Մհերի այս անգամուան հեքեաթը ջադուի հէքիյա մը չէ. ան կը պատմէ հալիւոր Խաչքար սարի, Սեւծովի, եւ գետերն ու ջախջախաններն ի վեր լողալով Խաչքարին աչքին հասնող Կարմիլիկ ձուկի մասին։
ՄԱՀԻՐ ԷՕԶՔԱՆ
Խաչքար անունով, աշխարիս չաք հալիւոր մէկ սար մե կար։ Խաչքարե պետետուշե շատ հազենող սար մեն էր։ Անու համայ պիզիկութան նաս աշխարիս պետետելու տաղ օպօլ աավ օչ։ Ծովեր անցաւ, չոլեր անցաւ, սառած ծովուն մսեցաւ, էրկեն չոլուն էփեցաւ։ Ծառուտ աղաւ, ցախուտ աղաւ, լաշուտ աղաւ, քարչուտ աղաւ։ Օր եղեւ ցանեցին, ծիլ ու ծաղիկ դարձաւ, օր եղեւ ձիւնին տակե ճերմակ աղջիկ լեմանցաւ։ Ասման աղաւ աման աղաւ, էտիսօղե մէկ օր մե Խաչքարին ճամբան Սեւծովին ափե էնկաւ։
Հալիւոր Խաչքարե Սեւծովին ափե ու էյեւ, անդուս աշեց, ասդուս աշեց, ումեց ու տեսաւ օչ ինքն ու ինքե։ «Հալա նեստիմ, դադրեցայ, շատ ապրեցի հալւորցայ» ասաց։ Ասաց ու տաղնու տաղնիվար նէստաւ։ Օտքե Ծովին մէջնիվար, գելոխե մերալին (ամպ, մշուշ) մէջնիվեր էրկանցաւ։
Սեւ ծովե պառկած տաղե զարթենցաւ, ջուրե քիչ մե բարձենցաւ հանա Խաչքարին տեսաւ։ «Եէ հելիւոր դուն վո՞վ ես։ Ուստի կու գաս, նոր կ՚երթա՞ս»։
Ասաց Խաչքարե.-
«Իմ անունես Խաչքար ա,
հալիւոր մէկ սար մենիմ,
էմմէն տաղ պետետեցի,
էրթուշի տաղ ալ չունիմ», ասաց։
Սեւծովե.-
«Իմ անունես Սեւծով ա,
աշխարես տեսած չունիմ,
դուն ասա ես իմանամ,
ինչ ու գիտես գիտանամ», ասաց։
Սեւ ծովե «ասա՛» ասելու պէս, Խաչքարե ասուշի կեպաւ։ Կեպչելու պէս ալ ասդածնիյե աչուենուն արտեսուք աղաւ, էրեսնիվար վարանցաւ։ Քարին դիպաւ, հողին դիպաւ, ծառին դիպաւ, ցախին դիպաւ, պարխին դիպաւ, փոսին դիպաւ։ Մարդու մե դիպաւ դա չգիտիմ։ Տաղե էղեւ ջախջախան, տաղե էղեւ կէօլ աղաւ։ Դարնիվար թեռչատելով, փոսնիվար ժաժկելելով գենաց Սեւծովե գետաւ։ Մարդու մե գետաւ դա չգիտիմ։
Խաչքարին արտեսուքե աղբուր աղաւ, փողոց աղաւ, գետ աղաւ։ Գետափնիկե արտ աղաւ, ծիլ աղաւ, ծաղիկ աղաւ։ Գետին բոլոր հայվաննուն բոյն, մարդուն ալ տուն աղաւ։ Գետին մէջն ալ թուրլի չաշիդ ձուկ աղաւ։
Աս ձուկօուս մէկ ալ Կարմիլիկն էր։ Մէկալ ձուկօուսուն պէս ան ալ գետին մէջե, ջուրե ույնե նոր ու տանիր անդուս կ՚երթար, առջեւե ինչու դենէր ան կ՚ուտէր։ Գետին ճամբան նոր կ՚երթայ, ան չգիտէր, գետին հետե ինչի կ՚երթայ, ան ալ չգիտէր։ Անունե ես դէյի ան չգիտէր։ Ինչի Կարմիլիկ դեյի ան ալ չգիտեր։
Կարմիլիկե մէկ օր մե չոթին ջուր խեմող օչխարներ տեսաւ։ Ինքն ու ինքե ասաց դա.-
«Քեզ իսեր ալ ինչինին, (արդեօք ասոնք ինչե՞ր են)
գետիս մէջ ինչ բան ունին,
ջուրես խեմող դամնողուն (ջուրս խմեն, պիտի լմնցնեն)
նէն անցնող ճորոտողուն»։ (անցնողե պիտի ցեխոտեն)
