Բաց զրոյցներ՝ Կիւմրիից Իսթանպուլ, Իսթանպուլից Կիւմրի

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«1988-ի Դեկ­տեմբե­րի եօթի երկրա­շար­ժը բո­լորիս սրտում թո­ղեց ան­դառնա­լի հե­տեւանքներ։ Այդ չա­րաբաս­տիկ րո­պէնե­րից յե­տոյ ոչինչ այ­լեւս առա­ջուա­նը չէր։ Փլա­տակ­նե­րի ու փո­շու մէջ կո­րած Կիւմրին, չդա­դարող լա­ցի ձայ­նե­րը, մարդկա­յին անո­րոշ ու պաղ հա­յեացքներն իրենց խոր հետ­քը թո­ղեցին իմ ման­կա­կան յու­շե­րում։ Ես 8 ամեայ ման­կա­հասակ աղ­ջիկ էի, ում վի­ճակո­ւած էր յայտնո­ւել երկրա­շար­ժից առաջ եւ երկրա­շար­ժից յե­տոյ հաս­կա­ցու­թիւննե­րի ճամ­բա­բաժ­նում։ Բազ­մա­յարկ շէն­քում չապ­րե­լը մեծ առա­ւելու­թիւն էր ըն­տա­նիքիս հա­մար. մեր ըն­տա­նիքում զո­հեր չե­ղան, սա­կայն կորցրե­ցինք մեր հա­րազատ­նե­րին՝ մեծ հօ­րեղ­բօրս կնոջը եւ փոքր հօ­րեղ­բօրս առաջ­նեկ որ­դուն։ Կիւմրիում չի գտնո­ւի մի ըն­տա­նիք, որից երկրա­շար­ժը խլած չլի­նի մի հա­րազա­տի։

Չնա­յած սաս­տիկ ցրտին ու քաոսին, միեւ­նոյնն է, ջանք ու եռանդ չէինք խնա­յում մեր ու­սումը կազ­մա­կեր­պե­լու գոր­ծում։ Մի քա­նի ամիս վրա­նային պայ­մաննե­րում, այ­նուհե­տեւ 5 տա­րի ժա­մանա­կաւոր բնոյթ կրող մե­տաղա­կան տնակ­նե­րում շա­րու­նա­կեցինք ու­սումը։ Մինչ օրս Կիւմրին եւ կիւմրե­ցինե­րը կրում են երկրա­շար­ժի թո­ղած ան­դառնա­լի հե­տեւանքնե­րը։

Երբ մի օր դպրո­ցում լոյս չու­նէինք, յի­շեցի երկրա­շար­ժի մութ ու ցուրտ տա­րինե­րին մեր գլխով ան­ցածն ու պատ­մե­ցի աշա­կերտնե­րիս։ Աշա­կերտնե­րիցս մէ­կը լուրջ-լուրջ հարցրեց՝ «Ըն­կեր Յա­րու­թիւնեան, էդ ո՞ր ֆիլմն էք պատ­մում»,-յի­շում է հա­յաս­տանցի աշա­կերտնե­րի մա­թեմա­տիկա­յի ու­սուցչու­հի Լու­սի­նէ Յա­րու­թիւնեանը։

-Ձեր սրտի քա­ղաք Կիւմրին մի՞թէ ձեզ չի կա­րօտում։ Ինչպէ՞ս էք օտա­րու­թեան մէջ այդ կա­րօտը յաղ­թա­հարում։

-Ինչպէս իւ­րա­քան­չիւր կիւմրե­ցու, այնպէս էլ իմ սրտում իր ու­րոյն տեղն ու­նի Կիւմրին։ Ար­հեստի եւ արո­ւես­տի կեդ­րոն Կիւմրին սի­րում եւ կա­րօտում է իր իւ­րա­քան­չիւր բնակ­չին։ Դպրո­ցում՝ հայ­կա­կան մի­ջավայ­րում աշ­խա­տելիս, օտա­րու­թիւնն ինձ հա­մար սկսեց յա­րաբե­րական բնոյթ կրել։ Գտնուելով հա­րազատ եզեր­քից հե­ռու՝ այ­սօր էլ իմ սրտի փա­փաք­նե­րը շաղ­կա­պուած են Կիւմրու հետ. երա­զում եմ Կիւմրու սրտում սե­փական բնա­կարան ու­նե­նալ։

-Ինչպէ՞ս վճռե­ցիք Թուրքիա գալ։ Դժո­ւա՞ր չէր Կիւմրուց յե­տոյ ան­ծա­նօթ Իս­թանպու­լի բնա­կիչը դառ­նա­լը։

