ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ինչպէս բացուեցին իմ աչքերը


2019-նն էր, նստում էի թաք­սի, վա­րորդն ասում էր, թէ ես միակն եմ, որ չեմ գան­գա­տում Նի­կոլից։ Ու­նէի ըն­կերներ, որոնք առըն­չո­ւել էին նոր վար­չա­պետի հետ եւ սար­սա­փով էին պատ­մում նրա մա­սին որ­պէս մարդ տե­սակի եւ որ­պէս երկրի ղե­կավա­րի մա­սին, բայց ես ականջներս փա­կում էի եւ ջա­նում էի այ­լեւս չշփո­ւել այդ ըն­կերնե­րիս հետ։ 2020-ին սկսե­ցի լսել կա­ռավա­րական նիս­տե­րը եւ... աչ­քերս բա­ցուե­ցին. ես յայտնա­գոր­ծե­ծի, որ վար­չա­պետ կո­չուա­ծը մե­րը չի, որով­հե­տեւ ոչ մի աղերս չու­նէր մեր երկրի շա­հերի, շար­քա­յին քա­ղաքա­ցու հետ։ Ժա­մավա­ճառու­թեամբ էր զբաղ­ւում։ Այդ ըն­թացքում քանդւում էր կրթա­կան հա­մակար­գը, սփիւռքի հետ կա­պերը, մշա­կու­թա­յին ան­կում էր ար­ձա­նագրւում, մար­դաոր­սութիւն էր տե­ղի ու­նե­նում։ Որ­պէսզի մար­դիկ դրա պատ­ճառնե­րը չկա­պէին ներ­կա­յիս իշ­խա­նու­թեան գոր­ծո­ղու­թիւննե­րի հետ, առաջ էր քա­շուել «նախ­կին» եզ­րոյթը։ Այն, որ Յու­լի­սեան քա­ռօրեայ ռազ­մա­կան ընդհա­տումնե­րը Տա­ւու­շում հրահ­րել էր հէնց մեր վար­չա­պետը, ես յե­տոյ իմա­ցայ՝ նրա հետ լրագրողնե­րի հար­ցազրոյցնե­րից, երբ նրան հարց էին ուղղում, թէ ին­չո՞ւ նա գնաց լա­րուա­ծու­թեան հայ-ատրպէյ­ճա­նական սահ­մա­նին։ Բայց նրան պէտք էր ցու­ցադրել նախ­կիննե­րին, որ այսպի­սի քա­ռօրեայ էլ է լի­նում (ի հա­մեմա­տու­թիւն 2016-ի ապ­րի­լեան քա­ռօրեայի) եւ ասաց, թէ ՀՀ պատ­մութեան մէջ առա­ջին ան­գամն է, որ 16 զին­ծա­ռայող­ներ պար­գե­ւատրւում են «Մար­տա­կան խա­չ» առա­ջին աս­տի­ճանի, 55 զին­ծա­ռայող­ներ՝ «Մար­տա­կան խաչ» երկրորդ աս­տի­ճանի շքան­շա­նով։ Այդ պար­գե­ւատ­րումը նա անցկաց­րեց Սար­դա­րապա­տի հա­մալի­րում։ Մար­դիկ զար­մա­ցած ակ­նարկե­ցին, որ այդ քա­նակութեամբ պար­գեւներ բա­ժանելը ար­ժեզրկում է պար­գե­ւի գա­ղափա­րը։

