Ռոժավայի քրիստոնյաները և Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD)

Սիրիայի ասորական և հայկական հաստատությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ առաջ քաշելով Սիրիայի Հասեկե շրջանում քրդական ուժերի՝ մասնավոր սեփականության բռնագրավման հարցը։

Հայտարարությամբ հանդես եկած 18 հաստատությունները, մատնանշելով Ժողովրդավարական միություն կուսակցութունը՝ «PYD»-ն, և Ժողովրդի պաշտպանության ուժերը՝ «YPG»-ն, մեղադրեցին քրդական ուժերին մարդու իրավունքները խախտելու, մասնավոր սեփականության բռնագրավման, ստիպողական զինվորագրման, անարդար հարկեր սահմանելու և եկեղեցական դպրոցների ուսումնական ծրագրին միջամտելու մեջ։

Նամակ կառավարությանը

Առաջ է քաշվել այն, որ Ժողովրդի պաշտպանության ուժերը՝ «YPG»-ն, որոշում է կայացրել բռնագրավելու վերջին ժամանակներում հարկադրորեն ներքին միգրացիայի դիմած ասորիների ունեցվածքները՝ տալով դրանց «գաղթականների լքված ունեցվածք» անունը։ Ասորական և հայկական եկեղեցիները, քաղաքական և հասարակական հաստատությունները, այս որոշման դեմ նամակ ստորագրելով, նշեցին․ 

«Արդեն երեք տարուց ավել է, ինչ մեր երկիրը՝ Սիրիան, ողբերգական իրադարձություններով է լցվել։ Պատերազմի բերած ավերվածություններն ու ահաբեկչությունները պատճառ հանդիսացան բոլոր էթնիկ խմբերի տառապանքին։ Սակայն մենք՝ Ջազիրայում ապրողներս, դեռ պահում ենք տարածաշրջանի տարբեր խմբերի հետ խաղաղ ձևով գոյատևման մեր իդեալները։ Արտակարգ իրավիճակների պատճառով որոշ հաստատությունների հետ տեղական ինքնակառավարման մարմիններ ստեղծվեցին։ Բայց այս ինքնակառավարման մարմինների կանոնները ինչպես հարկն է չմշակվեցին և մանրամասնորեն չքննարկվեցին։ Սա որոշ էթնիկ խմբերի համար մտահոգության առիթ դարձավ։ Այս ամբողջ ընթացքում պաշտոնական մարմինները շարունակում են կատարել իրենց վարչական, իրավական, ռազմանակ և ֆինանսական պարտականությունները։ 

Գաղթականների ունեցվածքի օրենքը

Տարածաշրջանի քրիստոնյա հասարակությունների ներկայացուցիչները «Գաղթականների ունեցվածքի օրենքի» մասին այս որոշումները կայացրեցին․  

  • Վերոնշյալ «Գաղթականների ունեցվածքի օրենքը» մարդու իրավունքների խախտում է՝ ամենհիմնարար իրավունք հանդիսացող ունեցվածքի իրավունքի ոտնահարում։
  • Ոչ մի պարագայում  միայն իր տունը լքելու պատճառով ոչ ոք չի կարող «դավաճան» համարվել։
  • «Գաղթականների ունեցվածքի կառավարման և վերաբաշխման» հաստատության ստեղծման փորձերը ունեցվածքի բռնագրավում է, որն իրականացվում է կարիքավորներին օգնության անվան տակ։
  • Մեծաթիվ տեղաբնիկ քրիստոնյաների որոշմամբ ունեցվածքները չվաճառելը կամ այդ ունեցվածքներին ներկայացուցիչ չնշանակելն ամբողջովին համապատասխանում է և՛ պետական, և միջազգային օրենքներին։ Սխալ է ասել, որ այս որոշումն անօրինական է։

Նաև նշվում է, որ այս օրենքը ժողովրդագրական փոփոխություններ առաջ կբերի, որն ամենաշատը կազդի քրիստոնյաներին։ Շրջանում մասնավոր սեփականության 35 տոկոսը  պատկանում է քրիստոնյաներին, և այս ունեցվածքների բռնագրավումը իրավացիորեն մտահոգություն է առաջացնում և՛ փախուստի դիմածների, և՛ մնացածների շրջանում, ինչպես նաև խոչընդոտում է փախուստի դիմածների վերադարձը։

Քրիստոնյա հասարակության ներկայացուցիչները Ժողովրդավարական միություն կուսակցությանը և Ժողովրդի պաշտպանության ուժերին մեղադրում են նաև բռնի զինվորակոչման, անարդար հարկերի և եկեղեցական դպրոցների ուսումնական ծրագրերին միջամտելու մեջ։

Ներկայացուցիչները, շեշտելով, որ «թույլտվությունների և լիցենզավորման» գործընթացի համար սահմանված վճարներն ու հարկերն անօրինական են, նշում են, որ գործող «թույլտվությունների և լիցենզավորման» կարգավորումները կատարվել են Սիրիական կառավարության կողմից, և հավելյալ վճարների և հարկերի գանձումը անօրինական է։

«Զինվորակոչման օրենքը»  և եկեղեցական ուսումնական հաստատությունների ծրարգերին միջամտելը ևս քննատության արժանացավ։ 

Համատեղ հայտարարությամբ հանդես եկած հաստատություներ 

Համտեղ հայտարարությամբ իրենց բողոքը հայտնած ասորական և հայկական հաստատությունների թվում են Ասորական ուղղափառ եկեղեցին, Ջազիրայի և Եփրատի հայկական եկեղեցու առաջնորդարանը, Հայ առաքելական եկեղեցին, Ղամիշլու ասորական քաղդեական եկեղեցին, Ասորական արևելյան եկեղեցին, Ասորական կաթոլիկ եկեղեցին ևն։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