ԶՈՀԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ «Թալիբան»-ին պատկանող խմբավորումը՝ Պակիստանի պայթյունի հետևում

Պակիստանի Լահոր քաղաքում Սուրբ Զատիկի արարողություններին մասնակցող քրիստոնյաներին ուղղված հարձակման հետևանքով 70 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել։ Հարձակման պատասխանատվությունը «Թալիբան»-ի մաս կազմող մի խմբավորում է ստանձնել։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Իրավիճակը Թուրքիայի հարավ-արևելքում

Շըրնաքի կենտրոնում և Հաքյարի Յուքսեքովայում Թուրքիայի զինված ուժերն ու ոստիկանությունը գործողություններ են իրականացրել, որը «Մեհթեր» օրհներգով է սկսել (օրհներգ, որը Օսմանյան կայսրության բանակը պատերազմի մեկնարկից առաջ էր հնչեցնում)։ Իսկ Դիարբեքիրի Բաղլար գավառում գիշերը 03։00-ից պարետային ժամ է հայտարարվել։ Բախումների հետևանքով մեկ ոստիկան և երեք ՔՊՄ անդամ է զոհվել։