Շատ ուշ բա­ցուե­ցին աչ­քերս։ Հի­մա ես հաս­կա­նում եմ նրանց, ով­քեր դեռ կու­րօ­րէն պաշտպա­նում են նրան. պար­զա­պէս չեն խո­րանում եղե­լու­թեան մէջ եւ նրանց աչ­քե­րը փա­կում է ատե­լու­թիւնը նախ­կիննե­րի ռե­ժիմի հան­դէպ։ Բայց մի՞թէ մենք չմեր­ժե­ցինք նախ­կիննե­րին։ Երա­նի եմ տա­լիս նրանց ռե­ժիմի ժա­մանա­կը, որով­հե­տեւ հա­զարա­ւոր երի­տասարդներ ողջ կը մնա­յին, իսկ սահ­մաննե­րը անվտանգ...։ Եւ նրանք ի հար­կէ չեն հա­ւատում, որ պա­տերազ­մը ծա­խուած են. դժո­ւար է հա­ւատալ այդ մասշտա­բի դա­ւաճա­նու­թեանը, եւ նրանց հրամցնում են այն մի­ֆը, թէ իբր 2011-ին հո­ղերի յանձնու­մը ստո­րագ­րել էին նախ­կիննե­րը եւ ջար­դե­ցին նրա գլխին... Հարց. եթէ ստո­րագ­րել էին, ար­ցախցի­ները ար­դեօք վար­ձո՞վ էին այնտեղ ապ­րում։ Քա­ղաքա­գէտ­նե­րը նշում են, որ եր­կու ան­գամ մեր նո­րագոյն պատ­մութեան մէջ եր­կի­րը ցնցումնե­րից զերծ պա­հելու հա­մար նա­խագահ­նե­րը հրա­ժարա­կան տո­ւեցին. 1998-ին Լե­ւոն Տէր Պետ­րո­սեանը, 2018-ին Սերժ Սարգսեանը, իսկ հի­մա վեր­լուծա­բան­ներն ասում են, որ վար­չա­պետ կո­չուա­ծի ամէն աւե­լորդ ժամ մնա­լը սպառ­նում է նոր պա­տերազ­մով եւ նոր հո­ղային կո­րուստնե­րով, իսկ պե­տակա­նու­թիւնը մենք ար­դէն կորցրե­ցինք, որով­հե­տեւ կորցրել ենք ինքնիշ­խա­նու­թիւնը. ատրպէյ­ճանցի­ները ազատ ել ու մուտ են անում Սիւ­նի­քում եւ Տա­ւու­շում, չա­փագ­րումներ անում, Սիւ­նի­քում նոյ­նիսկ ար­դէն խրա­մատ­ներ են փո­րում։

Գո­րիսի փոխ­քա­ղաքա­պետ Մե­նուա Յով­սէ­փեանը ֆէյսպու­քեան իր էջում գրում է.

«Հա­յե՜ր, ուշքի եկէք…»

Այս ապի­կար եւ թլպա­տուած իշ­խա­նու­թիւնը եւ սա­տանա­յին վա­ճառո­ւած իշ­խա­նիկ­ներն ասում էին, որ Գո­րիս-Որո­տան-Շուռնուխ ճա­նապար­հը մեր եւ թշնա­մու կող­մից սահ­մա­նապահ­ներն են հսկե­լու, կա­րիք չկայ խրա­մատա­ւորո­ւելու։

Բայց արի ու տես, որ ատրպէյ­ճանցի­ները այ­սօ­րուա­նից սկսել են խրա­մատ­ներ փո­րել. դա նշա­նակում է, որ թշնա­մին իրա­կանաց­նում է դիր­քե­րի ամ­րապնդում եւ gps-ով գծո­ւած սահ­մաննե­րի յստա­կեցում, դա նշա­նակում է, որ թշնա­մին ճա­նապարհնե­րը հա­տում է ու պատ­րաստո­ւում պա­տերազ­մի...։

Զի­նուո­րական­նե­րը վար­չա­պետից հրա­ժարա­կան են պա­հան­ջում, նրանց հրա­ժարա­կան պա­հան­ջին միանում են Ար­ցա­խի զի­նուա­րական­նե­րը, իսկ այ­սօր ար­դէն թո­ւով 30 ոս­տի­կանու­թեան բարձրաս­տի­ճան սպա­ները։ Վար­չա­պետ կո­չուա­ծը Զի­նուած Ու­ժե­րի պա­հան­ջը յե­ղաշրջման փորձ է որա­կում, թէեւ զի­նուած ու­ժե­րի պար­տա­կանու­թիւնն է՝ ապա­հովել երկրի անվտան­գութիւ­նը, իսկ թիւ 1 վտան­գը դա պար­տուած վար­չա­պետի կա­ռավա­րումն է, որն իրա­կանում նշա­նակում է կա­ռավար­ման բա­ցակա­յու­թիւն։ Նա որա­կում է Զի­նուած Ու­ժե­րի գլխա­ւոր շտա­բի պետ Օննիկ Գաս­պա­րեանի յայ­տա­րարու­թիւնը որ­պէս յե­ղաշրջման փորձ։ Միայն նա է այդպէս որա­կում եւ... Թուրքիան, սա­կայն կա­ռավա­րու­թիւնը չի ար­ձա­գան­գում Թուրքիայի կող­մից հնչեց­րած կո­չերին՝ թոյլ չտալ յե­ղաշրջում, ին­չը նշա­նակում էր բա­ցայայտ մի­ջամ­տութիւն հա­յաս­տա­նեան ներ­քին գոր­ծե­րին։

