Սփիւռքահայ ուսուցիչներու վերապատրաստումէն յիշատակներ

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Սփիւռքա­հայ ու­­սուցիչ­­նե­­­րի վե­­րապատ­­րաստումն ու­­նի բազ­­մաբնոյթ նպա­­տակ­­ներ։ Այդ հան­­գա­­­ման­­քը պայ­­մա­­­նաւո­­րուած է սփիւռքի այն հա­­մայնքնե­­րի առանձնա­­յատ­­կութիւննե­­րով, որոնց ներ­­կա­­­յացու­­ցիչնե­­րով են հա­­մալ­­րուած վե­­րապատ­­րաստո­­ւող խմբե­­րը։ Մին­­չեւ հա­­մավա­­րակն վե­­րապատ­­րաստումնե­­րի ըն­­թացքում լուծւում էին ոչ միայն մայ­­րե­­­նիի, հա­­յոց պատ­­մութեան, արո­­ւես­­տի դա­­սաւանդման հիմ­­նախնդիր­­ներ, այ­­լեւ հայ­­րե­­­նիքը ճա­­նաչե­­լուն մի­­տուած ճամ­­բորդու­­թիւններ, հան­­դի­­­պումներ հայ գրող­­նե­­­րի, պե­­տական գոր­­ծիչնե­­րի հետ եւ այլն։ Ան­­շուշտ, սա չա­­փազանց կա­­րեւոր էր։ Հե­­ռավար վե­­րապատ­­րաստման պայ­­մաննե­­րում, բնա­­կանա­­բար, նշո­­ւած խնդիր­­նե­­­րը հնա­­րաւոր չէ լու­­ծել։ Այ­­նո­­­ւամե­­նայ­­նիւ, այս տա­­րի եւս ամէն ինչ արո­­ւած է ու­­սուցիչ­­նե­­­րի վե­­րապատ­­րաստման դա­­սըն­­թացնե­­րը պատ­­շաճ մա­­կար­­դա­­­կով իրա­­կանաց­­նե­­­լու եւ գոր­­ծընթա­­ցի հիմ­­նա­­­կան խնդիր­­նե­­­րի լուծման հա­­մար։ Անա­­ռար­­կե­­­լի է վե­­րապատ­­րաստման դա­­սըն­­թացնե­­րի անհրա­­ժեշ­­տութիւ­­նը, դրանց մաս­­նակցե­­լու ու­­սուցիչ­­նե­­­րի գի­­տակ­­ցա­­­կան հա­­մոզ­­մունքը։ Այ­­սօր սփիւռքի հայ­­կա­­­կան դպրոց­­նե­­­րը նոյնպէս կանգնած են լուրջ մար­­տահրա­­ւէր­­նե­­­րի առ­­ջեւ. ընդ որում՝ նախ­­կին հա­­մայնքա­­յին կազ­­մա­­­կեր­­պա­­­կան խնդիր­­նե­­­րին աւե­­լացել են հա­­մավա­­րակի հետ կա­­պուած մեզ յայտնի խո­­չըն­­դոտներ։ Հա­­մոզո­­ւած եմ՝ սփիւռքա­­հայե­­րը գի­­տակ­­ցում են մա­­տաղ սերնդի հայ­­կա­­­կան կրթու­­թեան կա­­րեւո­­րու­­թիւնը, իսկ ու­­սուցիչ­­ներն ու պա­­տաս­­խա­­­նատու­­ներն ամէն ինչ անում են հայ երե­­խանե­­րի հա­­յեցի կրթու­­թեան ապա­­հով­­ման հա­­մար։ Թէեւ այս տա­­րուայ ու­­սուցիչ­­նե­­­րի վե­­րապատ­­րաստումնե­­րը կազ­­մա­­­կեր­­պո­­­ւել են հե­­ռավար սկզբունքով եւ բարձր մա­­կար­­դա­­­կով, սա­­կայն լաւ չէր, որ տե­­ղի չու­­նե­­­ցան հա­­ղոր­­դակցման այն ձե­­ւերը, այ­­ցե­­­լու­­թիւննե­­րը, որոնք կը կազ­­մա­­­կեր­­պո­­­ւէին առե­­րես վե­­րապատ­­րաստման ժա­­մանակ։ Այ­­նո­­­ւամե­­նայ­­նիւ, ու­­սուցիչ­­նե­­­րը մաս­­նակցում էին սի­­րով, ոգե­­ւորու­­թեամբ եւ գոր­­ծուն մաս­­նակցու­­թեամբ։ Ես շնոր­­հա­­­ւորում եմ աշ­­խարհի բո­­լոր ու­­սուցիչ­­նե­­­րին տա­­րեմու­­տի առ­­թիւ եւ ողջ աշ­­խարհին խա­­ղաղու­­թիւն եմ մաղ­­թում։ Խա­­ղաղու­­թիւն եմ մաղ­­թում յատ­­կա­­­պէս այն երկրնե­­րին, որ­­տեղ ապ­­րում են մեր հայ­­րե­­­նակից­­նե­­­րը։ Լի­­բանա­­նի դէպ­­քե­­­րից մենք դար­­ձեալ հա­­մոզո­­ւեցինք, որ ցան­­կա­­­ցած երկրում տե­­ղի ու­­նե­­­ցող դէպ­­քերն առա­­ջին հեր­­թին ազ­­դում են կրթա­­կան հա­­մակար­­գի վրայ։ Իսկ մեր հայ­­րե­­­նակից­­նե­­­րի հա­­մար կրթու­­թիւնը հայ մնա­­լու առաջ­­նա­­­յին գրա­­ւականն է»,-ասում է ման­­կա­­­վար­­ժա­­­կան գի­­տու­­թիւննե­­րի դոկ­­տոր, պրո­­ֆեսոր, Խա­­չատուր Աբո­­վեանի անո­­ւան հայ­­կա­­­կան պե­­տական ման­­կա­­­վար­­ժա­­­կան հա­­մալ­­սա­­­րանի Մայ­­րե­­­նիի եւ նրա դա­­սավանդման մե­­թոդի­­կայի ամ­­բիոնի վա­­րիչ Ժիւ­­լիէթա Կիւ­­լա­­­միրեանը։

