Լեյլա Զանան երդումը քրդերեն է սկսել և «Թուրքիայի ազգ» բառերով ավարտել

Աղրըից Ազգերի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ-HDP) պատգամավոր Լեյլա Զանան երդումը սկսել է քրդերեն «արժանապատիվ և մնայուն խաղաղության հույսով» բառերով և թուրք ազգի փոխարեն Թուրքիայի ազգ է ասել ։

Հիշեցնենք, որ 1991 թ․ երդման արարողությանը ևս նմանատիպ դեպք էր գրանցվել․ Լեյլա Զանան երդումը սկսել էր թուրքերեն, սակայն ավարտել էր քրդերեն բառերով՝ իր երդումը նվիրելով թուրք և քուրդ ժողովուրդների միանսությանը։

Նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորները Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) երդման արարողությունից հետո ստանձնում են իրենց պարտականությունները։ Լ․ Զանան երդումը սկսել է քրդերեն՝ «Bi Hevîya Aşîtî Kî Bi Rûmet Û Mayînde» (արժանապատիվ և մնայուն խաղաղության հույսով) բառերով։ Երդման վերջում թուրք ազգի փոխարեն Թուրքիայի ազգ արտահայտությունն է օգտագործել։

Երդումից հետո նիստը ղեկավարող Դենիզ Բայքալը նշել է, որ երդումը ճիշտ չէ ընթերցվել և պահանջել է կրկնել այն, սակայն Լեյլա Զանան նորից ամբիոն չի բարձրացել։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