ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Պատուախնդրութեան կռիւ էր սա

Նրանց թի­­­ւը ան­­­թիւ է։ Նրանք մեր լոյսն էին, ազ­­­գի սե­­­րուցքը, երկրի հզօր ապա­­­գան։ ԱԺ-ի մի պատ­­­գա­­­­­­­մաւոր տե­­­սանիւթ էր տե­­­ղադ­­­րել դի­­­մատետ­­­րում Սի­­­մոնեան Գո­­­գայի մա­­­սին։ Մենք տես­­­նում ենք նրան խրա­­­մատում, նա վի­­­րաւոր է, բայց որ­­­պէսզի մե­­­նակ չթող­­­նի զի­­­նակից ըն­­­կերնե­­­րին, նա մնում է նրանց հետ։ Մէկ վայրկեան ենք տես­­­նում տղա­­­ներին, նրանք նա­­­յում են ներ­­­քեւ եւ ցոյց են տա­­­լիս ծա­­­ռերի ճիւ­­­ղե­­­­­­­րի արան­­­քից ներ­­­քե­­­­­­­ւում իրենց վրայ ուղղուած զրա­­­հասայ­­­լը։ Մահ է խոս­­­տա­­­­­­­նում շուրջբո­­­լորը, բայց տղա­­­ները նոյ­­­նիսկ կա­­­տակում են...Նո­­­յեմ­­­բե­­­­­­­րի 7-ին Գո­­­գան նա­­­հատակ­­­ւում է։ Պատ­­­գա­­­­­­­մաւո­­­րը նշում է Սի­­­մոնեան Գո­­­գայի ծննդա­­­վայ­­­րը՝ Ար­­­մա­­­­­­­ւիրի մար­­­զի Մեաս­­­նի­­­­­­­կեան գիւ­­­ղը, եւ այս գիւ­­­ղը, որի մա­­­սին մենք առա­­­ջին ան­­­գամն ենք լսում, այս երկրորդ պա­­­տերազ­­­մին նո­­­ւիրեց 11 զի­­­նուո­­­րի կեանք, 2-ն էլ դեռ ան­­­հետ կո­­­րած­­­նե­­­­­­­րից են։ Իսկ 11 զի­­­նուոր­­­նե­­­­­­­րից 4-ը հա­­­մադա­­­սարան­­­ցի էին. Սի­­­մոնեան Գո­­­գա, Բար­­­սա­­­­­­­մեան Ստյո­­­պա, Սա­­­հակեան Ճոն եւ Գաս­­­պա­­­­­­­րեան Կա­­­րէն։ Իսկ ահա այսպի­­­սի մի գրա­­­ռում.

«Ամէն ան­­­գամ, երբ ձեզ մօտ կը խօ­­­սեն Ար­­­ցա­­­­­­­խից փախ­­­չող ար­­­ցախցի­­­ների մա­­­սին, պատ­­­մէք նրանց Ար­­­սէ­­­­­­­նի պատ­­­մութիւ­­­նը։ Պատ­­­մէք, թէ ինչպէս հա­­­մեստ, բայց խի­­­զախ սրտով ար­­­ցախցի էս տղեն 44 օրում արեց անհնա­­­րինը՝ ան­­­դա­­­­­­­դար վի­­­րակա­­­պելով ու առա­­­ջին բու­­­ժօգնու­­­թիւն ցոյց տա­­­լով վի­­­րաւոր զի­­­նուոր­­­նե­­­­­­­րին, զո­­­հուեց՝ նոյն ըն­­­կերնե­­­րին օգ­­­նութեան շտա­­­պելիս։

Ար­­­սէնն ըն­­­դա­­­­­­­մէնը 19 տա­­­րեկան էր»։

Որ­­­քան ծա­­­նօթա­­­նում ենք տղա­­­ների մա­­­հուան հան­­­գա­­­­­­­մանքնե­­­րին, տես­­­նում ենք, որ նա­­­հատա­­­կուել են՝ մէ­­­կը միւ­­­սին փրկե­­­լով։ Պա­­­տիւ են ու­­­նե­­­­­­­ցել եւ պա­­­տիւը կեան­­­քից թանկ են դա­­­սել...։

«Հայկն ու Մխի­­­թարը զո­­­հուել են, երբ սեփական մար­­­միննե­­­րով ծած­­­կել են իրենց վի­­­րաւոր ըն­­­կե­­­­­­­րոջը... տղեր­­­քը իրենց մար­­­մի­­­­­­­նը վա­­­հան են դարձրել ըն­­­կե­­­­­­­րոջ հա­­­մար...», գրում է Լու­­­սի­­­­­­­նէ Յա­­­րոյեան- Դալ­­­լա­­­­­­­քեանը։

