ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ

ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Ալք եւ յԱնբնակ տեղեր

Մեր հեթանոս մոգերը «Անբնակ տեղեր» կը կոչէին այն բոլոր վայրերը, որոնք սոսկ բնական չէին, այլ՝ անձնաւոր կամ դիւաբնակ եւ չարաբուխ։ Ասել է թէ՝ սրանք այն վայրերն են, ուր այլեւայլ, յաճախ՝ սեւ ու չար ոգիներ կը բնակէին։ Եւ անգամ քրիստոնէութեան ընդունումից յետոյ ոչ միայն հասարակ գիւղացին կամ քաղաքացին, այլեւ՝ մեր աղօթականներից ու հոգեւորականներից շատուշատերը շարունակում էին հաւատալ այս ոգիների եւ յԱնբնակ վայրերի առկայութեանը։ Դա են հաւաստում այն բոլոր աղօթքներն ու հմայիլները, որ պահպանուել են մեզ մօտ։ Ահա ոգիներից վախեցող մի աղօթական գրում է. «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՚ իշխեսցէ»։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Հայի տեսակներ

Այսպիսի շոգ երբեք չէր եղել Հայաստանում։ Ջերմաստիճանը Երեւանում այնքան բարձր է, որ քաղաքում մնացողները տնային կալանքի մէջ են յայտնուել. այս շոգի պատճառով չկարողացայ նոյնիսկ համահայկական խաղերը դիտել։ Երբ ջերմաստիճանը թեւակոխում է 40-ը, ապա եղանակի տեսութիւնը հեռատեսիլով այլեւս հրաժարւում է անկեղծութիւնից, սկսում է անորոշ յայտարարութիւններ անել, օրինակ, «հանրապետութեան տարածքը գտնւում է արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցութեան գօտում, սպասւում է բարձր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը կը նուազի 1-2 աստիճանով, իսկ յետոյ նոյնքանով կը բարձրանայ։ Ազգաբնակչութեանը խորհուրդ է տրւում խուսափել ֆիզիկական աքտիվութիւնից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնուելուց»։ Շնորհակալութիւն։ Բայց որքա՞ն է ջերմաստիճանը։ Թի՛ւն ասէք։ Սովետական ժամանակներից յիշում եմ, որ պարտադիր նուազեցնում էին ջերմաստիճանի թիւը եւ յղիութեան ժամկէտը, օրինակ, 20 շաբաթուայ յղիութեան փոխարէն ասում էին 12 շաբաթ։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ «Երկու թուխ թանաք կտրիճ ձին հեծած՝ իտեւ գնացին...»

Հայոց լեռ­նաշխար­հում չէք գտնի մի գիւղ կամ քա­ղաք, որ Թուխ ու Մուխ Ման­կանց նուիրուած գէթ մէկ մա­տուռ կամ պաշ­տա­մունքա­տեղի չու­նե­նայ։ Թուխ ու թա­նաք կտրիճ­նե­րի մա­տուռներ գտնուած են Մշոյ աշ­խարհում, Վա­նում, Ալաշ­կերտում, Խնու­սում, Ան­բա­դում, Օշա­կանում եւ շա­տու­շատ այլ վայ­րե­րում։ Այս մա­տուռնե­րը վե­հաշուք չէին, յա­ճախ նրանց իսկ գե­րեզ­մաննե­րի վրայ կա­ռու­ցուած փոք­րիկ ու մեծ, մա­սամբ կի­սաւեր մա­տուռներ էին, եր­բեմն էլ պար­զա­պէս աւե­րուած, ցի­րու­ցան քա­րերով տե­ղանքներ։ Հաս­կա­նալի է, որ սրանք քրիս­տո­նէու­թեան շրջա­նում աւե­րուած հե­թանո­սական պաշ­տա­մունքա­տեղի­ներ էին, որոնք սա­կայն շա­րու­նա­կում էին մնալ որ­պէս ուխտա­վայ­րեր ու աղօ­թատե­ղիներ։ Թուխ ու թա­նաք մա­նուկնե­րի մա­տուռներ են գտնուել նաեւ աղ­բիւրնե­րի ակունքնե­րին, ին­չը վկա­յում է վեր­ջիննե­րիս՝ ջրա­յին տա­րեր­քի հետ ու­նե­ցած սերտ կա­պի մա­սին։ Ասում են, թէ «Թուխ Մա­նուկնե­րու ջրե­րը հի­ւան­դութիւններ կը բժշկեն»։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Մտորումներ «Ոսկէ ծիրան» 2015-ի շուրջ