Դրա փո­խարէն նա Մար­տի 1-ին հան­րա­հաւաք արեց՝ մար­զե­րից նրա հրա­հան­գով բե­րուած ժո­ղովրդին հա­ւաքե­լով Հան­րա­պետու­թեան հրա­պարա­կում, որ­պէսզի ապա­ցու­ցի երե­ւի ինքնի­րեն, որ ժո­ղովուրդը նրան աջակ­ցում է, ինչպէս երեք տա­րի առաջ։ Աջա­կից­նե­րից մէ­կը յայտնեց, որ «Աւե­լի լաւ է հա­մատա­րած պա­տերազմ լի­նի, մեր ու մա­նուկ, յղի, չբեր կո­տորո­ւան, քան նախ­կիննե­րը գա­ն», իսկ միւս վար­չա­պետի աջա­կիցը խոս­տո­վանեց, որ ոչ միայն Շու­շին, այլ ողջ Ար­ցա­խը Ատրպէյ­ճան է։ Այսպի­սով ող­բերգու­թիւնը, յա­նուն Ար­ցա­խի պա­տերազ­մում ան­մա­հացած հե­րոս­նե­րը, պա­տերազ­մից յե­տոյ չգտնո­ւած մար­միննե­րը կամ գե­րեվա­րուած զի­նուոր­նե­րը մնա­ցին լու­սանցքում։ Մեզ այս յան­ցա­ւոր կա­ռավա­րու­մը պա­ռակ­տեց, փոք­րացրեց եւ վե­րածեց իրար վրայ հա­չող շնե­րի։ Այդ հա­չոցը, ֆէյ­քե­րի մի մեծ բա­նակը, որին վար­ձատրում են հայ­հո­յանքնե­րի հա­մար, ուղղո­ւած որ­դե­կորոյս ծնող­նե­րի հաս­ցէին, փաս­տում է, որ սար­սա­փելին այն չէ, որ վար­չա­պետը խօ­սում է այս տղա­ների մա­սին, նե­րողու­թիւն խնդրում կամ «ար­տասւում» հրա­պարա­կում, ո՛չ, նա վա­ղուց սպա­ռուած եւ մե­ռած է, եւ մե­ղաւոր չէ, որ իրան դեռ չեն «թա­ղել» որ­պէս երկրի ղե­կավար, սար­սա­փելին իր վարձկան զան­գո­ւածն է, որը այս լոյս տղա­ների եւ իրենց ծնող­նե­րի նկա­րի տակ սար­սա­փելի բա­ներ են գրում։ Այ­սինքն տղա­ները ոչ միայն ռազ­մի դաշ­տում սպա­նուե­ցին, այլ նրանց ամէն օր ամէն մի տա­կանք նո­րից ու նո­րից սպա­նում է։ Նման բան երկրագնդում դեռ չէր եղել։ Հե­րոսի Մա­հը գե­րագոյն յար­գանքն է պա­հան­ջում, գե­րագոյն վար­քա­գիծ իր հան­դէպ։ Սո­վորա­բար վար­չա­պետ կո­չուա­ծը աւար­տում էր իր ելոյթնե­րը հե­տեւալ կերպ. «Կեց­ցէ՛ն մեր երա­խանե­րը, որ ապ­րում են եւ ապ­րե­լու են ազատ եւ եր­ջա­նիկ Հա­յաս­տա­նում»։ 2021-ի Մար­տի 1-ի հան­րա­հաւա­քին վար­չա­պետը, որին լսում էր ամ­բողջ հա­յու­թիւնը աշ­խարհով մէկ, աւար­տեց այսպէս.

«Եւ ու­րեմն, կեց­ցէ՛ ազա­տու­թիւնը, կեց­ցէ՛ Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թիւնը, կեց­ցե՛նք մենք եւ մեր երե­խանե­րը, որ ապ­րե­լու ենք ազատ եւ եր­ջա­նիկ Հա­յաս­տա­նում, կեց­ցէ՛ Ար­ցա­խը (75 %-ով յանձնած,-Ծ.Լ.), կեց­ցէ՛ հա­յու­թիւնը, կեց­ցե՛ն մեր բա­նակը, մեր հե­րոսա­կան բա­նակը, մեր զի­նուոր­նե­րը, մեր հե­րոսա­կան կե­ներալ­նե­րը, մեր հե­րոսա­կան սպա­ները եւ... մեր զո­հերը, նրանց հա­րազատ­նե­րը, նրանց մայ­րե­րը, հայ­րե­րը, կա­նայք եւ երե­խանե­րը»։

Որ­դե­կորոյս մայ­րե­րը նոյնպէս լսե­ցին այս ելոյ­թը եւ նրան­ցից մէկն ար­ձա­գան­գեց. «Միայն հի­ւանդ գլխում կա­րող էր ծնո­ւել «Կեց­ցեն մեր զո­հերը» զար­հուրե­լի նա­խադա­սու­թիւնը»։