ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Խոճալուի դէպքերը Դանա Մազալովայի բացայայտման լոյսի ներքոյ

Լրագրողնե­րի մէջ կան բա­ցար­ձակ քա­ջեր, որոնք գնում են ճշմար­­տութեան յե­­տեւից՝ մտնե­­լով սու­­տի եւ կարծրա­­տիպե­­րի կող­­մից «ակա­­նապա­­տուած» դաշտ։ Շա­­տերը կեան­­քով են վճա­­րում իրենց խղճին ծա­­ռայե­­լու հա­­մար։ Այդպի­­սին էր մեր Հրան­­դը (1954-2007)։ Այդպի­­սին էր Պո­­լիտ­­կովսկայեան (1958-2006), ով չէր վա­­խենում լու­­սա­­­բանել Չեչ­­նեայի պա­­տերազ­­մի պե­­տական տե­­սակէ­­տին հա­­կառակ իրա­­կան պատ­­կե­­­րը եւ որին այդ պատ­­ճա­­­ռով գնդա­­հարե­­ցին շէն­­քի վե­­րելա­­կի մէջ։

Այդպի­­սին էր չեխ իրա­­ւապաշտպան, հրա­­պարա­­կախօս եւ լրագ­­րող Դա­­նա Մա­­զալո­­վան (1954-2020) եւ ատրպէյ­­ճանցի լրագ­­րող-քա­­մերա­­ման Ճին­­կիզ Մուստա­­ֆաեւը, որին ցա­­ւօք վե­­րաց­­րե­­­ցին 3 ամիս անց՝ իր լրագ­­րո­­­ղական պարտքը ազ­­նուօրէն կա­­տարե­­լու հա­­մար։

