ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հետախուզության ղեկավար անձնակազմը ցուցմունք է տալիս Դինքի գործով դատական նիստում

Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում Հետախուզության բաժնի աշխատակիցների լսումներն են ընթանում։ Թամեր Բյուլենթ Դեմիրելը և Ալի Փոյրազն ավարտել են իրենց ցուցմունքները։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հրանտ Դինքի սպանության պես Թահիր Էլչիի սպանությունն էլ են ցանկանում քողարկել

Նախքան Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստը սկսելը «Հրանտի ընկերները» Չաղլայան դատարանի առջև էին՝ արդարության պահանջով։ Նրանք այս անգամ արդարություն էին պահանջում Հրանտ Դինքի և Թահիր Էլչիի համար։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Դինքի գործով դատակ նիստը շարունակվելու է նոյեմբերին

Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերի չորրորդ օրը պաշատպանական խոսքով է հանդես եկել սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետի տեղակալ Հասան Դուրմուշօղլուն։ Դատական նիստը շարունակվելու է նոյեմբերի 7-ին։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ֆարուք Սարը․ «Ես տեղյակ չեմ եղել»

Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը շարունակվում է։ Դիքնի սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի Ոստիկանության՝ հետախուզական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Ֆարուք Սարըն իր պաշտպանական խոսքում նշել է, որ սպանության նախագծի մասին ինքը տեղեկացված չի եղել։
Էրջան Դեմիրը ժանդարմերիային է մատնացույց անում

Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործություների գործով դատարանում Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստն է ընթանում։ Նիստի ժամանակ Տրապիզոնի Ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից Էրջան Դեմիրը հանդես է եկել ինքնապաշտպանական խոսքով, որի ընթացքում ժանդարմերիային է մատնացույց արել։
Հրանտի ընկերներ․ «Բոլորը միասին են իրականացրել այս սպանությունը»

Հրանտ Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է այսօր՝ օգոստոսի 8-ին, Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում։ Դատական նիստից առաջ Հրանտի ընկերները հավաքվել էին դատարանի շենքի դիմաց՝ հանուն արդարության։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ինը տարի անց ժանդարմերիայի ներկայացուցիչ կալանավորվեց

Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 27 հոգի է ձերբակալվել, որոնց մեջ կան նաև ժանդարմերիայի ներկայացուցիչներ։ Ստամբուլի շրջանային ժանդարմերիայի հետախուզության բաժնի աշխատակից Աբդուլլահ Դինչը կալանավորվել է։