ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ
Ալք եւ յԱնբնակ տեղեր
Մեր հեթանոս մոգերը «Անբնակ տեղեր» կը կոչէին այն բոլոր վայրերը, որոնք սոսկ բնական չէին, այլ՝ անձնաւոր կամ դիւաբնակ եւ չարաբուխ։ Ասել է թէ՝ սրանք այն վայրերն են, ուր այլեւայլ, յաճախ՝ սեւ ու չար ոգիներ կը բնակէին։ Եւ անգամ քրիստոնէութեան ընդունումից յետոյ ոչ միայն հասարակ գիւղացին կամ քաղաքացին, այլեւ՝ մեր աղօթականներից ու հոգեւորականներից շատուշատերը շարունակում էին հաւատալ այս ոգիների եւ յԱնբնակ վայրերի առկայութեանը։ Դա են հաւաստում այն բոլոր աղօթքներն ու հմայիլները, որ պահպանուել են մեզ մօտ։ Ահա ոգիներից վախեցող մի աղօթական գրում է. «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՚ իշխեսցէ»։
Փառատօն լաւաշի պատուին
«Գնանք հաց ուտելու»։ Հայաստանի մէջ այնքան կը կարեւորենք հացի առկայութիւնը, որ մի ամբողջ ճաշելու գործընթացը փոխարինած ենք «հաց ուտել» արտայայտութիւնով։
Հայի տեսակներ
Այսպիսի շոգ երբեք չէր եղել Հայաստանում։ Ջերմաստիճանը Երեւանում այնքան բարձր է, որ քաղաքում մնացողները տնային կալանքի մէջ են յայտնուել. այս շոգի պատճառով չկարողացայ նոյնիսկ համահայկական խաղերը դիտել։ Երբ ջերմաստիճանը թեւակոխում է 40-ը, ապա եղանակի տեսութիւնը հեռատեսիլով այլեւս հրաժարւում է անկեղծութիւնից, սկսում է անորոշ յայտարարութիւններ անել, օրինակ, «հանրապետութեան տարածքը գտնւում է արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցութեան գօտում, սպասւում է բարձր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը կը նուազի 1-2 աստիճանով, իսկ յետոյ նոյնքանով կը բարձրանայ։ Ազգաբնակչութեանը խորհուրդ է տրւում խուսափել ֆիզիկական աքտիվութիւնից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնուելուց»։ Շնորհակալութիւն։ Բայց որքա՞ն է ջերմաստիճանը։ Թի՛ւն ասէք։ Սովետական ժամանակներից յիշում եմ, որ պարտադիր նուազեցնում էին ջերմաստիճանի թիւը եւ յղիութեան ժամկէտը, օրինակ, 20 շաբաթուայ յղիութեան փոխարէն ասում էին 12 շաբաթ։
«Երկու թուխ թանաք կտրիճ ձին հեծած՝ իտեւ գնացին...»