-Պոլ­­սա­­­հայ ու­­սուցիչ­­նե­­­րի հետ աշ­­խա­­­տելիս ի՞նչ մտա­­ծումներ էք ու­­նե­­­նում։

-Իւ­­րա­­­քան­­չիւր տա­­րի ու­­սուցիչ­­նե­­­րի վե­­րապատ­­րաստո­­ւող խմբե­­րում ու­­նե­­­նում ենք նաեւ պոլ­­սա­­­հայ ման­­կա­­­վարժներ (ցա­­ւօք, թի­­ւով քիչ)։ Նրանք նոյնպէս հայ­­րե­­­նասէր տիկ­­նայք են եւ աւե­­լի շատ կա­­րիք ու­­նեն վե­­րապատ­­րաստման. սփիւռքա­­հայ բազ­­մա­­­թիւ հա­­մայնքնե­­րում բազ­­մա­­­թիւ են Հա­­յաս­­տա­­­նից գնա­­ցած ու­­սուցիչ­­նե­­­րը, որոնք հիմ­­նա­­­կանում ու­­նեն բարձրա­­գոյն կրթու­­թիւն, ընդ որում՝ մեծ մա­­սը՝ ման­­կա­­­վար­­ժա­­­կան հա­­մալ­­սա­­­րանի շրջա­­նաւարտներ են։ Պոլ­­սում խնդի­­րը դժո­­ւարա­­նում է, որով­­հե­­­տեւ ու­­սուցիչ­­նե­­­րը հիմ­­նա­­­կանում չու­­նեն մաս­­նա­­­գիտա­­կան կրթու­­թիւն, եւ աւե­­լի շատ ջան­­քեր պի­­տի գոր­­ծադրեն երե­­խանե­­րի հա­­յեցի կրթու­­թեան գոր­­ծընթա­­ցում։ Այ­­նինչ Պոլ­­սից ոչ միայն մեծ թի­­ւով ու­­սուցիչ­­ներ չեն մաս­­նակցում վե­­րապատ­­րաստման դա­­սըն­­թացնե­­րին, այ­­լեւ տե­­ղում ու­­սուցիչ­­նե­­­րի վե­­րապատ­­րաստում գրե­­թէ չի իրա­­կանա­­նում։

-«Էրգրից քշո­­ւած­­նե­­­րը» գրքում պատ­­մում էք ձեր ծնող­­նե­­­րի կեան­­քը, որը շաղ­­կա­­­պուած է երկրի հետ։ Դուք ցան­­կութիւն ու­­նէ՞ք տես­­նե­­­լու նրանց ծննդա­­վայ­­րը։

-Նշեմ, որ այս գրքի հրա­­տարա­­կու­­մով ես կա­­տարե­­ցի ծնող­­նե­­­րիս պատ­­գամնե­­րից մէ­­կը։ Սա­­կայն չեմ իրա­­գոր­­ծել հայ­­րի­­­կիս մի յանձնա­­րարա­­կանը. տես­­նել այն քա­­ղաք­­ներն ուր ծնո­­ւել են ծնող­­ներս / Պիթ­­լիս ու Մոկս/ եւ մէ­­կական բուռ հող բե­­րել այնտե­­ղից՝ նրանց գե­­րեզ­­մա­­­նին լցնե­­լու հա­­մար. հան­­գա­­­մանքնե­­րը խան­­գա­­­րել են... Ծնող­­նե­­­րիս պատ­­մած յու­­շերն այնքան տպա­­ւորիչ են, որ յա­­ճախ ինձ թւում է՝ ես տե­­սել եմ նրանց տու­­նը, բա­­կը, թուրք հա­­րեւան­­նե­­­րին...