-Հա­յաս­տա­նից Թուրքիա ար­տա­գաղ­թած հա­յու­թեան մե­ծամաս­նութեան պէս, ինձ նոյնպէս այդ քայ­լին դրդեց ֆի­նան­սա­կան ծանր կա­ցու­թիւնը։ Յայտնի իրո­ղու­թիւն է այն, որ 1980-ական­նե­րի վեր­ջին Կիւմրին տա­րածաշրջա­նի խո­շորա­գոյն ար­դիւնա­բերա­կան քա­ղաք­նե­րից մէկն էր՝ Սո­վետա­կան Հա­յաս­տա­նի թեքստի­լի եւ սննդի ար­դիւնա­բերու­թեան կեդ­րո­նը։ Երկրա­շար­ժից առաջ Կիւմրիում չկար մէ­կը, ով աշ­խա­տանք չու­նե­նար։ Երկրա­շար­ժի ար­հա­ւիր­քը, Ղա­րաբա­ղեան շար­ժումը, ինչպէս նաեւ ԽՍՀՄ փլու­զումը ժո­ղովրդին կանգնեց­րին շատ պարզ խնդիր­նե­րի առաջ։ Կիւմրիում այ­լեւս չկա­յին գոր­ծա­րան­ներ ու աշ­խա­տատե­ղեր։ Հայ­րի­կիս մա­հուա­նից յե­տոյ մայ­րի­կիս խնամ­քի տակ էին դպրո­ցական եղ­բայրս ու ու­սա­նող քոյրս, իսկ մայրս աշ­խա­տանք չու­նէր։ Ար­դէն Թուրքիայում ու­նէինք ծա­նօթ­ներ, ով­քեր մայ­րի­կիս հրա­ւիրե­ցին աշ­խա­տելու. 2008 թո­ւակա­նին նա եկել է Իս­թանպուլ եւ ան­մի­ջապէս մէ­կի տա­նը աշ­խա­տան­քի ան­ցել։ 2009 թո­ւակա­նին էլ ես եմ եկել մայ­րի­կիս մօտ։ Ես նոյնպէս մեծ դժո­ւարու­թիւններ ու­նե­ցայ Կիւմրիում աշ­խա­տանք գտնե­լու հար­ցում. մաս­նա­գիտու­թեամբ ճար­տա­րագէտ եմ եւ այ­լեւս գոր­ծա­րան­ներ չու­նե­ցող մի քա­ղաքում իմ մաս­նա­գիտու­թեամբ աշ­խա­տանք գտնե­լը դար­ձել էր անհնա­րին մի բան, իսկ իմ խնամ­քի տակ էր 3 տա­րեկան աղ­ջիկս։ Ըն­տա­նիքով վճռե­ցինք, որ աղ­ջիկս ժա­մանա­կաւոր պէտք է մնայ Կիւմրիում՝ քրոջս եւ եղ­բօրս մօտ։ Այդ որո­շումն ինձ հա­մար չա­փազանց դժո­ւար եւ ճա­կատագ­րա­կան էր։ Իս­թանպու­լում սկզբնա­կան շրջա­նում սկսե­ցի աշ­խա­տել Փակ շու­կա­յին կից թան­կարժէք քա­րերի մե­ծածախ վա­ճառ­քով զբա­ղուող ըն­կե­րու­թիւնում, որ­տեղ էլ սո­վորե­ցի թրքե­րէն (հա­յերի եւ ասո­րինե­րի հետ եմ աշ­խա­տել)։ Միայն մէկ տա­րի յե­տոյ, երբ կա­րողա­ցայ ոտ­քի կանգնել, աղջկաս բե­րեցի ինձ մօտ։ Ապ­րե­լով ան­ծա­նօթ մի­ջավայ­րում՝ նոր մշա­կոյ­թի ու նոր լե­զուի առ­կա­յու­թեամբ, կա­րողա­ցայ յար­մա­րուել եւ ինքս ինձ նո­րովի բա­ցայայ­տել։ Իմ եւ դստերս հա­մար բե­կումնա­յին դար­ձաւ Իս­թանպու­լում հա­յաս­տանցի­ների երե­խանե­րի կրթօճախի գո­յու­թեան լուրն իմա­նալը։ Աղ­ջիկս դար­ձաւ այդ դպրո­ցի աշա­կերտ, իսկ ես էլ սի­րով միացայ այդ կրթօ­ճախի աշ­խա­տանքնե­րին, որի շնոր­հիւ օտա­րու­թեան մէջ օտա­րու­թիւնը չզգա­ցինք։

-Հա­յաս­տանցի­ները դեռ շա­րու­նա­կում են ար­տա­գաղ­թել, մի՞թէ այս տա­րինե­րի ըն­թացքում ոչինչ չի փո­խուել։

-Հա­յաս­տա­նում գո­յատե­ւելու հա­մար տա­րեց­տա­րի ստեղծւում են նոր հնա­րաւորու­թիւններ, սա­կայն իմ կար­գավճա­կում գտնուող ան­հա­տի հա­մար դրանք դեռ բա­ւարար չեն։ Ի հար­կէ, Հա­յաս­տա­նից ար­տա­գաղ­թի նո­ւազ­ման եւ դէ­պի Հա­յաս­տան ներ­գաղթի ցու­ցա­նիշ­նե­րի բարձրաց­ման փաս­տը մեծ յոյ­սեր է ներշնչում, սա­կայն դեռ ժա­մանակ է պէտք։