Օչխարնիյե գետին էնդինիյուս նէն անցնուշի կեպան։ Գետին մէջքէլ տաղե փոս քար մե կար։ Առջեւե էրթող օչխարե առաջ փոս քարին վաանիյուս դուստերաւ։ Անդի ալ էնդինյուս նէն անցաւ։ Առջենդունին անունե Ճերմակ էր։ Երկինքուցե Մերալ էր։ Հովիւին պէս խելք, կաւալին պէս լիզու ունէր։ Մէկալ օչխարնիյե, ան որ ճամբացան էրթայ, անդուս կ՚երթանի։ Որ գետան ջուր խեմա անտի ջուր խեմենի կու։ Օչխարնիյե Ճերմակին հետեթիեան փոս քարին վաանիյուս դուստերչելով էնդինուշի կեպան։ Օչխարնուն կ՚եսե նէն անցաւ յետեւ, յետեւանց եկողնուն մէկին էրկու ոտքե գետնիվար նիյենկաւ։ Անու հետեդիեան եկողնիեան ալ անու պէս երկու ոտքե գետին մէջե դեյին աման անցան էնդինիյուս։
Մալին էմմէնու հետեդին մէկ օչխար մե կար։ Անունե Խատուլիկ էր։ Մէկալոցե լեմանի չէր։ Ջուրե խեմուց յետեւ, քարին վաանինե դուստերչող օչխարնուն նէն աշեց, դարձաւ գետնիվար աշեց։ Յետեւ ալ գետին խորե չելլող տաղնինե ժաժկելելով ժաժկելելով նէն անցնուշի կեպաւ։
Կարմիլիկե օչխարնուն սէր կ՚ենէր։ Վաանիյուս եկող օչխարին ու տեսաւ վախեց, տաղնիվեր դուստերաւ, գելոխնիվեր պոլոքեց։
«Գալեց ոչ վաասիվար,
փոս քարե տեսնու չես դա,
աչերօղետի ինծի,
դուն քու ճամբան չգիտես դա»։
Խատուլիկե տեղնու տաղե կունկեցաւ։ Ջուրին երեսկե երկու աչուի տեսաւ։ Աչուեցե մէջնիյուս վար աշեց։ Ասաց դա՝
«Փոս քարե քեզի չպիտի,
փախի ոտքինեց տակնան
խաքի ճամբայ ինչ պիտի
կ՚երթամ ես իմ ճամբացան»
Կարմիլիկե Խատուլիկին ասդածնիյե մետորելե, Խատուլիկե գետին մէջնինե ժաժկելելով ժաժկելելով նէն անցաւ գետանց։ Խատուլիկին ասդածնիյե Կարմիլիկին սերտին խոչ աղաւ։ Քանի օխդա գետին մէջե ասդուս անդուս լողար կու։ Մէկ օր մեն ալ էլլի «ես նո՞ր կ՚երթամ» ասդած չունէր։ «Իսա գետիս ի՞նչ բան ունիմ» ասդած չունէր։ Ոչ էրթուշի տաղ ունէր, ոչ ալ գալուշի ճամբայ ունէր։ Ոչ սերտին մէջե տարտ ունէր։ Ոչ ալ գելխուն մէջե հարցում ունէր։ Մետորեց, մետորեց մետորեց։ Երկու օր ու գիշեր մե Խատուլիկին ասդածնիյե գելխուն մէջե ասդուս դարձուց, անդուս դարձուց, «Ի՞նչ էնիմ ու ինչ չենիմ» ասաց. «Քար մե գետնուն տակե մետնում» ասաց։ «Ես ինծիկի վար դենիմ ծովե գետնում» ասաց։ Խելքե կորսուծ, ետ գետաւ։ Հետն ալ ույնե ճամբան գետաւ։
«Գետես ուստի ու քուքա
ես ալ անտի էկածիմ
ինծի գենտուշի համա
ալի ինծի դարձածիմ» ասաց։
Կարմիլիկե ույնե ճամբան գետածունէր։ Գետնիվեր լողուշի կեպաւ։ «Գելխուս ինչ ու գայ, գաթող, ես աս ճամբաս գալողում։ Ինչ ու էլլի էլլիթող, գետիս գելոխե գետնողում» ասաց ինքն ու ինքե։ Էմմետէնի էրթուշ կ՚ուզէր գետին գելոխնիվեր։ Անու համա անդուս անդուս փութ էնէլու մանի մանի լողար կու։ Լողաց, լողաց, ջախջախանի մե տակե էյեւ։
«Քեզ ասանե ինչ պէս անցնողում» տէյի մետորելով ջախջախաննիվեր աշեց հանա մեծ էլամէթ ինչի մե տեսաւ։ Ջախջախանին գելխինե, հետեդու օտքենուն վաան կունկած, թաթեյի բաց աղած մէկ արջ մենէր։ Արջին անունե Հողիկ էր։ Հողիկե ջախջախաննիվեր դուսթերչող ձուկիյե բեռնուշ ու ուտուշի համա անտաղ կունկած էր։ Կէօլնիվար աշեց համա Կարմիլիկին տեսաւ։ Ինքն ու ինքե. «Հիմի ինչի դուսթերի չի, ինչ պէս ալ քաղցենցայ։ Գար թաթուս էնկիր ու սոյ մե ուտե ասու» ասաց։ Կարմիլիկե արջուն տեսաւ համա կունկեցաւ։ Վախած էր. «Իսա ալ ուստի էլաւ, հիմի ես ասիւե ինչպէ՞ս վեր անցնողում» ասաց։ Հողիկե.