Ոչինչ այդքան չի զորացնում մարդուն, ինչպէս ճշմար­տութեան իմա­ցու­թիւնը։ Այդ տե­սակէտից անգնա­հատե­լի էին ֆիլ­մերն, արուած ոչ թէ յա­նուն զուար­ճանքի կամ գու­մա­րի, այլ՝ ճշմար­տութիւ­նը բա­ցայայ­տե­լու հա­մար։ Ան­շուշտ, «Ոս­կէ ծի­րան»ն ու­նի մրցոյ­թա­յին ծրա­գիր եւ ֆիլ­մեր-յաղ­թողներ, ինչպի­սին էին Քո­լումպիացի ռե­ժիսոր Սի­ռո Գե­ռայի «Օձի գրկում» խա­ղար­կա­յին ֆիլ­մը, որն ար­ժա­նացաւ «Ոս­կէ ծի­րան» մրցա­նակին կամ ռե­ժիսոր Կիմ Դե­հուա­նի «Ձմռան վեր­ջը» քո­րեական ֆիլ­մը, որն ար­ժա­նացաւ «Ար­ծա­թէ ծի­րան»ի, սա­կայն ան­կախ մրցոյ­թի ար­դիւնքնե­րից, փա­ռատօ­նում կան ֆիլ­մեր, որոնք ար­ժա­նանում են հան­դի­սատե­սի հա­մակ­րանքին. պա­տահա­կան չէ, որ այս տա­րի առա­ջին ան­գամ աւե­լացաւ «Հան­դի­սատե­սի հա­մակ­րանք» անուանա­կար­գը, շնորհիւ գեր­մա­նական «Սրբա­զան» ֆիլմին, «sanctuary», 2015, ռե­ժիսոր Մարք Բրու­մունդ (Marc Brummund)։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Լեւոն Լաչիկեանի նոր ու վերապրեցնող արուեստը

«Պա­տահակնն է որ նոր ներշնչումնե­­րու տե­­ղի կու տայ։ Եւ երբ յայտնուի այդ ներշնչու­­մը, պա­­տահա­­կանը դուրս կու գայ գոր­­ծընթա­­ցէն եւ կը սկսի ծրագ­­րուածը։ Պա­­տահա­­կան ծա­­նօթա­­ցայ «Փա­­րօս» պար­­բե­­­րակա­­նի խմբագ­­րին՝ Մայ­­տա Սա­­րիսի հետ։ Բայց երբ այդ ծա­­նօթու­­թիւնը հա­­սաւ Պոլ­­սոյ մէջ ան­­հա­­­տական ցու­­ցա­­­հան­­դէ­­­սի մը մտադ­­րութեան, սկսած էր ար­­դէն ծրագ­­րուած աշ­­խա­­­տան­­քը։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Ոսկէ Ծիրան-2015

Լքուած մի գիւղ, որի մէջ 120 տնից մնացել է միայն մէկ տուն եւ այդ տան մէջ մի տա­րեց կին է ապ­րում. ու­րեմն ողջ գիւ­ղում մի մարդ է ըն­դա­մէնը մնա­ցել։ Գիւղ է գա­լիս նկա­րահա­նող խումբ հե­ղինա­կի գլխա­ւորու­թեամբ եւ այդ մո­ռացուած գիւղն այ­լեւս մո­ռանալ չի լի­նում։ Յե­տոյ տես­նում ենք ֆիլ­մի գլխա­ւոր հե­րոսին, որը մաս­նա­գիտու­թեամբ շնա­մարզ է։ Նա ասում է. «Ես եր­բեք հա­րուստ չեմ լի­նի, իմ բնու­թիւնն ու­րիշ է»։ Ֆիլ­մի վեր­ջում շնե­րի դէմ­քեր ենք տես­նում, շնե­րը մէ­կը միւ­սի յե­տեւից նա­յում են մեր վրայ։ Մարդկանց նման են, ամենքն իր խառ­նուած­քով։ Ֆիլ­մի անու­նը «Կեանքն, ինչպէս որ կայ», ռե­ժիսո­րի անու­նը Վլա­դիմիր Դա­շուկ է։ Նրան ներ­կա­յաց­նե­լիս «Ոս­կէ Ծի­րանի» տնօ­րէն Յա­րու­թիւն Խա­չատ­րեանն ար­տա­սուեց, քան­զի Պե­լառու­սի լա­ւագոյն վա­ւերագ­րող Դա­շու­կը 2014-ին կեան­քին հրա­ժեշտ էր տուել 52 տա­րեկա­նում։ Բեմ դուրս եկաւ նաեւ Դա­շու­կի այ­րին եւ խոս­տո­վանեց, որ հա­յերի նման նրբա­կիրթ ու կեն­սուրախ մարդ նախ­կին Սո­վետա­կան երկրնե­րից ոչ մի տեղ չի տե­սել։