ՀԱՍԱՐԱԿՈՒԹՒԻՆ
Հայրենիքից հայրենիք (նուիրւում է Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակին)
Օրինապա՞շտ է արդեօք հայը։ Հայաստանում, անշուշտ ո՛չ, որովհետեւ իշխանութեան գլուխ են գալիս ընտրակեղծիքների շնորհիւ եւ ժողովուրդն ապրում է անիշխանութիւն, անօրինութիւն։ Ասում է, անօրէն նախագահ է, անօրէն կառավարութիւն։ Մենք չենք ընտրել նրանց։ Օտար երկիրներում հայ ժողովուրդն, անշուշտ օրինապաշտ է։ 1915-ին նոյնպէս օրինապաշտ էր։ Հաւաքւում էր պետական մարմինների հրամանով հրապարակներում եւ օրինապաշտ արտահանւում հայրենի օճախից, գիւղից, գաւառից, երկրից, կեանքից։ Մուսալեռցիները օրինապաշտ չեղան։ Բարձրացան հարազատ սարը, ծածկած անտառներով՝ բարձրեալին աւելի մօտիկ լինելու համար։ Եւ Աստուած իրօք գթասրտութիւն դրսեւորեց ֆրանսիական ռազմանաւի տեսքով, որը փրկեց մուսալեռցի հերոսներին։
Ի պատիւ աւագ խմբագրին
«Ակօս»ի հայերէն էջերու աւագ խմբագիր Սարգիս Սերովբեան 11 Սեպտեմբեր Ուրբաթ երեկոյ յիշատակուեցաւ Գնալը Կղզիի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ սրահին մէջ։
Տէրսիմահայ երկու կիներու մասին
Ասլըհան Օլկար Իսթանպուլի, Ասլըհան Քիրէմիթճեան ալ Զմիւռնիոյ մէջ նոյն շաբթու մէջ մահացան։ Մէկը քրիստոնեայ էր, միւսը իսլամ։ Թաղումներն ալ այդպէս եղաւ։ Մէկը Հայոց գերեզմանատունը թաղուեցաւ, միւսը իսլամներու։ Ես երկուքին ալ թաղումին ներկայ գտնուեցայ։ Նախ 7 Սեպտեմբերին Իսթանպուլ Պաքըրգիւղի Ծնունդ Սուրբ Աստուածածնի եկեղեցւոյ մէջ Ասլըհան Օլկարը, ապա 11 Սեպտեմբերին Զմիւռնիա, Կիւզէլեալը թաղի Հաքիմ Էֆէնտի մզկիթէն ալ Ասլըհան Քիրէմիթճեանը յուղարկաւորեցինք։