ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հարձակում Ջիզրեի ոստիկանության վրա

Թուրքական Ջիզրեի ոստիկանության շենքի վրա պայթուցիկով բեռնված բեռնատարով հարձակում է իրականացվել։ Ոստիկանության շենքը գտնվում է Ջիզրե-Շըրնաք ավտոճանապարհի վրա։ Պայթյունի հետևանքով 11 ոստիկան է զոհվել, 70-ից ավել վիրավոր կա, նրանցից 4-ի վիճակը ծանր է։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Գազիանթեփի պայթյունից զոհվածների թիվը 54-ի է հասել

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած պայթյուի հետևանքով ծանր վիրավորվածներից երեքն այսօր մահացել են: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի: 66 վիրավոր շարունակում է բուժօգնություն ստանալ Գազիանթեփի հիվանդանոցներում: Վիրաորներից 14-ի վիճակը ծանր է:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Գազիանթեփի պայթյունից զոհերի թիվը հասել է 50-ի

Օգոստոսի 20-ին՝ երեկոյան ժամերին, Թուրքիայի սահմանամերձ Գազիանթեփի (Անթեփ) Շահինբեյ գավառում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը Իսլամական պետության ահաբեկիչն է իրականացրել: Գազիանթեփի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի:
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ «Օզգյուր գյունդեմ»-ը փակելու որոշում և ոստիկանական գործողություն

«Օզգյուր գյունդեմ» թերթի գործունեությունը Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է։ Որոշման հիմնավորումը Քրդական աշխատավորական կուսակցության քարոզչություն իրականացնելն է։ Դատարանի որոշումից հետո ոստիկանության խմբերը հատուկ գործողություն են իրականացրել և ներխուժել են թերթի շենք։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Պայթյուն Դիարբեքիրում

Դիարբեքիրի Չնար և Բիսմիլի միջև գտնվող ճանապարհատրանսպորտային հսկողության կետի վրա հարձակում է իրականացվել։ Ըստ նախնական տվյալների՝ երկու ոստիկան և մեկ երեխա զոհվել են պայթյունի պատճառով։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ջան Դյունդարը հրաժարվել է«Ջումհուրիյեթ»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից

Ջան Դյունդարը հրաժարվել է «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Մեկ ու կես տարի շարունակ Դյունդարը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Դյունդարը նշել է, որ շարունակելու է թերթի իր սյունակում գրել՝ տեղեկացնելով սակայն, որ Թուրքիա չի վերադառնա մինչև երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը չավարտվի։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Ռասիստական գրություններ հայկական դպրոցի պատին

Ստամբուլի Ուսկուդարում (Սկյուտար) գտնվող Սուրբ Խաչ Դպրևանք դպրոցի պատին ռասիստական բնույթի գրություններ են գրվել․ «տանջանք հային», «Քուրշաթի ատելությունն եմ բերել ձեզ», ևն։ Սա առաջին անգամը չէ, որ հայկական դպրոցի պատերին ռասիստական գրություններ են հայտնվում։ Նմանատիպ գրություն 2016թ․ հունվարի 19-ին հայտնվել էր նաև Գալֆայան դպրոցի պատերին։