ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ

ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Եւ ծնուեց Մարդը

Յայտնի է, որ մար­­­դը հե­­­տաքրքրա­­­սէր էակ է։ Նրա պրպտուն միտ­­­­քը անընդմէջ հար­­­­ցեր է բարձրաց­­­­նում եւ պա­­­­տաս­­­­խաններ որո­­­­նում։ Այդ հար­­­­ցե­­­­­­­­­­­­­­­րից, թե­­­­րեւս, մար­­­­­դուն ամէ­­­­­նից շատ յու­­­­­զո­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ղը իր իսկ ծագ­­­­­մանն է վե­­­­­րաբե­­­­­րում՝ որ­­­­­տե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ղի՞ց ենք գա­­­­­լիս, ինչպէ՞ս ենք արա­­­­­րուել, ո՞վ է եղել եւ ինչպէ՞ս է ծնուել այն առա­­­­­ջին Մար­­­­­դը, եւ, վեր­­­­­ջա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­պէս, ին­­­­­չո՞ւ, ի՞նչ առա­­­­­քելու­­­­­թեամբ է ծնուել Մար­­­­­դը։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Հայաստանի աղն ես, Կիւմրի

Արո­ւեստնե­րու եւ ար­հեստնե­րու քա­ղաք Կիւմրին պա­տահա­կան չէ, որ Հա­յաս­տա­նի աղը կը կո­չեն։ Թե­րեւս կրնանք խօ­սիլ քա­ղաքի պատ­մութեան մա­սին, աշ­խարհագ­րա­կան դիր­քի եւ այլն, բայց այդ չէ, որ կը կեր­տէ Կիւմրիի ոգու պատ­կե­րը ձեր մտքին մէջ։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Ալք եւ յԱնբնակ տեղեր

Մեր հեթանոս մոգերը «Անբնակ տեղեր» կը կոչէին այն բոլոր վայրերը, որոնք սոսկ բնական չէին, այլ՝ անձնաւոր կամ դիւաբնակ եւ չարաբուխ։ Ասել է թէ՝ սրանք այն վայրերն են, ուր այլեւայլ, յաճախ՝ սեւ ու չար ոգիներ կը բնակէին։ Եւ անգամ քրիստոնէութեան ընդունումից յետոյ ոչ միայն հասարակ գիւղացին կամ քաղաքացին, այլեւ՝ մեր աղօթականներից ու հոգեւորականներից շատուշատերը շարունակում էին հաւատալ այս ոգիների եւ յԱնբնակ վայրերի առկայութեանը։ Դա են հաւաստում այն բոլոր աղօթքներն ու հմայիլները, որ պահպանուել են մեզ մօտ։ Ահա ոգիներից վախեցող մի աղօթական գրում է. «Եւ կամ յԱնբնակ տեղոցն ցաւոցն՝ մտանել նեղել կամ զկծել մի՚ իշխեսցէ»։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ Հայի տեսակներ

Այսպիսի շոգ երբեք չէր եղել Հայաստանում։ Ջերմաստիճանը Երեւանում այնքան բարձր է, որ քաղաքում մնացողները տնային կալանքի մէջ են յայտնուել. այս շոգի պատճառով չկարողացայ նոյնիսկ համահայկական խաղերը դիտել։ Երբ ջերմաստիճանը թեւակոխում է 40-ը, ապա եղանակի տեսութիւնը հեռատեսիլով այլեւս հրաժարւում է անկեղծութիւնից, սկսում է անորոշ յայտարարութիւններ անել, օրինակ, «հանրապետութեան տարածքը գտնւում է արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցութեան գօտում, սպասւում է բարձր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը կը նուազի 1-2 աստիճանով, իսկ յետոյ նոյնքանով կը բարձրանայ։ Ազգաբնակչութեանը խորհուրդ է տրւում խուսափել ֆիզիկական աքտիվութիւնից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնուելուց»։ Շնորհակալութիւն։ Բայց որքա՞ն է ջերմաստիճանը։ Թի՛ւն ասէք։ Սովետական ժամանակներից յիշում եմ, որ պարտադիր նուազեցնում էին ջերմաստիճանի թիւը եւ յղիութեան ժամկէտը, օրինակ, 20 շաբաթուայ յղիութեան փոխարէն ասում էին 12 շաբաթ։
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ԱՐՈՒԵՍՏ «Երկու թուխ թանաք կտրիճ ձին հեծած՝ իտեւ գնացին...»

Հայոց լեռ­նաշխար­հում չէք գտնի մի գիւղ կամ քա­ղաք, որ Թուխ ու Մուխ Ման­կանց նուիրուած գէթ մէկ մա­տուռ կամ պաշ­տա­մունքա­տեղի չու­նե­նայ։ Թուխ ու թա­նաք կտրիճ­նե­րի մա­տուռներ գտնուած են Մշոյ աշ­խարհում, Վա­նում, Ալաշ­կերտում, Խնու­սում, Ան­բա­դում, Օշա­կանում եւ շա­տու­շատ այլ վայ­րե­րում։ Այս մա­տուռնե­րը վե­հաշուք չէին, յա­ճախ նրանց իսկ գե­րեզ­մաննե­րի վրայ կա­ռու­ցուած փոք­րիկ ու մեծ, մա­սամբ կի­սաւեր մա­տուռներ էին, եր­բեմն էլ պար­զա­պէս աւե­րուած, ցի­րու­ցան քա­րերով տե­ղանքներ։ Հաս­կա­նալի է, որ սրանք քրիս­տո­նէու­թեան շրջա­նում աւե­րուած հե­թանո­սական պաշ­տա­մունքա­տեղի­ներ էին, որոնք սա­կայն շա­րու­նա­կում էին մնալ որ­պէս ուխտա­վայ­րեր ու աղօ­թատե­ղիներ։ Թուխ ու թա­նաք մա­նուկնե­րի մա­տուռներ են գտնուել նաեւ աղ­բիւրնե­րի ակունքնե­րին, ին­չը վկա­յում է վեր­ջիննե­րիս՝ ջրա­յին տա­րեր­քի հետ ու­նե­ցած սերտ կա­պի մա­սին։ Ասում են, թէ «Թուխ Մա­նուկնե­րու ջրե­րը հի­ւան­դութիւններ կը բժշկեն»։