Սումգա­­յիթ եւ Խո­­ճալու

Այ­­սօր ես ու­­զում եմ փա­­ռաբա­­նել չեխ լրագ­­րո­­­ղի անու­­նը՝ Դա­­նա Մա­­զալո­­վային։ Ես նրան տե­­սել էի տա­­րիներ առաջ «Մոս­­կո­­­ւա» կի­­նօթատ­­րո­­­նում, երբ ցու­­ցադրւում էր ֆիլ­­մը Խո­­ճալո­­ւի մա­­սին։ Ֆիլ­­մը մար­­դիկ դի­­տում են տար­­բեր լե­­զու­­նե­­­րով զու­­գա­­­հեռ այն կեղծ տե­­ղեկու­­թիւննե­­րի, որոնք տա­­րածում են ատրպէյ­­ճա­­­նական իշ­­խա­­­նու­­թիւննե­­րը, որ­­պէսզի լռեց­­նեն Սումգա­­յիթի փաս­­տը(1988, Փետ­­րո­­­ւար)։ Իմ սումգա­­յիթեան գրու­­թեան մէջ, խնա­­յելով ըն­­թերցո­­ղին, չպատ­­մե­­­ցի այդ սպան­­դի ման­­րա­­­մաս­­նե­­­րից։ Բայց այ­­սօր ստի­­պուած եմ երեք դրո­­ւագ դնել։ Երե­­ւակա­­յէք դե­­ռահաս ամ­­բո­­­խին, որոնք տա­­նում են փո­­ղոց­­նե­­­րով բո­­լորո­­վին մերկ կնո­­ջը եւ նրա մար­­մի­­­նը ծած­­կո­­­ւած է հանգցրած ծխա­­խոտի հետ­­քե­­­րով, յե­­տոյ նրան դա­­ժանա­­բար քար­­կոծում եւ քարշ են տա­­լիս փո­­ղոցով. տես­­նո­­­ղը վկա­­յում է, որ այդ կի­­նը դեռ ողջ էր...։ Կամ երե­­ւակա­­յէք, որ Պաք­­ւում, ար­­դէն 1990-ին ծա­­ռերի ճիւ­­ղե­­­րին ոտ­­քե­­­րից կա­­խել էին մարդկանց եւ ամ­­բողջ գի­­շեր քա­­ղաքը լսում էր կա­­խուած­­նե­­­րի ոռ­­նո­­­ցը...։ Իսկ երբ մար­­դիկ օր-ցե­­րեկով վե­­րեւ էին նա­­յում, ապա տես­­նում էին, ինչպէս էին բարձրա­­յարկ շէն­­քի պա­­տու­­հա­­­նից վայր գցում ծեր կնո­­ջը եւ փոք­­րիկ երա­­խային իր ման­­կա­­­սայ­­լա­­­կով։ Սպա­­նու­­թեան պատ­­ճա­­­ռը նրանց հայ լի­­նելն էր։ Կայ յա­­տուկ կայք ողջ մնա­­ցած­­նե­­­րի վկա­­յու­­թիւննե­­րով։ Սո­­վետա­­կան Միու­­թեան վեր­­ջին տա­­րիներն էին, երբ կա­­տարո­­ւեց այդ չլսո­­ւած եղեռ­­նը եւ դի­­տուեց ոչ թէ որ­­պէս ազ­­գա­­­յին հո­­ղի վրայ կազ­­մա­­­կեր­­պո­­­ւած ոճ­­րա­­­գոր­­ծութիւն, այլ՝ որ­­պէս խու­­լի­­­գանու­­թիւն, եւ ոչ ոք չկրեց պա­­տիժ, իսկ աշ­­խարհը «Սումգա­­յիթ» անու­­նը չլսեց, որով­­հե­­­տեւ այդ անու­­նից աւե­­լի բարձր հնչեց «Խո­­ճալու» անու­­նը որ­­պէս հա­­յերի կող­­մից իրա­­կանաց­­րած սպանդ, բայց ճշմար­­տութիւ­­նը Խո­­ճալո­­ւի մա­­սին ժա­­մանակ առ ժա­­մանակ բարձրա­­ձայ­­նում են նաեւ Ատրպէյ­­ճա­­­նում՝ Ալիեւի ընդդի­­մադիր­­նե­­­րը։ Ատրպէյ­­ճանցի­­ները ասում են Խո­­ճալի։ Խո­­ճալո­­ւի դէպ­­քե­­­րը կա­­տարուեցին Փետ­­րո­­­ւարի 25 լոյս 26-ի գի­­շերը 1992-ին։ Այժմ անդրա­­դառ­­նանք Դա­­նաին, որը գնաց այդ դէպ­­քե­­­րի հետ­­քե­­­րով եւ մէկ ամիս անց՝ 1992-ի Ապ­­րի­­­լի 1-ին «Նե­­զավի­­սիմա­­յա գա­­զետա», (ռու­­սե­­­րէն Ան­­կախ թերթ)-ում տպագ­­րեց հար­­ցազրոյց Ատրպէյ­­ճա­­­նի առա­­ջին նա­­խագահ (1990-1992) Այազ Մու­­թա­­­լիբո­­վի հետ։ Դա­­նան ասաց, որ թեր­­թի հա­­մացան­­ցում հա­­սանե­­լի է։ Ահա մի հա­­տուած այդ հար­­ցազրոյ­­ցից.

«Դա­­նա- Ի՞նչ էք մտա­­ծում Խո­­ճալո­­ւի դէպ­­քե­­­րի մա­­սին, որից յե­­տոյ դուք հրա­­ժարա­­կան տո­­ւեցիք. Խո­­ճալո­­ւեցի­­ների դիակ­­նե­­­րը յայտնա­­բերո­­ւել են Աղ­­դա­­­մից (Աղ­­դա­­­մում այդ ժա­­մանակ ատրպէյ­­ճանցի­­ների դիր­­քերն էին եւ նրանք սպա­­նուել էին այդ դիր­­քե­­­րի առաջ, այլ ոչ թէ Խո­­ճալո­­յում-Ծ.Լ.) ոչ հե­­ռու։ Ինչ-որ մէ­­կը սկզբում կրա­­կել է ոտ­­քե­­­րին, որ­­պէսզի նրանք չկա­­րողա­­նան աւե­­լի հե­­ռու գնալ։ Յե­­տոյ գոր­­ծի են դրել կա­­ցինը. Փետ­­րո­­­ւարի 29-ին իմ գոր­­ծընկեր­­նե­­­րը նկա­­րահա­­նել են նրանց։ Նոր նկա­­րահա­­նումնե­­րի ժա­­մանակ՝ Մար­­տի 2-ին նոյն դիակ­­նե­­­րը գան­­գա­­­մաշ­­կո­­­ւել էին։ Ինչ-որ տա­­րօրի­­նակ խաղ... (Նկա­­րահա­­նումնե­­րը Ճին­­կիզն էր իրա­­կանաց­­րել, բայց Դա­­նան զգու­­շա­­­նալով չի տա­­լիս Չին­­գիզ Մուստա­­ֆաեւի անու­­նը-Ծ.Լ)