-Ըստ ձեզ ինչպի­սի՞ն են հա­յաս­տանցի­ների եւ պոլ­սա­հայե­րի յա­րաբե­րու­թիւննե­րը։ Այս առու­մով ի՞նչ լաւ բա­ներ ու­նենք իրեն­ցից սո­վորե­լու, եւ ի՞նչ կա­րող են իրենք մեզ­նից սո­վորել։

-Սկզբնա­կան շրջա­նում, երբ դեռ չէի ըն­տե­լացել նոր մի­ջավայ­րին, հան­դի­պելով պոլ­սա­հայե­րին՝ փոր­ձում էի յա­գեց­նել հայ­րե­նիքիս եւ հա­րազատ­նե­րիս հան­դէպ ու­նե­ցած կա­րօտի ծա­րաւը։ Ժա­մանա­կի ըն­թացքում հաս­կա­ցայ, որ տար­բեր են մեր աշ­խարհա­հայեացքնե­րը եւ մեր ապ­րե­լակեր­պը։ Մենք՝ հա­յաս­տանցի­ներս եւ պոլ­սա­հայե­րը մի­մեան­ցից սո­վորե­լու շատ բան ու­նենք։ Չեմ կա­րող երախ­տա­պարտ չլի­նել պոլ­սա­հայե­րին, ով­քեր այստեղ հա­յաս­տանցի երե­խանե­րի կրթու­թեան կազ­մա­կերպմանն են աջակ­ցում։ Իս­թանպու­լի Հրանդ Տին­քի անո­ւան կրթօ­ճախը, որ­տեղ նաեւ ես եմ ու­սուցչու­թիւն անում, գո­յատե­ւում է նրանց շնոր­հիւ։

-Ի՞նչ տո­ւեց ձեզ Իս­թանպու­լը եւ ի՞նչ վերցրեց ձե­զանից։

-Ես լա­ւատես եմ, եւ գու­ցէ դա է պատ­ճա­ռը, որ այսպէս եմ խոր­հում. Իս­թանպուլն ինձ աւե­լի շատ տո­ւել է, քան վերցրել։ Իմ ապա­գան պատ­կե­րաց­նե­լով Կիւմրիում՝ յան­կարծ յայտնո­ւեցի ինձ ան­ծա­նօթ աշ­խարհի կեդ­րո­նում։ Առա­ջին հա­յեաց­քից չա­փազանց բարդ թո­ւացող խնդիր­նե­րը շատ կա­րեւոր դեր ու­նե­ցան իմ հե­տագայ աշ­խարհըն­կալման վրայ։ Բնա­ւորու­թեամբ դար­ձայ աւե­լի զգօն, իրա­տես, ինքնավստահ եւ համ­բե­րատար։ Իս­թանպու­լում զգա­ցի ըն­տա­նեկան ջեր­մութեան եւ ըն­կե­րական մտեր­մութեան ծա­րաւը։

-Այժմ ձեր դուստրը հայ­րե­նիքում է իր ու­սումը շա­րու­նա­կում։ Ե՞րբ էք հան­դի­պելու իրար։

-Աղ­ջիկս՝ Իոլան, եր­կու տա­րի առաջ մեկ­նեց Հա­յաս­տան՝ հիմ­նա­կան կրթութեան աւար­տա­կան վկա­յական ստա­նալու եւ աւագ դպրո­ցում իր ու­սումը շա­րու­նա­կելու։ Այժմ նա սո­վորում է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին փո­լիտեխ­նի­կական հա­մալ­սա­րանի աւագ դպրո­ցի հու­մա­նիտար բաժ­նում. ու­նի գե­րազանց առա­ջադի­մու­թիւն եւ պատ­րաստո­ւում է ապա­գայ կրթու­թիւնը շա­րու­նա­կել հա­մալ­սա­րանում։ Մինչ հա­մաճա­րակը մենք իւ­րա­քան­չիւր դպրո­ցական ար­ձա­կուրդ անցկաց­նում էինք միասին Հա­յաս­տա­նում կամ Իս­թանպու­լում։ Այս ամա­ռային ար­ձա­կուրդնե­րը ստի­պուած ենք անցկաց­նել մի­մեան­ցից հե­ռու. մեր հան­դի­պու­մը կա­խուած է հա­մաճա­րակի հե­տագայ զար­գա­ցումնե­րից։ Քա­նի որ ի սկզբա­նէ Իոլան գի­տեր Հա­յաս­տան մեկ­նելու եւ ու­սումը այնտեղ շա­րու­նա­կելու մա­սին, կա­րողա­ցաւ յաղ­թա­հարել դժո­ւարու­թիւննե­րը եւ կա­րօտը։ Հա­մացան­ցի ան­փո­խարի­նելի դերն ու կեան­քը հեշ­տացնե­լու ան­հերքե­լի փաս­տը եր­կուսիս հա­մար էլ հիանա­լի առա­ւելու­թիւն է։ Հա­մացան­ցի շնոր­հիւ մեր օրը սկսւում եւ վեր­ջա­նում է միասին։ Թէեւ կա­րօտն ան­յաղթա­հարե­լի է, սա­կայն կեան­քը սո­վորեց­նում է յաղ­թա­հարել ամէն բան եւ շա­րու­նա­կել ժպտալ։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