1794 թ. Պուրսայի հայկական եկեղեցւոյ հրկիզումը

ԱԿԱՀ ԷՆԵՍ ԵԱՍԱ

(Թարգմանեց՝ Մելինէ Անումեան)

Ռա­մազան ամ­­սո­­­ւայ վեր­­ջին եր­­կու օրն էր։ Շա­­բաթ­­ներ շա­­րու­­նակ Պուրսա­­յի փո­­ղոց­­նե­­­րում մի կա­­թիլ անձրեւ չէր տե­­ղացել. շու­­կա­­­յում ու փայ­­տէ տնե­­րի սե­­նեակ­­նե­­­րում շշուկներ էին տա­­րած­­ւում։ Խո­­ճա մի կին տա­­նը հիւ­­րընկա­­լուած միւս կա­­նանց ասում էր. «Այս երաշ­­տի եւ մեր աղօթքնե­­րի՝ տեղ չհաս­­նե­­­լու պատ­­ճառն այդ հա­­յերն են, որոնց եկե­­ղեցի­­ների չա­­փերը մե­­ծանում ու մե­­ծանում են։ Տէ­­րը պատ­­ժում է մեզ»։ «Տղա­­մար­­դիկ անե­­լիք չու­­նեն. մենք՝ կա­­նայքս, պէտք է մի հնար գտնենք», շա­­րու­­նա­­­կում էր ափե­­րից դուրս գալ նա։ Կա­­նանց մի­­ջից մէ­­կը ոտ­­քի թռաւ՝ ասե­­լով. «Պէտք է հրկի­­զել, եկե­­ղեցին էլ, թա­­ղամասն էլ»։ Իսկ յե­­տո՞յ։ Ոչ ոք չէր մտա­­ծում դրա մա­­սին։ «Եթէ Ալ­­լա­­­հի ստրուկնե­­րը պատ­­ժէին ան­­հա­­­ւատ­­նե­­­րին, Տէ­­րը նե­­րելու էր նրանց, երաշտն աւար­­տո­­­ւելու էր, եւ աղօթքներն՝ ըն­­դունո­­ւելու»։

Առա­­ջին հա­­յերը Պուրսա­­յում

Մեր պատ­­մութիւնն ամ­­բողջաց­­նե­­­լու հա­­մար հարկ կը լի­­նի մի փոքր ետ գնալ եւ 15-րդ դար հաս­­նել։ Մեհ­­մետ Չե­­լեպին (Մեհ­­մետ Առա­­ջին՝ Օս­­մա­­­նեան պե­­տու­­թեան սուլթա­­նը 1413-1421 թթ.-Ակունքի խմբ.), որ­­պէս իր ու­­ժը վե­­րականգնած պե­­տու­­թեան կնիք, Պուրսա­­յում կա­­ռու­­ցել է տա­­լիս «Եշիլ» (Կա­­նաչ-Ակունքի խմբ.) քիւլլի­­յէն (Օս­­մա­­­նեան կայսրու­­թիւնում իս­­լա­­­մական հո­­գեւոր դպրոց­­նե­­­րին՝ մետ­­րե­­­սէնե­­րին տրւում էր նաեւ այդ անո­­ւանու­­մը՝ հա­­մալ­­սա­­­րանի իմաս­­տով-Ակունքի խմբ.)։ Ասում են, թէ ձմե­­ռային օրե­­րին, երբ մահ­­մե­­­տական հա­­մայնքի ցե­­ղոտ հո­­ղաթա­­փերը մաք­­րող մարդկանց կա­­րիքն է զգաց­­ւում, սուլթա­­նը մզկի­­թի շուրջ գտնո­­ւող Սեթ­­պա­­­շը թա­­ղամաս 10 տուն հայ է բե­­րում Քիւ­­թա­­­հիայից (Կու­­տի­­­նա-Ակունքի խմբ.), մին­­չեւ իսկ անվճար ու­­տե­­­լիք է ապա­­հովում նրանց հա­­մար։ Պուրսա­­յի հա­­յու­­թեան ար­­կածներն այդպէս են սկսւում։ 16-րդ դա­­րում Պուրսա ժա­­մանած Սի­­մէոն Լե­­հացին պատ­­մում է, որ մի փոք­­րիկ փայ­­տա­­­շէն եկե­­ղեցու շուրջ կա­­ռու­­ցուած տնե­­րում շուրջ 300 հայ էր բնակ­­ւում։ Այդ փոքր փայ­­տա­­­շէն եկե­­ղեցին յօ­­դուա­­ծիս գլխա­­ւոր հե­­րոսը հան­­դի­­­սացող եկե­­ղեցու նա­­խահայրն է, որ գտնո­­ւել է նոյն տա­­րած­­քում։ Ինչպի­­սի՜ պա­­տահա­­կանու­­թիւն, որ այ­­սօր այդ եկե­­ղեցու հիմ­­քերն ան­­գամ մեր օրեր չեն հա­­սել, իսկ դրա վրայ կա­­ռու­­ցո­­­ւել է Պուրսա­­յի քա­­ղաքա­­յին գրա­­դարա­­նը։ Մեր ժա­­մանակ­­ներ հա­­սած միակ եկե­­ղեցին Ցե­­ղաս­­պա­­­նու­­թեան ըն­­թացքում Պուրսա­­յից աք­­սո­­­րուած հա­­յերից դա­­տար­­կո­­­ւած կա­­թողի­­կէ եկե­­ղեցին է, որը որոշ ժա­­մանակ օգ­­տա­­­գոր­­ծո­­­ւել է որ­­պէս ծխա­­խոտի պա­­հեստ, ապա՝ սի­­գարե­­տի ար­­տադրա­­մաս։