Այազ Մու­­տա­­­լիբով- Ինչպէս նշում են փրկո­­ւած խո­­ճալո­­ւեցի­­ները, այդ ամէ­­նը կազ­­մա­­­կեր­­պո­­­ւել էր, որ­­պէսզի առիթ լի­­նէր իմ հրա­­ժարա­­կանի հա­­մար։ Ինչ-որ ու­­ժեր գոր­­ծում էին նա­­խագա­­հին վար­­կա­­­բեկե­­լու հա­­մար։ Չեմ կար­­ծում, որ հա­­յերը ֆա­­շիս­­տա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թիւննե­­րում իրենց մե­­ղադ­­րե­­­լու հիմք տա­­յին ատրպէյ­­ճանցի­­ներին։ Կա­­րելի է են­­թադրել, որ ինչ-որ ու­­ժեր շա­­հագրգռո­­ւած են խորհրդա­­րանի նիս­­տում այդ կադ­­րե­­­րի ցու­­ցադրմամբ՝ ու­­շադրու­­թիւն իմ ան­­ձի վրայ սե­­ւեռե­­լու հա­­մար։ Եթէ ես յայ­­տա­­­րարում եմ, որ դա ատրպէյ­­ճա­­­նական ընդդի­­մու­­թեան մեղքն է, նրանք կա­­րող են ասել, որ ես նրանց զրպար­­տում եմ։ Մի­­ջանցքը, որով մար­­դիկ կա­­րող էին անցնել, հա­­յերն այ­­նո­­­ւամե­­նայ­­նիւ թո­­ղել էին։ Ու­­րեմն ին­­չո՞ւ պի­­տի նրանք կրա­­կէին։ Յատ­­կա­­­պէս Աղ­­դա­­­մին մօտ գտնւող տա­­րած­­քում, որ­­տեղ այդ ժա­­մանակ բա­­ւակա­­նաչափ զի­­նուժ կար (ատրպէյ­­ճա­­­նական,-Ծ.Լ.), որ­­պէսզի դուրս գար եւ մարդկանց օգ­­նե­­­լու կամ պար­­զա­­­պէս բա­­նակ­­ցե­­­լու, որ խա­­ղաղ բնակ­­չութիւ­­նը հե­­ռանայ։ Նման փորձ կի­­րառ­­ւում էր...»։

Ճին­­կիզ Մուստա­­ֆաեւը որ­­պէս թան­­կա­­­գին վկայ

Դա­­նան Խո­­ճալո­­ւի դէպ­­քե­­­րի թան­­կարժէք վկան էր։ Նա չէր յոգ­­նում հեր­­քել ատրպէյ­­ճա­­­նական մի­­ֆը. «Ճին­­կի­­­զը պատ­­մում էր, որ եղել է իրա­­դար­­ձութիւննե­­րի վայ­­րում եր­­կու ան­­գամ՝ Փետ­­րո­­­ւարի 28-ին եւ Մար­­տի 2-ին՝ ամէն ինչ նկա­­րելով իր տե­­սախ­­ցի­­­կով։ Լու­­սանկար­­նե­­­րում ներ­­կա­­­յացո­­ւող դիակ­­նե­­­րը մես­­խեթցի թուրքեր են, իսկ դիակ­­նե­­­րը յայտնա­­բերո­­ւել են Ատրպէյ­­ճա­­­նի վե­­րահսկո­­ղու­­թեան տակ գտնո­­ւող տա­­րած­­քում՝ Աղ­­դա­­­մից 200 մեթր հե­­ռաւո­­րու­­թեան վրայ։ Մուստա­­ֆաեւի արած լու­­սանկար­­ներում չկա­­յին մերկ դիակ­­ներ, կեն­­դա­­­նի մար­­դիկ եւ Ճին­­կիզն ան­­ձամբ չի լու­­սանկա­­րուել այդ ող­­բերգու­­թեան ֆո­­նին։ Ատրպէյ­­ճանցի­­ների՝ ներ­­կա­­­յիս ցու­­ցադրած կադ­­րերն այն չեն, ինչ լու­­սանկա­­րել է Ճին­­կի­­­զը, դա Խո­­ճալուն չէ։ Միաժա­­մանակ Մուստա­­ֆաեւը նշում էր, որ սկզբում կրա­­կել էին մարդկանց ծնկնե­­րին, որ­­պէսզի նրանք չկա­­րողա­­նան փախ­­չել, ին­­չից յե­­տոյ նրանց վերջնա­­կանա­­պէս սպան­­նել են կաց­­նով»։ Չին­­գի­­­զը վա­­խենում էր իր կեան­­քի հա­­մար, դուրս գա­­լուց զրա­­հաբաճ­­կոն էր յագ­­նում։ Դա­­նան ամե­­նու­­րէք պատ­­մում էր, որ Խո­­ճալուն գրո­­հող հայ­­կա­­­կան ինքնա­­պաշտպա­­նու­­թեան ու­­ժե­­­րը խա­­ղաղ բնա­­կիչ­­նե­­­րին մի­­ջանցք էին թո­ղել մար­­տա­­­կան գոր­­ծո­­­ղու­­թիւննե­­րի գօ­­տին անվտանգ լքե­­լու հա­­մար։ Այդ մի­­ջանցքով մես­­խեթցի թուրքե­­րի հետ միասին ան­­ցել է նաեւ ռուս լու­­սանկա­­րիչ Վի­­կա Իվլյո­­վան, ով ոչ միայն կեն­­դա­­­նի է մնա­­ցել, այ­­լեւ հրա­­պարա­­կել է այդ իրա­­դար­­ձութիւննե­­րի կադ­­րե­­­րը «Մոս­­կովսկիէ նո­­վոս­­տիէ» (Մոս­­կո­­­վեան լու­­րեր) թեր­­թում։