«Այե Կարմիլիկ այե,
ինչ կունկեցար սուտ տաղե,
ես քեզի էնկերում կու,
դուն վախեցէր սուտ տաղե», ասաց։
Կարմիլիկե, «քեզ շիտակ դա կ՚ասա» ասաց ինքն ու ինքե։ Դեմե էրթուշ կ՚ուզէր, դեմ ալ վախեր կու։ Քիչմե պետ աաւ յետեւ, «ճամբաս շատ էրկենա։ Ալ ինչ պետենիմ։ Ինչու էլլի էլիթող երթողում», ասաց։ Քալելու առաջ մէմ ալ ջախջախաննիվեր աշեց, հանա արջին թաթին փեթփեթող ձուկե տեսաւ։ Տեսնելու պէս ալ, արջե ձուկե գափե ձգես։ Կարմիլիկե.
«Շատ երկանա իմ ճամբաս
էտիսողե էրթողում
ինծի խաբել չիկարես
պետ էնելով ախթողում» ասաց։
Կարմիլիկե տաղն ու տաղե կունկեցաւ։ Արջուն էրթուշե պետ աաւ։ Արջե գենաց յետեւ ջախջախաննիվեր դուստերաւ։ Ալի ճամբան էնկաւ։ Ճամբան էմմէտէնի դամնի տէյի արջուն աւտար ու դէզ դուստերչիր հանա հիմի Հողիկին քարդին էլլողէր։
Ջախջախանե վեր անցաւ, քիչմ ալ լողաց յետեւ, Կարմիլիկե պիծիկ կէօլ մե էկեւ։ Կէօլին մէկ սեմթին ծառիյե շարուած էր։ Արագակե ծառօուն մէջնինե գետին մէջնի վար ճառակտած էր։ Մէկալ սեմթին ալ էրանտ փոս մե կար։ Փոսին սեմթին գետին ափին քարեր կար։ Քարին մէկին վաան ալ օձ մե կար։ Օձե էրկու մեթրացան էրկան սեւ օձ մեն էր։ Անունն ալ Սեւուկ էր։ Սեւուկե քարին վաան ույնե փաթթեւած, գելոխե վեկալած, կէօլե սէյր կ՚ենէր։ Քարին մօտնան նէն անցնող ձուկօուն ուտուշի համա պետ կ՚ենէր։ Սեւուկե աչվին էնդինիուս դարձուց հանա կէօլին էնդու ափնինե լողող Կարմիլիկին տեսաւ։ Շատ հազ աղածուներ։ Էտիսողե կեշտանող էր։ «Շատ հերուցան կ՚երթայ աս։ Ինչ պէ՞ս էնիմ։ Քիչ մե մօտկինցենիմ ու բռնիմ» ասաց ինքն ու ինքե։ Յետեւ ալ Կարմիլիկին վաանիյուս կանչեց.