Ի՞նչ ան­­կարգու­­թիւններ հրահ­­րե­­­ցին եկե­­ղեցու նոր պա­­տու­­հաննե­­րը

Վե­­րադառ­­նանք մեր պատ­­մութեանը։ Իրա­­կանում հա­­յերը պա­­տու­­հաններն աւե­­լաց­­րել էին զուտ այն նպա­­տակով, որ Պուրսա­­յում գտնո­­ւող իրենց միակ եկե­­ղեցում լու­­սա­­­ւորու­­թիւնը շա­­տանայ, եւ Աւե­­տարան ըն­­թերցե­­լը դիւ­­րին դառ­­նայ։ Հա­­յերը եկե­­ղեցու տա­­նիքը վե­­րանո­­րոգե­­լուց յե­­տոյ նաեւ ար­­տա­­­քին պա­­տերն էին ներ­­կել։ Ինչպէս երե­­ւում էր, այդ վե­­րանո­­րոգու­­մը ոմանց ան­­հասկա­­նալի ան­­հանգստու­­թիւն էր պատ­­ճա­­­ռել։ Քա­­ղաքում հրահ­­րո­­­ւելիք ան­­կարգու­­թիւննե­­րի ծրագ­­րե­­­րը մին­­չեւ իսկ նա­­խապատ­­րաստո­­ւել էին Նի­­զամ­­զա­­­տէ Նի­­զամետ­­տին եւ Ճա­­պիզա­­տէ Մուստա­­ֆա անո­­ւամբ եր­­կու ու­­լե­­­մայի (կրթու­­թիւն ստա­­ցած մու­­սուլման հո­­գեւո­­րական-Ակունքի խմբ.) կող­­մից։ Գա­­ւառ­­նե­­­րում շրջող եւ քա­­րոզող իմամ­­նե­­­րին հրա­­հան­­գո­­­ւել էր տա­­րածել այն սադ­­րիչ լու­­րը, թէ իբր «հա­­յերը, առանց Նո­­րին մե­­ծու­­թիւն սուլթա­­նի թոյլտո­­ւու­­թեան, քան­­դել են իրենց եկե­­ղեցին ու նո­­րը կա­­ռու­­ցել»։ Ոչ մի ման­­րա­­­մասն աչ­­քա­­­թող չէր արո­­ւել։ Կա­­նանց եւս ընդգրկել էին այդ գոր­­ծում։ Կա­­նայք էլ տուն առ տուն շրջե­­լով՝ պէտք է փո­­խան­­ցէին «Ալ­­լա­­­հի բար­­կութեան» մա­­սին։