Մի քիչ էլ քո մա­­սին, Դա­­նա

Դա­­նա Մա­­զալո­­վան ծնո­­ւել է 1954-ին Չե­­խոս­­լո­­­վակիայի Սվի­­տավի քա­­ղաքում։ 1993-ին Չե­­խիան ու Սլո­­վակիան բա­­ժանուեցին մի­­մեան­­ցից՝ թաւ­­շեայ բա­­ժանում տե­­ղի ու­­նե­­­ցաւ։

Սվի­­տաւի քա­­ղաքը յայտնի է Օս­­կար Շինդլե­­ռի անու­­նով, ով ծնո­­ւել էր 1908-ին եւ եկրկրորդ աշ­­խարհա­­մար­­տին փրկեց 1200 հրեանե­­րի կեանք եւ որի մա­­սին նկա­­րահա­­նուեց ֆիլմ՝ «Շինդլե­­րի ցու­­ցա­­­կը»։ 46 տա­­րի անց Սվի­­տավի քա­­ղաքում ծնո­­ւեց Դա­­նա Մա­­զալո­­վան։ Նա դար­­ձաւ իրա­­ւաբան եւ Չե­­խիայի ամեն­­յայտնի լրագ­­րողնե­­րից մէ­­կը, որը գրչով եւ քա­­մերա­­յով նետ­­ւում էր փլու­­զո­­­ւած Սո­­վետա­­կան Միու­­թեան թէժ կէ­­տերը՝ Վրաս­­տան, Ուզբեքստան, Ղրղզստան, Ատրպէյ­­ճան եւ Հա­­յաս­­տան։ 1993-ին Չե­­խիայում Մա­­զալո­­վային շնոր­­հե­­­ցին Krepelka հե­­ռուստամրցա­­նակը՝ Լեռ­­նա­­­յին Ղա­­րաբա­­ղի իրա­­դար­­ձութիւննե­­րը լու­­սա­­­բանե­­լու հա­­մար։ Դա­­նան սի­­րահա­­րուած էր Հա­­յաս­­տա­­­նին եւ Ար­­ցա­­­խին 1982-ից, բազ­­մա­­­թիւ փաս­­տա­­­վաւե­­րագ­­րա­­­կան ֆիլ­­մեր հե­­ղինա­­կեց ար­­ցա­­­խեան ազա­­տամար­­տի մա­­սին, իսկ «Եր­­կիր Արա­­րատի տակ» ֆիլ­­մը պատ­­մեց 1988-ի Սպի­­տակի երկրա­­շար­­քի մա­­սին։ Իր բնա­­կարա­­նը Պրա­­հայի կեդ­­րոնում Դա­­նան կտա­­կեց Ար­­ցա­­­խին։