Դինքի գործով 6 կասկածյալ է բերման ենթարկվել

Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 մարդու բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Կասկածյալներից վեցը բերման են ենթարկվել։

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով բերման ենթարկել 8 կասկածյալի։ Կասկածյալներից վեցն արդեն բերման են ենթարկվել, որոնց թվում է նաև լրագրող Մուամմեր Այը։

Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատախազ Գյոքալփ Քյոքչուն 8 կասկածյալի բերման ենթարկելու որոշում է կայացրել։ Դինքի սպանությունն իրագործող Օգյուն Սամասթը 2007թ․ հունվարի 20-ին բերման է ենթարկվել և տեղափոխվել Սամսունի ոստիկանություն։ Այնտեղ գտնվելու ընթացքում լուսանկարներ և տեսանյութեր են արվել, որում Սամասթը Աթաթուրքի՝ «հայրենիքի հողը սուրբ է, չի կարող թողնվել բախտի քմահաճույքին» խոսքերը կրող թուրքական դրոշի դիմաց է։ Այդ լուսանկարներն ու տեսահոլովակները որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ են դրվել 2007-ին և 2016-ի սեպտեմբերին։ Սրա առնչությամբ որոշում է կայացվել բերման ենթարկել ութ կասկածյալի։

Լրագրողներ Մուամմեր Այը, Մուրադ Բայրաքը, Յուքսել Ավան, Բիրոլ Ուստաօղլուն, Յակուբ Քուրթարանը և Ահմեդ Չեթիները բերման են ենթարկվել։

Ըստ աղբյուրի փոխանցմամբ՝ ութ կասկածյալներից երկուսի շուրջ հետախուզում է հայտարարվել։