«Կարմի ձուկ այե մօտես,
Գետես էրանտ դուն էրանտ։
Ալ նոր, ինչի էրթողես,
Ապրիք մեք էրանտ էրանտ»։
Կարմիլիկե կունկեցաւ, նէն աշեց։ Սեւուկին կաշին բարբալի պէս պեսպաղէր կու։ Կարմիլիկե շատ հազ աաւ Սեւուկին։ Մենենակ ճամբա էրթուշան նաղած էր։ Լողուշան ալ դադրած էր։ «Քեզ աս էրանտ կէօլիս քիչ մե կինամ ու աս օձիս հետե էնկերութին էնի՞մ դա», ասաց մէջնան։ Ինչի ճամբայ էլլուշե մոլիյած էր։ Կամաց կամաց Սեւուկին մօտնիյուս լողուշի կեպաւ։ Սեւուկե շատ քաղցած էր, ալ աւելի պէտ էնէր չկարցաւ, կէօլիվար սահեցաւ։ Մեծ բիյանե բաց աաւ։ Կամիլիկին վաանիյուս դուստերաւ։ Կարմիլիկե էմմէտէնի գետին մէջնիվար մետաւ։ Հետեւ ալ ջուրան էրկու մեթր բարձենցաւ, օձան երեք մեթրե հեռունցաւ, ալի ջուրե մետաւ։ Սեւուկե հալիւոր օձ մեն էր։ Ժեմնել չկարցաւ Կարմիլիկին, Կարմիլիկե հեռուցան ասաց դա.
«Կէօլէս էրանտ դուն գեշես
ինչ բան ունես իմ հետես
մենենակ ալ դա մենամ
իմ ճամբաս էրթողում ես»
Հապա՛ «Շունե քաք ուտա հանա, ինչի կիյաւ ասող չես»։ Մոմուն ասդած խօսքե միտքե էնկած էր Կարմիլիկին։ «Օձան ձուկի էնկեր կ՚ելլի՞ դա», ասաց ինքն ի ինքե։ Ալի ճամբայ էլաւ։ Լողաց լողաց ջախջախաններ անցաւ, պիծիկ մեծ կէօլեր անցաւ, կունկեցաւ օչ։ Վաանինե լուսնիքան ու աագակե քանի տանում անցաւ մոլիեցաւ։ Սարին գելխուն մօտկինցածեր։ Գելոխե ջուրան հանեց հանա, փոսե, քարե, արտե, ծառե ինչու տեսաւ ճերմակ ձունով խեփուած էր։ Մարմինե անկուջ դիեց, ինչ պէս ալ շատ դադրած էր։ Մեծ քարիմե տակե մետաւ, կունկեցաւ. «Դա գիտիմ մօտկինցայ։ Հոսա քիչ մե շունչ առնում» ասաց։
Քարին տակե շատ մետողում էր։ Ինջաք մետողումին սորվեցաւ զադն ինչիք տեսաւ օչ։ Ան տեսաւ օչ ամա օնու տեսնող մէկ ձուկ մե կար։ Ձուկին անունե Պախվոր էր։ Պախվորե քարին տակնիուս մետնելու պէս Կարմիլիկին տեսած ունէր։ Տեսնելու պէս ալ կարմի հելուննուն ու լուսնիքայի պէս ճարակտաց աչվանուն աշիղ էնկած էր։ Ինքն ու ինքե. «Ի՞նչ էնիմ, ինչ պէ՞ս էնիմ, աշիղ էնկա, ինչ պէ՞ս ասիմ» ասելե Կարմիլիկե Պախվորին տեսաւ։ Տեսնելու պէս ալ վախեց, փախչուշ ուզեց։ Ճամբու գելխուն էկողնիյե մետքին էր։ Անու համա ալ ումեց ավտում չունէր։ Պախվորե հետեդիեան ձենտեւեց։
«Կարմիլիկ էրանտ աղջիկ
քեզի ասբած դա խերկեց
ինչքան հիմի դուն ու ես
մենենակ աքի հերքեց»
Կարմիլիկե ետ աշեց Պախվորին աչուենուն մէջ ույնե տեսաւ։ Ինքն ալ Պախվորին աշիղ էնկաւ։ «Քեզ հիմի ինչ էնիմ, ինչ չենիմ» ասաց։ Դեմ է ճամբան դամնուշ կու զէր դեմ ալ Պախվորին օպօլ էնել չիկարէր։ Մետորեց մետորեց բանիս մէջնան էլլալ չկարցաւ. «Ինչու էլլի էլլիթող» ասաց։ Պախվորին հետե կէօլին խաղաց, թրջատեց, դուսդերաւ, վերդերաւ։ Օրե գիշեր գիշերե օր դարձաւ։ Էմմէն բան շատ սոյէր ու ալի ալ Կարմիլիկին սերտին խոչ մե կար։ Մէկ օր մե, տաղն ու տաղե կունկած, կապուածի պէս Պախվորին աչվեցե մէջնիյուս փութ կ՚ենէր։