Գոռ Յա­­­կոբեան

Մար­­­տի 12-ին Նկա­­­րիչ­­­նե­­­­­­­րի միու­­­թեան սրա­­­հում տե­­­ղի ու­­­նե­­­­­­­ցաւ պա­­­տերազ­­­մում զո­­­հուած գե­­­ղան­­­կա­­­­­­­րիչ Գոռ Յա­­­կոբեանի նկար­­­նե­­­­­­­րի ցու­­­ցադրու­­­թիւնը, որի խո­­­րագիրն էր «Կեանքս՝ հայ­­­րե­­­­­­­նիքիս, հո­­­գիս՝ Աստծուն, պա­­­տիւս՝ ինձ»։ Սիրտս խո­­­ցուեց, երբ կար­­­դա­­­­­­­ցի խո­­­րագի­­­րը։ Բա­­­ռերը վեր­­­ցո­­­­­­­ւած էին «Պա­­­տիւ ու­­­նամ» եր­­­գից։ Տես­­­նես մեր հա­­­կառա­­­կորդ թշնա­­­մին ու­­­նի՞ նման երգ։ Առա­­­ջին ան­­­գամ լսե­­­ցի այն 8 տա­­­րի առաջ.

Կեանքս կտամ հայ­­­րե­­­­­­­նիքիս, հո­­­գիս՝ Աստծուն, պա­­­տիւս՝ ինձ,

Զէնքս՝ որ­­­դուս, իսկ սէրս մայ­­­րե­­­­­­­րին կտամ։

Հպարտ հա­­­յեացք, բա­­­րի ժպիտ, վեր­­­ջին խօս­­­քեր, պա­­­տիւ ու­­­նեմ,

Բիբ­­­լիական Մա­­­սիսի պէս դուք միշտ տո­­­կուն հա­­­յոց սպա­­­ներ,

Պա­­­տիւ ու­­­նեմ։

Յե­­­տոյ ան­­­դա­­­­­­­դար լսում էի ապ­­­րի­­­­­­­լեան քա­­­ռօրեայ պա­­­տերազ­­­մում զո­­­հուած տղա­­­ների առ­­­թիւ։ Գի­­­շեր-ցե­­­րեկ լսում էի եւ ար­­­ցունքնե­­­րը խեղ­­­դում էին ինձ... Ի վեր­­­ջոյ տղաս նա­­­խատեց ինձ, որ հե­­­րոս­­­նե­­­­­­­րի վրայ չեն լա­­­ցում՝ միայն հպար­­­տա­­­­­­­նում են։ Ցու­­­ցա­­­­­­­հանէ­­­սին Գոռ Յա­­­կոբեանի մայրն ու եղ­­­բայրը չէին ար­­­տասւում, չէր կա­­­րող զսպել ար­­­ցունքնե­­­րը միայն եղ­­­բօր երեք տա­­­րեկան դուստրը։

Գո­­­ռը ծնո­­­ւել էր 1992-ին Լո­­­ռու մար­­­զի Ճի­­­լիզա գիւ­­­ղում, որը գտնւում է Վա­­­նաձո­­­րից 79 քմ հիւ­­­սիս-արե­­­ւել­­­քում՝ հայ-վրա­­­ցական սահ­­­մա­­­­­­­նին։ Քա­­­նի՞ տուն կար այդ փոք­­­րիկ հա­­­մայնքում. 40՞ տուն, 100՞ տուն, Գո­­­ռը չէր ձգտում աւե­­­լի մեծ աշ­­­խարհ տե­­­ղափո­­­խուել իր գիւ­­­ղից։ Նա ասում էր. «Ես ծնո­­­ւել եմ այս գիւ­­­ղում եւ պի­­­տի մեռ­­­նեմ այս գիւ­­­ղում»։ Այ­­­սօր ես երա­­­նի եմ տա­­­լիս նրանց, ով ծնւում եւ հե­­­ռանում է կեան­­­քից իր հայ­­­րե­­­­­­­նիքում, այ­­­սինքն չի հե­­­ռանում։ Սա կա­­­րելի է հաս­­­կա­­­­­­­նալ բա­­­ւակա­­­նի առա­­­ջացած տա­­­րիքում, եւ ինձ շատ զար­­­մացրեց երի­­­տասարդ զի­­­նուո­­­րի իմաս­­­տութիւ­­­նը, բայց դի­­­տելով իր նկար­­­նե­­­­­­­րը, ես հաս­­­կա­­­­­­­ցայ, որ նա նա­­­յում էր աշ­­­խարհին արո­­­ւես­­­տա­­­­­­­գէտի աչ­­­քե­­­­­­­րով եւ տես­­­նում էր իր ապ­­­րած տե­­­ղի պոէզիան ամէն ին­­­չում. քան­­­դո­­­­­­­ւած մա­­­տու­­­ռից մնա­­­ցած պա­­­տի շա­­­րուած­­­քում, լքո­­­ւած սո­­­վետա­­­կան մե­­­քենա­­­յի կամ ավ­­­տո­­­­­­­պու­­­սի պատ­­­կե­­­­­­­րում... որոշ նկար­­­ներ կար­­­ծես բա­­­նաս­­­տեղծա­­­կան տո­­­ղեր լի­­­նէին, գրո­­­ւած կեր­­­պա­­­­­­­րուես­­­տի լե­­­զուուվ։ Աւար­­­տե­­­­­­­լով Վա­­­նաձո­­­րի ման­­­կա­­­­­­­վար­­­ժա­­­­­­­կան ինստի­­­տու­­­տի կեր­­­պա­­­­­­­րուես­­­տի եւ գծագ­­­րութեան բա­­­ժինը, նա չմնաց Վա­­­նաձո­­­րում, այլ վե­­­րադար­­­ձաւ Ճի­­­լիզա, որ­­­տեղ արո­­­ւես­­­տա­­­­­­­գէտին բնո­­­րոշ աչ­­­քով սո­­­վոր էր չա­­­փել ան­­­հունու­­­թիւնը։ Իր պոէտիկ աշ­­­խարհը, իր հայ­­­րե­­­­­­­նիքը պաշտպա­­­նելու հա­­­մար նա պար­­­տա­­­­­­­դիր զի­­­նուո­­­րական ծա­­­ռայու­­­թիւնից յե­­­տոյ ան­­­ցաւ ծա­­­ռայու­­­թեան ՀՀ ԱԱԾ (Ազ­­­գա­­­­­­­յին Անվտան­­­գութեան Ծա­­­ռայու­­­թեան) սահ­­­մա­­­­­­­նապահ զօր­­­քեր։ Ծա­­­ռայում էր Բագ­­­րա­­­­­­­տաշե­­­նում, երբ սկսո­­­ւեց պա­­­տերազ­­­մը։ Ծա­­­ռայակ­­­ցին պի­­­տի ու­­­ղարկէին ռազ­­­մա­­­­­­­դաշտ եւ նա խնդրեց հրա­­­ժեշտ տալ ծնորղնե­­­րին։