ՅԳ. Երբ ըն­­թերցե­­ցի «Էրգրից քշո­­ւած­­նե­­­րը» գիր­­քը՝ ես էլ կա­­մեցայ Թուրքիայի հա­­յերին հարցնել՝ Վար­­դան անու­­նով հա­­րազատ ու­­նէ՞ք, որ կորցրել էր իր ըն­­տա­­­նիքը, քրո­­ջը՝ Աղաւ­­նուն...

«Մայրս ողջ կեան­­քում փնտռում էր եղ­­բօ­­­րը եւ մեզ մե­­ղադ­­րում, որ չենք կա­­րողա­­նում գտնել նրան։ Երբ որե­­ւէ սփիւռքա­­հայի էր հան­­դի­­­պում, նա մի ան­­գա­­­մից խօս­­քի էր բռնւում նրա հետ, սկսում էր հե­­տաքրքրո­­ւել, թէ ար­­դեօք Վար­­դան անու­­նով մէ­­կին ճա­­նաչո՞ւմ են, որը չու­­նի հայր եւ մայր... որի փոք­­րիկ քոյ­­րի­­­կին՝ Աղաւ­­նուն փրկել է Մար­­գա­­­րիտ տա­­տը։ Է՜, որ­­տե­­­ղի՞ց իմա­­նային խեղճ սփիւռքա­­հայե­­րը... Նոյն ճա­­կատագ­­րով քա­­նի Վար­­դան կար աշ­­խարհում։ Վար­­դան անու­­նը մի հա­­ւաքա­­կան դի­­մագիծ էր՝ բիրտ, դա­­ժան ճա­­կատագ­­րով։ Մեծ եղ­­բայր եւ քոյրս անընդհատ բա­­ցատ­­րում էին, որ միայն անու­­նով դժո­­ւար է գտնել Վար­­դա­­­նին, ու դեռ հարց է՝ նա Վար­­դա՞ն է մնա­­ցել, թէ՞... Մօրս խնա­­յելով նրանք չէին ասում, որ գու­­ցէ եղ­­բայրը չի փրկո­­ւել թուրքա­­կան եաթա­­ղանից։ Յե­­տոյ փոքր եղ­­բայրս՝ Էդո­­ւար­­դը, իր կրտսեր որ­­դու անու­­նը դրեց Վար­­դան, ու մայրս հանգստա­­ցաւ, խա­­ղաղուեց. գու­­ցէ եւ մեզ այդպէս թո­­ւաց, որով­­հե­­­տեւ նա շա­­րու­­նա­­­կում էր լսել «Երե­­ւանն է խօ­­սում» հա­­ղոր­­դա­­­շարը, ու մի շարք մարդկանց հա­­րազատ­­նե­­­րի գտնո­­ւելու լու­­րը միշտ ըն­­դունում էր ար­­ցունքով եւ «ա՜խ, ա՜խ» ձայ­­նարկու­­թեամբ։

Ու­­զում եմ նշել, որ այդ «ա՜խն ու վա՜խը» յա­­ճախ էր ար­­տա­­­բերում նաեւ հայրս՝ բա­­րի, հան­­դուրժող, համ­­բե­­­րատար, մե­­ծի եւ փոք­­րի, չա­­րի եւ բա­­րու, իրեն սի­­րող-չսի­­րող մարդկանց հետ ջեր­­մօ­­­րէն եւ նե­­րողամ­­տա­­­բար վե­­րաբե­­րուող մար­­դը՝ Հա­­րու­­թիւնը։ Նա ծնո­­ւել էր Արեւմտեան Հա­­յաս­­տա­­­նի Մոկս քա­­ղաքում։ Հայրս իր ծո­­ցագրպա­­նում պա­­հած Հա­­յաս­­տան էր ան­­ցել Մոկ­­սի այն թա­­ղամա­­սի նկա­­րը, ուր ծնո­­ւել ու տասնհինգ տա­­րի ապ­­րել էր։ Մոկ­­սը պատ­­կե­­­րող այդ նկա­­րի մէջ՝ մի բար­­ձունքի վրայ, հայրս գրի­­չով սլաք էր դրել. նա նշել էր իրենց տու­­նը, որի տա­­նիքը կո­­րած էր ծա­­ռերի սա­­ղարթնե­­րի մէջ։ Հայրս օրը մի քա­­նի ան­­գամ վերցնում էր այդ նկա­­րը եր­­կա՜ր- եր­­կա՜ր նա­­յում, յե­­տոյ գլու­­խը վերցնում էր ափե­­րի մէջ, ար­­մուկնե­­րով յեն­­ւում ծնկնե­­րին ու խո­­րը «ա՜խ» էր քա­­շում։ Հօրս յանձնե­­ցինք հո­­ղին՝ այդ նկա­­րը կրծքին դրած»։

Հա­­տուած «Էրգրից քշո­­ւած­­նե­­­րը» գրքից


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