Փանգալթըի հայկական դպրոցում աշխատանքից հեռացման տարօրինակ դեպք

Փանգալթըի Մխիթարյան դպրոցում ուսումնական տարվա վերջին օրերին շխատանքից հեռացման տարօրինակ դեպք է գրանցվել։ Առանց հստակ պատճառաբանության աշխատանքից հեռացվել է դպրոցում որպես ուսուցիչ աշխատող, հայոց լեզու դասավանդող Սևան Դեիրմենջյանը, ով միևնույն ժամանակ խմբագիր է, հայ գրականության պատմության մասնագետ և գրում է «Ակօս»-ի հայերեն էջերում։ Նախ ցանկացել են, որ նա հրաժարական տա, և երբ Դեիրմենջյանը մերժել է դա, նրան աշխատանքից հեռացրել են։ Սևան Դեիրմենջյանը տեղի ունեցածի մանրամասներն է պատմում։

Սևան Դեիրմենջյանը նշում է, որ մայիսի 18-ին իրեն Մխիթարյան միաբանության հոգևորականներն են կանչել և հանդիպման ժամանակ նախազգուշացում են արել։ Նա այսպես է ներկայացնում դեպքերը․ «Հանդիպումից մի քանի օր առաջ բանաստեղծ Ռուբեն Սևակին նվիրված միջոցառում էինք կամզկերպել և Ռուբեն Սևակին ներկայացնելիս նշել ենք, որ նա 1915թ․ զոհերից է։ Այս միջոցառումից անմիջապես հետո հոգևորականներն են ինձ կանչել և հանդիման ընթացքում նշել, որ այս միջոցառումը, միջոցառման ընթացքում օգտագործված ածականները և թերթերում հրատարակված իմ գրությունները վերևներից որոշ մարդկանց դուր չեն գալիս։ Այս հանդիպումը նախազգուշական բնույթ ուներ»։

Այս նախազգուշացումից որոշ ժամանակ անց հոգևորականները նորից կանչել են Դեիրմենջյանին և այս անգամ պահանջել հրաժարական ներկայացնել․ «Երկու շաբաթ անց հոգևորականները նորից կանչեցին ինձ և պահանջեցին իմ հրաժարականը՝ նշելով, որ «վերևներից» նորից կանչել են իրենց։ Սակայն չեն նշում, թե ով է իրենց կանչողը։ Այս անհայտ անձիք հոգևորականներին ասել են, որ ես «անպատեհ» անձնավորություն եմ և այս անգամ ոչ թե նախազգուշացում, այլ աշխատանքից հեռացում են պահանջել։ Ես պահանջել եմ, որ դպրոցի տնօրենը, ով ինձ աշխատանքի է ընդունել, նույնպես մասնակցի այս ժողովին։ Դպրոցի տնօրեն Եվա Օրաքյանի մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է իրականացվել»։

Մեկը համայնքային հաստատության հոգաբարձության ատենապետ է

Սևան Դեիրմենջյանը նշում է, որ հանդիպումից հետո հստակ էր՝ այս ամենի հետևում երկու հոգի է կանգնած, ովքեր, օգտագործելով պետության անունը, վախեցրել են հոգևորականներին։ «Ասացի, որ այս ամենը ծուղակ է, և ես հրաժարական չեմ տալու։ Դրանից հետո այս ամենն ավելի բարդ դարձավ»,- նշում է Դեիրմենջյանը։ Նա նաև նշում է, որ հոգևորականների հետ հանդիպումից հասկացել է, որ հոգևորականների հետ հանդիողներից մեկը հայկական համայնքային հաստատության հոգաբարձության ատենապետ է․ «Հասկանալի դարձավ, որ այդ երկու անձիք հայ համայնքի ներկայացուցիչներ են, և նրանից մեկը հայկական համայնքային մեծ հաստատության հոգաբարձության ատենապետ է։ Հոգևորականներից փորձել եմ ճշտել այս տեղեկությունը, ինձ բացասական պատասխան չեն տվել, սակայն նաև չեն ասել, թե կոնկրետ ով է։ Լռություն պահպանելով, ըստ իս, հաստատել են այս տեղեկությունը։


«Թափանցիկություն չկա»

Աշխատանքից հեռացված հայոց լեզվի ուսուցիչ Սևան Դեիրմենջյանը նշում է, որ տեղեկություն չունի՝ ով է մյուս անձը։ «Լավ, ո՞վ է մյուս անձը։ Ամեն անգամ հոգևարականներին տեղեկացրել եմ, որ եթե տան հստակ անուններ, անմիջապես նրանց հետ եմ ցանկանում հանդիպել։ Միջնորդի միջոցով կապ եմ հաստատել մեկի հետ, ով կարծում եմ հոգևորականների հետ հանդիպածներից մեկն է։ Սակայն նա չի հաստատել դա՝ հավելելով, որ նման գործերի չի խառնվել։ Ուզում եմ հավատալ սրան, սակայն մյուս կողմից էլ հոգևորականների վկայությունները կան։ Հոգևորականները նշում են, որ իրենց ուրիշ բան են ասում, ինձ՝ բոլորովին ուրիշ։ Հստակ ոչինչ չի ասվում, շատ անառողջ մթնոլորտ է։ Եթե կանգնեն և ասեն՝ «Այս ինչ մարդկանց մոտ գնացինք, այս ինչն ասացին», բանբասանքների առիթ անգամ չի լինի։