«Աս ճամբաս դա էլլե օչ
Պախվորիս ալ տեսնող չէ
ես ինծիկի գետնելու
լուս աշխարիս խենտող չէ» ասաց ինքն ու ինքե։
Ալի ճամբան միտքե էնկած էր։ Մէկ աչուին Պախվորին վաան, մէկ աչուին ճամբուն էր։ «Ինչի՞ էլա ես ճամբան»։ Ի՞նչ բան ունիմ իսա սարիս գելխուն։ Վովի՞մ եմ։ Հարցումներ, հարցումներ, հարցումներ։ Գելխուն մէջե հարցումնիյե տանում կանցնէնի։ Ես ասիմ Սեւ ծովին մէջի ջուրին չաք, դուն ասա Խաչխարին գելխուն ձունին չաք, ես անիմ մէկ աչուցան մէկալ աչուեցե չաք, դուն ասա սերտան գելխուն էրթող ճամբին չաք, մետորեց, մետորեց, մետորեց։ Հետեւ ալ դարձաւ Պախվորին։
«սէրտս մէջ երկու կիյակ
մէկե ճամբաս մէկե դուն
ես ինծիկի գետնելու
աշխարիս չունիմ ես տուն» ասաց։
Պախվորե, Կարմիլիկին «էրթալ մի» ասել չկարցաւ։ Հետեդիեան գետնիվար աշելե Կարմիլիկին գելխուն հարցումնուն մէկե, Պախվորին գելխուն մէջն ալ տանում անցնուշի կեպած էր. «Վովի՞մ ես»։
Խաչքարին աչվեցե փոպուշի շատ քիչ ճամբայ մենացած էր։ Կարմիլիկե լողած լողած, գետին մէջի էմմէնու մեծ ջախջախանին տակե էյաւ։ Գետին կեպած տաղե աս ջախջախանիս վեթինէր։ Կարմիլիկե. «ասիվեր նէն անցնիմ հետեւ ճամբաս թամնողում» ասաց ինքն ու ինքե։ Շատ ճամբայ էկած, շատ դադրած էր, ամա էնիսողե գետին տաղե փոտածէր։ Ջախջախննիվեր դուսդերաւ ետ էնկաւ։ Մէմ ալ դուս դերաւ ալի ետ էնկաւ։ Ինչ ու դաթեդ ունի ժողուեց, ալի դուս դերաւ ալի ետ էնկաւ։ Ջախջախանե էմմէն ետ էնկուշին ալ աւելի մեծ կ՚երեւնար աչուեցե։ Գիտես դա էմմէն դուս թրչուշին ջախջախանե մեծենար ինքե պիծիկնար կու։ Էտիսողէ վազ անցաւ։
«ես պիծիլիկ ձուկ մենիմ
ասցի ինչ պէս դուս թերչիմ
յետեւ ինկեր մ՚ալ չունիմ
ալ աւելի ինչ էնիմ» ասաց ինքն ու ինքե։
Կարմիլիկե գելոխե կախցքեց, ջախջախանան ետ դաձաւ։ Ույնե գետին ափե դիյեց։ Ալի առաջին պէս գետե ույնե նոր տանիր անդուս էրթող էր։ Ինչու արչեթե քա, ան ուտող էր, ապրող էրթողէր։ Ինքն ու ինքե։ «ախդեւեցայ ինչ էնիմ, ափնաս ինչիք ալ գալ չի» ասելե Պախվորին ձենե իմաց։
«Մէկ հարցում մե հարցուցեր
սերտիս կիյակ գոլեցեր
դարնամի ճամբացած ետ
ես էկողում քեզի հետ»
Պախվորին եռանդ ձենե իմաց հանա Կարմիլիկին մէջե ալի ազատութինին կիյակե այրուշի կեպաւ։ Էրկուսե հետրա ջախջախանին տակե էկին։ Ջախջախանե հիմի առաջի պէս մեծ էրեւնալ չէր աչուենուն։ Եուուր աչուեցե մէջնիյուս աշեցին։ Յետեւ ջախջախաննիվեր աշեցին։ Մէջվունուն ինչու դաքէդ կօ ժողուեցին ու դուսդերան։ Խաչքարին աչքին էլան։ Խաչքարին աչուեցան անու տեսած ինչու կօ տեսան։ Անու գիտացած ինչու կօ ան գիտացին։ Ինչաք մեռան Խաչքարին աչուեցե մէջե խենդալով ծիծաղելով ապրեցին։
Հիմի ալ Կարմիլիկն ու Պախվորին Խաչքարին աչուցան գետնիվար օպօլ աղած տաղաքե ույնցէ գետնուշի համա ճամբայ ման կուգան։
Մարտ 2014