Հայոց լեռնաշխարհում չէք գտնի մի գիւղ կամ քաղաք, որ Թուխ ու Մուխ Մանկանց նուիրուած գէթ մէկ մատուռ կամ պաշտամունքատեղի չունենայ։ Թուխ ու թանաք կտրիճների մատուռներ գտնուած են Մշոյ աշխարհում, Վանում, Ալաշկերտում, Խնուսում, Անբադում, Օշականում եւ շատուշատ այլ վայրերում։ Այս մատուռները վեհաշուք չէին, յաճախ նրանց իսկ գերեզմանների վրայ կառուցուած փոքրիկ ու մեծ, մասամբ կիսաւեր մատուռներ էին, երբեմն էլ պարզապէս աւերուած, ցիրուցան քարերով տեղանքներ։ Հասկանալի է, որ սրանք քրիստոնէութեան շրջանում աւերուած հեթանոսական պաշտամունքատեղիներ էին, որոնք սակայն շարունակում էին մնալ որպէս ուխտավայրեր ու աղօթատեղիներ։ Թուխ ու թանաք մանուկների մատուռներ են գտնուել նաեւ աղբիւրների ակունքներին, ինչը վկայում է վերջիններիս՝ ջրային տարերքի հետ ունեցած սերտ կապի մասին։ Ասում են, թէ «Թուխ Մանուկներու ջրերը հիւանդութիւններ կը բժշկեն»։
Մտորումներ «Ոսկէ ծիրան» 2015-ի շուրջ
Ոչինչ այդքան չի զորացնում մարդուն, ինչպէս ճշմարտութեան իմացութիւնը։ Այդ տեսակէտից անգնահատելի էին ֆիլմերն, արուած ոչ թէ յանուն զուարճանքի կամ գումարի, այլ՝ ճշմարտութիւնը բացայայտելու համար։ Անշուշտ, «Ոսկէ ծիրան»ն ունի մրցոյթային ծրագիր եւ ֆիլմեր-յաղթողներ, ինչպիսին էին Քոլումպիացի ռեժիսոր Սիռո Գեռայի «Օձի գրկում» խաղարկային ֆիլմը, որն արժանացաւ «Ոսկէ ծիրան» մրցանակին կամ ռեժիսոր Կիմ Դեհուանի «Ձմռան վերջը» քորեական ֆիլմը, որն արժանացաւ «Արծաթէ ծիրան»ի, սակայն անկախ մրցոյթի արդիւնքներից, փառատօնում կան ֆիլմեր, որոնք արժանանում են հանդիսատեսի համակրանքին. պատահական չէ, որ այս տարի առաջին անգամ աւելացաւ «Հանդիսատեսի համակրանք» անուանակարգը, շնորհիւ գերմանական «Սրբազան» ֆիլմին, «sanctuary», 2015, ռեժիսոր Մարք Բրումունդ (Marc Brummund)։
Լեւոն Լաչիկեանի նոր ու վերապրեցնող արուեստը
«Պատահակնն է որ նոր ներշնչումներու տեղի կու տայ։ Եւ երբ յայտնուի այդ ներշնչումը, պատահականը դուրս կու գայ գործընթացէն եւ կը սկսի ծրագրուածը։ Պատահական ծանօթացայ «Փարօս» պարբերականի խմբագրին՝ Մայտա Սարիսի հետ։ Բայց երբ այդ ծանօթութիւնը հասաւ Պոլսոյ մէջ անհատական ցուցահանդէսի մը մտադրութեան, սկսած էր արդէն ծրագրուած աշխատանքը։
Ոսկէ Ծիրան-2015
Լքուած մի գիւղ, որի մէջ 120 տնից մնացել է միայն մէկ տուն եւ այդ տան մէջ մի տարեց կին է ապրում. ուրեմն ողջ գիւղում մի մարդ է ընդամէնը մնացել։ Գիւղ է գալիս նկարահանող խումբ հեղինակի գլխաւորութեամբ եւ այդ մոռացուած գիւղն այլեւս մոռանալ չի լինում։ Յետոյ տեսնում ենք ֆիլմի գլխաւոր հերոսին, որը մասնագիտութեամբ շնամարզ է։ Նա ասում է. «Ես երբեք հարուստ չեմ լինի, իմ բնութիւնն ուրիշ է»։ Ֆիլմի վերջում շների դէմքեր ենք տեսնում, շները մէկը միւսի յետեւից նայում են մեր վրայ։ Մարդկանց նման են, ամենքն իր խառնուածքով։ Ֆիլմի անունը «Կեանքն, ինչպէս որ կայ», ռեժիսորի անունը Վլադիմիր Դաշուկ է։ Նրան ներկայացնելիս «Ոսկէ Ծիրանի» տնօրէն Յարութիւն Խաչատրեանն արտասուեց, քանզի Պելառուսի լաւագոյն վաւերագրող Դաշուկը 2014-ին կեանքին հրաժեշտ էր տուել 52 տարեկանում։ Բեմ դուրս եկաւ նաեւ Դաշուկի այրին եւ խոստովանեց, որ հայերի նման նրբակիրթ ու կենսուրախ մարդ նախկին Սովետական երկրներից ոչ մի տեղ չի տեսել։