-Ին­­­չո՞ւ։

-Որով­­­հե­­­­­­­տեւ մեկ­­­նո­­­­­­­ղը չի վե­­­րադառ­­­նում։

Այդ լսե­­­լով՝ Գոռ Յա­­­կոբեանը մեկ­­­նեց նրա փո­­­խարէն։ Նո­­­յեմ­­­բե­­­­­­­րի 8-ին Կով­­­սա­­­­­­­կանում (Զան­­­գե­­­­­­­լան) զո­­­հուեց ԱԹՍ-ի հա­­­րուա­­­ծից. իր մարմնով փոր­­­ձեց պաշտպա­­­նել զի­­­նակից ըն­­­կե­­­­­­­րոջը, որն ու­­­նէր 2 տա­­­րեկան երա­­­խայ։ Եր­­­կուսն էլ ան­­­մա­­­­­­­հացան։

Գո­­­ռը 28 տա­­­րեկան էր։ Յի­­­շեցի միւս հե­­­րոս Մով­­­սէս Գոր­­­գի­­­­­­­սեանին, որը նոյնպէս զո­­­հուեց 28 տա­­­րեկա­­­նում (1961-1990)։ Գոր­­­գի­­­­­­­սեանին հետ էին պա­­­հում Երասխ մեկ­­­նե­­­­­­­լուց, որ­­­տեղ զի­­­նուած ընդհա­­­րումներ տե­­­ղի ու­­­նե­­­­­­­ցան 1990-ին՝ պատ­­­ճա­­­­­­­ռաբա­­­նելով, որ նա գա­­­ղափա­­­րի մարդ է եւ նրա ողջ մնա­­­լը աւե­­­լի կա­­­րեւոր է։ Ո՞ւմ հա­­­մար էր կա­­­րեւոր։ Գոր­­­գի­­­­­­­սեանը առար­­­կեց. «Եթէ այստեղ մնամ, ապա մար­­­մինս կը մնայ, իսկ հո­­­գիս կը մեռ­­­նի։ Իսկ եթէ զո­­­հուեմ, ապա միայն մար­­­մինս կը մեռ­­­նի»։ Գո­­­ռը եր­­­կու ան­­­գամ ինքն իրեն թոյլ չտո­­­ւեց զո­­­հաբե­­­րել իր պա­­­տիւը՝ մար­­­մի­­­­­­­նը փրկե­­­լով. մենք դրան ասում ենք «կա­­­շին փրկել»։ Մի ան­­­գամ Գո­­­ռը կտա­­­ւի վրայ նկա­­­րած էր իր ոտ­­­նա­­­­­­­հետ­­­քը։ Ին­­­չո՞ւ։ Որո­­­շեց իր հետ­­­քը թող­­­նել այս աշ­­­խարհում։ Եւ թո­­­ղեց. այդ հետ­­­քը հայ զի­­­նուո­­­րի պա­­­տուախնդրու­­­թեան հետքն է, որը թո­­­ղեց Գոռ Յա­­­կոբեանը իր սխրան­­­քով եւ ամ­­­րագրեց վրցնով։ Փառք քեզ, Զի­­­նուոր։ Փառք ու պա­­­տիւ քեզ, քա­­­ջարի Զի­­­նուոր։