունդ։ Նրանք ապ­րել ու աշ­խա­տել են դժո­ւար պայ­մաննե­րում, սա­կայն եր­բեք չի մա­րել նրանց հո­գու՝ հա­յի հո­գու հիմ­նը՝ «Մեր հայ­րե­նիք»ը։

«Հի­մա մենք ենք մեր ե՛ւ իշ­խո­ղը, ե՛ւ հպա­տակը. ոչ ոք, խեղճ անո­ւանեալ մեր Աստծոյ առաջ ու­րիշ ոչ ոք չի վա­յելե­լու մեր ազ­նո­ւու­թիւնն ու պա­տիւը, ոչ ոք չի տիտ­ղո­սաւո­րելու մեր իւ­րա­քան­չիւրի բարձրու­թիւնը, չի նշա­նակե­լու մեր նո­ւաս­տութիւ­նը, շքան­շա­նով չի դրոշ­մե­լու մեր նո­ւիրու­մը մեր գոր­ծին - մեծ վկան ու պար­գե­ւը ին­քը հա­յոց մեր տունն է լի­նելու եւ մեծ մե­ղադ­րո­ղը մեզ՝ այդ տան թե­րին։

Տուն ենք բարձրաց­նում, որ երե­ւալու է աշ­խարհի բո­լոր ծա­գերից եւ բո­լորիս հպար­տութիւնն է լի­նելու, եւ նրա վառ կե­րոն­նե­րը լոյս են խփե­լու աշ­խարհի բո­լոր ան­կիւննե­րում ու ստո­ւեր­նե­րի մէջ հա­յոր­դի են փնտռե­լու, ազ­գա­յին դէմք ու հպար­տութիւն են շնոր­հե­լու նրանց։ Նրա գո­յու­թիւնը բարձրե­րիս վե­հաց­նե­լու, ըն­կածնե­րիս բարձրաց­նե­լու, խո­նարհնե­րիս շտկե­լու է, անո­ւանի­ներիս նա ազ­գա­նուն է շնոր­հե­լու, անա­նուննե­րիս՝ ինքնու­թիւն եւ ան­տէրնե­րիս տի­րու­թիւն։

Հայ­րե­նիք ենք հիմ­նել, Հայ­րե­նիք ենք բարձրաց­նում, եւ նրա մեր կա­րեկից ողոր­մութիւ­նը չի խնդրում, կա­րեկ­ցել ու­զում եւ կա­րողա­նում են նաեւ օտար­նե­րը, քան­զի կա­րեկ­ցանքը պա­րոն­տի­րոջ վե­րաբեր­մունք է առ ողոր­մե­լին,- Հայ­րե­նիքը պա­հան­ջում է իր բո­լոր որ­դի­ների մեր ամե­նամեայ, ամե­նօրեայ, այսժա­մեայ հա­ւատա­ւոր ջան­քը։ Նրա նո­ւաս­տութիւ­նը վա­ղուայ օրով - այս պա­հին մեր ստոյգ դա­ւաճա­նու­թիւնն է։ Հիմ­նո­վին ցնցո­ւած մեր հին երկրում Հայ­րե­նիք ենք բարձրաց­նում եւ նրա պա­րիսպնե­րը քա­րօրէն համր են մնա­լու այ­սօ­րուայ մեր թե­րահա­ւատ­նե­րի առ­ջեւ, եւ նրա բարձր կա­մար­նե­րը բա­րի յու­շեր են ղօ­ղան­ջե­լու մե­զանից նրանց մա­սին, ով­քեր իրենց շա­տից շա­տը եւ քչից քի­չը դրե­ցին նոյն այդ կա­մար­նե­րի հիմ­քում։ Բա­րին ընդ բո­լորիս եւ ամէն մէ­կիս»։

Ամեն­քիս, իւ­րա­քան­չիւրիս, բո­լոր հա­յերիս (հա­տուած), Հրանդ Մա­թեւոսեան։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