Թի­­րախը հայ­­կա­­­կան
եկե­­ղեցին էր

Սադ­­րանքի «կրակն» սկսել էր տա­­րածո­­ւել ամ­­բողջ Պուրսա­­յում։ Ռա­­մազան ամ­­սո­­­ւայ 29-րդ օրն էր, երե­­կոյեան կողմ։ Թե­­րեւս հա­­սարակ ժո­­ղովուրդն ակնկա­­լում էր, որ մօ­­տալուտ տօնն իր հետ բա­­րօրու­­թիւն կը բե­­րի, գոր­­ծե­­­րը կը լա­­ւանան, եւ վեր­­ջա­­­պէս անձրեւ կը տե­­ղայ, որը կը զո­­վաց­­նի քա­­ղաքը։ Մի աղ­­մուկ էր լսւում քա­­ղաքի փո­­ղոց­­նե­­­րում. մար­­դիկ զար­­մա­­­ցած նա­­յում էին տնե­­րի պա­­տու­­հաննե­­րից։ Հա­­զարի չափ կա­­նայք՝ ձեռքնե­­րին ջա­­հեր, շարժւում էին դէ­­պի Սեթ­­պա­­­շը, այ­­սինքն՝ հայ­­կա­­­կան թա­­ղամաս։ Իրենց շուրջն էին հա­­ւաքել նաեւ շուրջ 50 աւա­­զակ­­նե­­­րի։ Գա­­զազած կա­­նայք եկել էին եկե­­ղեցու մօտ։ Միաբե­­րան գո­­ռում էին. «Մեր տղա­­մար­­դիկ այ­­լեւս ուժ չու­­նեն։ Երաշտն ու չքա­­ւորու­­թիւնը պա­­րու­­րել են մեր քա­­ղաքը։ Միակ պա­­տաս­­խա­­­նատուն դու՛ք էք»։ Երբ վրդով­­մունքի այդ խօս­­քը հնչեց, կա­­նանց մի­­ջից մեզ ծա­­նօթ մի ձայն լսո­­ւեց։ Խո­­ճա կնոջ ձայնն էր. «Առանց մեր սուլթա­­նի թոյլտո­­ւու­­թեան էք կա­­ռու­­ցել այս եկե­­ղեցին՝ քա­­տըին (դա­­տաւոր-Ակունքի խմբ.) կա­­շառք տա­­լով։ Ապ­­տուլլահ էֆեն­­տին է մեզ այդ լու­­րը հասցրել»։ Երբ եկե­­ղեցու վե­­րանո­­րոգ­­մամբ զբա­­ղուող բա­­նուոր­­նե­­­րը փոր­­ձե­­­ցին կա­­նանց խո­­չըն­­դո­­­տել, հա­­զարի չափ կա­­նայք եւ աւա­­զակ­­նե­­­րը յար­­ձա­­­կուե­­ցին ու հե­­ռաց­­րե­­­ցին նրանց։ Այժմ խառ­­նակչու­­թեան կրա­­կը տա­­րածո­­ւելու էր եւ եկե­­ղեցուն հաս­­նե­­­լու։ Մի պահ Պուրսա­­յի եր­­կինքը պա­­տուեց ոչ միայն եկե­­ղեցուց, այլ նաեւ շրջա­­կայ­­քում գտնո­­ւող հայ­­կա­­­կան տնե­­րից ել­­նող ծխով։ Սա­­կայն կա­­նայք չբա­­ւարա­­րուե­­ցին դրա­­նով։ Նրանք սկսել էին կո­­ղոպ­­տել իրենց շուրջ գտնո­­ւող ամէն ինչ։ Կա­­նայք եւ նրանց միացած­­նե­­­րը նաեւ սպան­­նե­­­ցին բազ­­մա­­­թիւ հա­­յերի։ Եկե­­ղեցին ու թա­­ղամասն այրւում էր։ Երբ հա­­յերը սար­­սա­­­փի մէջ փախ­­նե­­­լու տեղ էին որո­­նում, նրանց մի­­ջից մի քա­­նիսը փոր­­ձում էին հանգցնել կրա­­կը։ Ռա­­մազան ամ­­սո­­­ւայ այդ 29-րդ օրը դար­­ձաւ Սեթ­­պա­­­շը թա­­ղամա­­սի եւ Պուրսա­­յի ամե­­նադա­­ժան օրե­­րից մէ­­կի ակա­­նատե­­սը։

