Զրպարտության ենթարկված Սելինա Դողանի հայտարարությունը

ԺՀԿ Ստամբուլի պատգամավոր Սելինա Դողանը Անկարայի պայթյունն իրականացնողի մասին բացահայտումներից հետո սոցցանցում նրա հետ կապված գրառում է արել։ Այդ գրառման պատճառով Սելինա Դողանը զրպարտությունների թիրախ է դարձել, որից հետո ստիպված է եղել իր հասցեին հնչած զրպարտությունների առնչությամբ հայտարարություն տարածել։

ԺՀԿ (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն) հայազգի պատգամավոր Սելինա Դողանի թվիթերյան գրառումը․ «Ահաբեկչության դեմ պայքարելը սուտ է, քանիդ դեռ չենք խոսում 1992թ․ ծնված կնոջը՝ սեփական մարմինը պայթեցնելուն դրդած պատճառների մասին»։ Գրառումից հետո ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն` AKP) պատգամավոր Մեհմեթ Մեթիները և Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «լինչահարման արշավ» էին սկսել Սելինա Դողանի դեմ։ Դողանը հայտնվել էր կառավարամետ լրատվամիջոցների թիրախում։

Այդ ամենից հետո Սելինա Դողանը ստիպված է եղել հաղորդագրություն տարածել։

«Մենք՝ որպես քաղաքական գործիչներ, պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Անկարայում տեղի ունեցած արյունալի կոտորածից հետո նման միջադեպ տեղի չունենա։ (Անկարայի) գործողության պատճառների ուսումնասիրության անհրաժեշտության մասին իմ թվիթերյան հաղորդագրությունից հետո տգեղ քարոզարշավ է սկսել։ Թեմայի հետ կապված հայտարարություն անելու անհրաժեշտություն է առաջացել․ 

Թուրքիան բռնությունների հորձանուտում է, որը չի վերջանում և հայտնի չէ, թե երբ է վերջանալու։ Մայրաքաղաք Անկարայում գրեթե ամեն շաբաթ պայթյուն է լինում։ Մարդիկ դժվարանում են տանից դուրս գալ։ Զգայուն և լարված ժամանակաշրջան է։

Եթե անհրաժեշտ հարցադրումները ժամանակին չանենք, այս գործընթացի ավարտին չենք հասնի։ Թուրքիան ինչպե՞ս այս գործընթացի մեջ հայտնվեց։ ԻՊ-ը ե՞րբ այսքան ռումբ բերեց Թուրքիա։ Սուրուչում, ապա հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած պայթյուններն ինչպիսի՞ խոցելիության պայմաններում եղան։ Այդ խոցելիությունն ի՞նչ աստիճանի է հասել, որ ՔԱԿ-ը (Քրդական աշխատավորական կուսակցություն՝ PKK) արդեն երկու անգամ պայթուցիկ է բերում Անկարա, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլում։ Եվ ավելի կարևորը՝ «կարգավորման գործընթացը» ինչու՞ ավարտվեց։

«Նպատակս ակնհայտ է»

Նաև պետք է ուսումնասիրել, թե մարդիկ ինչպես են կարողանում նման դաժանություններ իրականացնել։ Մի կին ինչպե՞ս է կարողանում տասնյակ մարդկանց՝ ներառյալ նաև իրեն, նման գործողության զոհ դարձնել։ Առանց այս ամենի հոգեբանական և սոցիոլոգիական պատառներն ուսումնասիրելու ահաբեկչության դեմ պայքարը թերի արդյունքներ է տալու։ Այս ամենն ուսումնասիրելը ահաբեկչական գործողությունները նախապես կանխատեսելու և կանխելու համար էլ է կարևոր։ Հատկապես անևմտյան երկրները ԻՊ-ին միացած իրենց քաղաքացիների շուրջ հետազոտություններ են իրականացնում։ Թուրքիան պետք է, որ նման հետազոտություն դեռևս իրականացրած չլինի։

Այս ամենի հետազոտության ցանկությունը նման դաժան գործողություն իրականացնողին կարեկցելու համար չէ, այլ ուղղված է նրան, որ նման ահաբեկչական գործողությունները չկրկնվեն։

Նպատակս ակնհայտ է։ Հակառակը մտածողները կամ չարակամ են, կամ էլ՝ ահաբեկչությանը և մարդկության դեմ հանցագործություններին աջակցողեր։