Ստամբուլում 4 ուսանող է ձերբակալվել

Համալսարանական ուսանողների տներում իրականացված խուզարկությունների արդյունքում կալանավորվել են 4 ուսանողներ։ Գործի գաղտնիության որոշման հետևանքով նրանց ձերբակալել են առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու։

Հունվարի 28-ին Ստամբուլի 8 տարբեր թաղամասերում տան խուզարկություններ են իրականացվել, որի արդյունքում կալանավորված 6 ուսանողները առողջապահական ստուգումներից հետո տեղափոխվել են Ստամբուլի ոստիկանական վարչության ահաբեկչության դեմ պայքարի մասնաճյուղ։ Ոստիկանական բաժանմունքում իրականացված քննությունից հետո երկու հոգի ազատ է արձակվել, 4-ի գործերն ուղարկվել են դատարան։

Բողազիչի համալսարանի ուսանողուհի Ժուլիդե Յազըջըն, Կոլումբիա համալսարանի ուսանողուհի Հեժա Թյուրքը, Բիլգի համալսարանի ուսանող Չաղրը Քուրտը և Մեհմեդ Դեմիրջին ձերբակալվել են՝ «ահաբեչական կազմակերպությանն անդամակցելու» և «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքներով։

Ժուլիդե Յազըջըն տան հետախուզության պահին տանը չի եղել։ Հաջորդ օրը իր փաստաբանի հետ վկայություն տալու համար դատարան է ներկայացել։ Սակայն նրան ձերբակալել են՝ առանց որևէ պատճառ և ապացույց նշելու։

Բողազիչի համալսարանի ուսանողները change.org-ում ստորագրահավաք են սկսել՝ «Ազատություն Ժուլիդե Յազըջըին»։ Ստորագրահավաք սկսած ուսանողները հայտարարել են, որ իրենց համալսարանական ընկերոջը մենակ չեն թողնելու և մինչև վերջ հետևելու են դատավարության ընթացքին։ Նրանք նշել են, որ անձայն չեն մնալու համալսարանում տիրող ռեպրեսիաների և ձերբակալությունների դեմ։