Աշխատանքից հեռացվելու լուրը ստանալուց հետո Դեիրմենջյանը դպրոցի հիմնադրի ներկայացուցչի, տնօրենի և ղեկավար խորհրդի ներկայացուցիչների հետ է հանդիպել, սակայն նրանցից էլ է բացասական պատասխան ստացել։ «Բոլորը նշեցին, որ հոգևարականների պահանջի դեմ որևէ նախաձեռնություն իրականացնել չեն կարող։ Երբ տեսան, որ հրաժարական չեմ տալիս, հայտարարեցին, որ աշխատանքից հեռացվել եմ»,- իր խոսքի մեջ նշում է Սևան Դեիրմենջյանը։

Ուսուցիչների աջակցությունը

Դեիրմենջյանը հաղորդում է, որ իր գործընկեր ուսուցիչ/ուսուցչուհիներն իր կողքին են։ «Փանգալթըի դպրոցում արդեն երկու տարի է ուսուցչություն եմ անում։ Այս տարիների ընթացքում, բնականաբար, ծնողների հետ որոշակի հարաբերություններ են ձևավորվել, սակայն ճիշտ չեմ համարում նրանց այս գործին խառնելը։ Սակայն ուսուչական անձնակազմը հայտնել է իր աջակցությունը։ Վերջիվերջո, եթե առանց հստակ հիմնավորում ներկայացնելու ինչ-որ մեկին դուրս հանես, նման հարցեր վստահաբար կծագեն։ Նրանք էլ իրենց բողեքն արտահայտելու համար ստորագրահավաք են սկսել»,- հայտնում է Սևան Դեիրմենջյանը։

«Ուրիշին էլ կարող է պատահել»

Դեիրմենջյանը այս ամենը քմահաճույքի հետևանք է համարում և իր պայքարի նպատակն այսպես է ներկայացնում․ «Մխիթարյան վարժարանը շատ եմ սիրում։ Առաջին անգամ եմ ուսուցչություն անում, ինձ վստահել են, օժանդակել են, ենթադրում եմ, որ դպրոցում սիրված ուսուցիչ եմ, սակայն վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցածներն այս ամենին են հանգեցրել։ Այս երեք շաբաթվա ընթացում ինչ արել եմ, արել եմ դպրոցում մնալու համար։ Քանզի այսօր իմձ հետ պատահածը, վաղը մեկ ուրիշին կարող է պատահել։ Իմ փոխարեն աշխատանքի անցածը նորից սպառնալիքով կարող է աշխատանքից հանվել։

Պոլսի հայկական դպրոցներում հայոց լեզվի ուսուցչի հստակ խնդիր է զգացում, և նման շրջանում ըստ քմահճույքի հայոց լեզվի ուսուցիչ է աշխատանքից հեռացվում։ «Ես մասնագիտացած եմ հայոց լեզվի և գրականության բնագավառում։ Այս պատառով էլ որպես հայոց լեզվի ուսուցիչ եմ աշխատում։ Հայոց լեզվի ուսուցիչներ գտնելը անհնար կամ դժվար է այս շրջանում։ Եվ նման ժամանակահատվածումն նման ծուղակի զոհ գնալն ինձ համար շատ ցավալի է։ Հայ համայնքից մի քանի երիտասարդներ կան, ովքեր ցանկանում են ուսուցչությամբ զբաղվել, ես էլ փորձում եմ նրանց օգտակար լինել։ Նրանք էլ շատ զայրացած են և հետևյալ կերպ են արտահայտում իրենց դիրքորոշումը․ «Եթե այս ամենն անգամ ձեր նկատմամբ են անում, ապա ի՞նչ իմաստ ունի այս միջավայրում գտնվելը»։ Շատ վատառողջ մթնոլորտ է»։

«Այսպես էր պետք»

Փանգալթըի հայ կաթողիկե Մխիթարյան վանատան և վարժարանի խնամատար մարմնի ատենապետ Արման Քամարը «Ակօս»-ի հետ զրույցում նշել է, որ սա ադմինիստրատիվ որոշում է։ «Պայմանագիրը չերկարաձգելու որոշումը դպրոցում տեղի ունեցող գործընթաց է։ Որոշումը պետք է այսպես լիներ, եթե անգամ դպրոցի ղեկավարությունը Դեիրմանջյանի մասին դրական դիրքորոշում ունի»։