Լոյս սփռող զե­­կոյցնե­­րը

Վե­­րոն­­շեալ բո­­լոր դէպ­­քե­­­րի ըն­­թացքին հե­­տեւե­­լու հնա­­րաւո­­րու­­թիւնը մեզ ըն­­ձե­­­ռել են այդ յար­­ձա­­­կու­­մից յե­­տոյ հայ­­կա­­­կան հա­­մայնքի իրա­­ւասու­­նե­­­րի կող­­մից դա­­տարան դի­­մելուց շնոր­­հիւ օս­­մա­­­նեան կա­­ռավա­­րու­­թեան մեկ­­նարկած լայ­­նա­­­ծաւալ հե­­տաքննու­­թիւննե­­րի ար­­դիւնքում պատ­­րաստո­­ւած զե­­կոյցնե­­րը։ Եր­­կու տա­­րի շա­­րու­­նակ մի ան­­կախ դա­­տական կա­­տար­­ուածի կող­­մից իրա­­կանա­­ցուած հե­­տաքննու­­թեան ար­­դիւնքում բազ­­մա­­­թիւ դա­­տավա­­րու­­թիւններ են կա­­տարո­­ւել։ Ան­­շուշտ, այդ դէպ­­քե­­­րի ամ­­բողջ պա­­տաս­­խա­­­նատո­­ւու­­թիւնը միայն մէկ մար­­դու վրայ դնե­­լը պատ­­մա­­­կան սխալ կը լի­­նի, սա­­կայն հարկ է նշել, որ տո­ւեալ ժա­­մանա­­կաշրջա­­նում այդ կող­­մե­­­րի երե­­ւելի­­ներից Էսատ էֆեն­­տին էր դէպ­­քե­­­րը հրահ­­րողնե­­րից մէ­­կը, որով­­հե­­­տեւ տե­­ղի բնա­­կիչ­­նե­­­րին չէր փո­­խան­­ցել վե­­րին ատեան­­նե­­­րից ստա­­ցուած թոյլտո­­ւու­­թիւնը՝ եկե­­ղեցու վե­­րանո­­րոգ­­ման մա­­սին, եւ տե­­ղիք տո­­ւել «կա­­շառ­­քի» եւ «առանց սուլթա­­նի թոյլտո­­ւու­­թեան» վե­­րաբե­­րեալ զրպար­­տանքնե­­րին։ Ինչ վե­­րաբե­­րում է այս դէպ­­քե­­­րի գլխա­­ւոր սադ­­րիչնե­­րին եւ կազ­­մա­­­կեր­­պիչնե­­րին, ապա նրանք տո­­ւեալ ժա­­մանա­­կաշրջա­­նին վա­­յել մա­­հապատ­­ժի կամ նմա­­նատիպ ծանր պատ­­ժի չէին են­­թարկո­­ւել։ Ըն­­դա­­­մէնը բա­­ւարա­­րուել էին Նի­­զամ­­զա­­­տէին ու Ճա­­պիզա­­տէին, ինչպէս նաեւ՝ Տե­­լի Մոլ­­լա­­­յին Պոզ­­ճա կղզի աք­­սո­­­րելով, քա­­նի որ հե­­տաքննու­­թեան ար­­դիւնքում պար­­զո­­­ւել էր, որ վեր­­ջինս օգ­­նել էր նրանց։ Իսկ պա­­տիժ ստա­­ցած ամե­­նազար­­մա­­­նալի ան­­ձինք այդ եկե­­ղեցու վե­­րանո­­րոգ­­ման հա­­մար նիւ­­թեր տրա­­մադ­­րած պա­­տու­­հա­­­նագործներն էին։

Ար­­ձա­­­նագ­­րութիւննե­­րում յի­­շատա­­կուող Պո­­լու­­լու Յով­­հաննէ­­սի, Չին­­գա­­­նեօղ­­լու Աւե­­տիսի, Արա­­բօղ­­լու Պետ­­րո­­­սի, Քո­­յումճու Քո­­ճապա­­յըզօղ­­լո­­­ւի վե­­րաբե­­րեալ վճիռ էր կա­­յացո­­ւել նրանց աք­­սո­­­րել Պուրսա­­յից հե­­ռու մի տեղ եւ թոյլ չտալ, որ այդ կող­­մե­­­րում որե­­ւէ գործ անեն։ Ինչ վե­­րաբե­­րում է այդ հրկիզ­­ման գործն ի կա­­տար ածած կա­­նանց ճա­­կատագ­­րին, ապա նրանց վե­­րաբե­­րեալ որե­­ւէ տե­­ղեկու­­թիւն դժբախ­­տա­­­բար չկայ։ Թե­­րեւս նրանց թո­­ւի մեծ լի­­նելուց ել­­նե­­­լով՝ հե­­տաքննու­­թեան ար­­դիւնքում իւ­­րա­­­քան­­չիւրին մէկ առ մէկ յայտնա­­բերե­­լով՝ հե­­ռու են պա­­հել դա­­տական գոր­­ծընթա­­ցից։ Բնա­­կանա­­բար, այդ յար­­ձակման հե­­տեւան­­քով Պուրսա­­յի հա­­յերի եկե­­ղեցին այնպի­­սի վի­­ճակի էր հաս­­ցո­­­ւել, որ անհնար էր դար­­ձել այն օգ­­տա­­­գոր­­ծել։ Սուլթա­­նական ատեանի որոշ­­ման հա­­մաձայն՝ թոյլ էր տրո­­ւել մի նոր եկե­­ղեցի կա­­ռու­­ցել, որը չպէտք է գե­­րազան­­ցէր նախ­­կին եկե­­ղեցու չա­­փերը։ Եւ տե­­ղի բնա­­կիչ­­նե­­­րին յոր­­դո­­­րել էին չխառ­­նո­­­ւել նրանց գոր­­ծին։ Այդպի­­սով Օս­­մա­­­նեան պե­­տու­­թեան՝ փոք­­րա­­­մաս­­նութիւննե­­րի ուղղու­­թեամբ վա­­րած քա­­ղաքա­­կանու­­թեան մէջ ան­­նա­­­խադէպ թոյլտո­­ւու­­թիւն էր ստա­­ցուել։ Լա՛ւ, իսկ եթէ ոչ թէ եկե­­ղեցի, այլ որե­­ւէ մզկի՞թ հրկիզ­­վէր։ Այդ հար­­ցի պա­­տաս­­խա­­­նը ձե՛զ եմ թող­­նում։ Սա­­կայն սոյն դէպ­­քը մի օրի­­նակ է՝ առ այն, թէ օս­­մա­­­նեան հան­­րութիւ­­նը կազ­­մող խմբերն ինչպէս կա­­րող են մի փոք­­րիկ կայ­­ծից «բռնկո­­ւել», ինչպէս դա տես­­նում ենք նաեւ 1909 թ. Ատա­­նայի պոգ­­րո­­­մի եւ մինչ այդ Պուրսա­­յում հրկի­­զուած մէկ այլ եկե­­ղեցու օրի­­նակ­­նե­­­րում։

Իմ երախ­­տի­­­քի խօսքն եմ յայտնում այս յօ­­դուա­­ծի ար­­խի­­­ւային մասն ինձ փո­­խան­­ցած եւ թե­­մայի վե­­րաբե­­րեալ անեկ­­դոտնե­­րը հա­­ղոր­­դած Իս­­մա­­­յիլ Եաշա­­յան­­լա­­­րին եւ յօ­­դուա­­ծի հրա­­պարակ­­ման գոր­­ծում աջակ­­ցած Կիւ­­վեն Պա­­յարին։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